From Wikipedia, the free encyclopedia
Փիլոն Ալեքսանդրացի (հայտնի է նաև Փիլոն Հրեա, Փիլոն Եբրայեցի անուններով, հուն․՝ Φίλων ὁ Ἀλεξανδρεύς, լատին․՝ Philon Alexandreos, մոտ մ. թ. ա. 15, Ալեքսանդրիա, Եգիպտոս (Հռոմեական պրովինցիա), Հռոմեական կայսրություն - մոտ 50[1], Ալեքսանդրիա, Եգիպտոս (Հռոմեական պրովինցիա), Հռոմեական կայսրություն), հրեա փիլիսոփա, Հին կտակարանի առաջին մեկնիչը[3]։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Փիլոն Ալեքսանդրացի հուն․՝ Φίλων ὁ Ἀλεξανδρεύς | |
---|---|
Ծնվել է | մոտ մ. թ. ա. 15 Ալեքսանդրիա, Եգիպտոս (Հռոմեական պրովինցիա), Հռոմեական կայսրություն |
Մահացել է | մոտ 50[1] Ալեքսանդրիա, Եգիպտոս (Հռոմեական պրովինցիա), Հռոմեական կայսրություն |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Ազգություն | Hebrews? |
Ուղղություն | Middle Platonism? |
Մասնագիտություն | փիլիսոփա, պատմաբան, գրող և հեղինակ |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
Տիրապետում է լեզուներին | հին հունարեն[2] |
Ազդվել է | պլատոնականություն և Ստոիցիզմ |
Ներշնչվել է
| |
Philo of Alexandria Վիքիպահեստում |
Հեղինակ է մի շարք կրոնափիլիսոփայական աշխատությունների, որոնցից մի քանիսը 5-րդ դարում թարգմանվել է հայերեն[3]։ Իր աշխատությունների մեջ փորձում է հրեական կրոնական դոգմաները հիմնավորել և բացատրել անտիկ հեղինակների իդեալիստական փիլիսոփայության միջոցով։
Փիլոնի երկերից մի քանիսը մեզ են հասել միայն հայերեն (գրաբար) թարգմանությամբ. դրանց հունարեն բնագրերը չեն պահպանվել։ Այդ գործերից են՝ «Յաղագս նախախնամութեան», «Վասն լինելութեանն», «Լուծմունք ելիցն», «Յաղագս բան ունել և անասուն կենդանեացդ» և այլ երկերը։ Դրանից բացի նույն ժամանակ թարգմանվում են Փիլոնի և այլ՝ հունարեն բնագրերով մեզ հասած երկերը։ Ենթադրվում է, որ նրա երկերի հայերեն թարգմանությունները կատարել է Մովսես Խորենացին[3]։
Նրա երկերից կատարված քաղվածքներ հանդիպում է Եղիշեի «Վասն Վարդանայ և հայոց պատերազմին» երկում[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.