Փեթրոնաս աշտարակներ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Փեթրոնաս աշտարակներ, 88-հարկանի երկնաքերներ։ Գտնվում են Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում։ Շենքերի նախագծմանը մասնակցել է նաև Մալայզիայի վարչապետ Մահաթհիր Մոհամադը, ով առաջարկել է դրանք կառուցել իսլամական ոճով[1]։ Աշտարակների հատակագծերն ութածայր աստղեր են, որոնց ավելացվել են կիսաշրջաններ՝ ամրության համար[2]։ 1998-2004 թթ. համարվում էին աշխարհի ամենաբարձր շինությունները։
Փեթրոնաս աշտարակներ | |
Petronas Towers | |
Տեղագրություն | Կուալա Լումպուր |
Կառուցման ժամանակ | 1992–1998 |
Բարձրություն | |
---|---|
Ծայրաձող | 451,9 մ |
Տանիք | 378,6 մ |
Վերջին հարկ | 375,0 մ |
Տեխնիկական պարամետրներ | |
Հարկերի թիվ | 88 |
Տարածքը շինության մեջ | 395,000 քառ․ մ |
Տեղեկություններ SkyscraperPage կայքում |
Շինարարությունը տևել է 6 տարի (1992-1998)։ Աշտարակները կառուցել են երկու տարբեր ընկերություններ, մրցակցություն և արդյունավետություն ապահովելու համար։ Աշտարակների կառուցման ընթացքում պետք է օգտագործվեին միայն Մալայզիայում արտադրվող շինանյութեր, այնպես որ հնարավոր չէր ապահովել պողպատի բավարար քանակ։ Շինարարության համար պատրաստվել է հատուկ, շատ ամուր և միաժամանակ էլաստիկ բետոնի մի տեսակ, որը հնարավոր եղավ արտադրել Մալայզիայում։ Այս պատճառով շինությունը ստացվեց 2 անգամ ծանր, քան նմանատիպ շենքերը, որոնցում օգտագործվել էր պողպատ։ 16000 պատուհանների լվացումը տևում է մեկ ամիս։ Աշխատակիցների քանակը 10000 է։ Կառույցի հիմքը բետոնի հատուկ տեսակ է, որը կվարցի ավելացման շնորհիվ դիմանում է 137 Մպա ճնշմանը։ Շինարարության ընթացքում շինարարները ստիպված են եղել քանդել մեկ հարկ, վատ որակի բետոնի պատճառով։
Երկու աշտարակները պատվիրել է Մալայզիայի «Փեթրոնաս» պետական նավթային ընկերությունը՝ նպատակ ունենալով կառուցելու աշխարհի ամենաբարձր շինությունը։ 1998 թվականին, երբ ավարտվեց 1,5 մլրդ ԱՄՆ դոլար արժողության շինարարությունը, 88 հարկանի աշտարակները իսկապես աշխարհի ամենաբարձր շենքերն էին և մնացին որպես այդպիսին մինչև 2003 թվականը, երբ Չինաստանի 101 հարկանի 1527 ոտնաչափ (509 մ) բարձրություն ունեցող Թայփեին դրանցից խլեց այդ տիտղոսը։ Աշտարակների սալարկավոր հատակը նախագծված է իսլամական ճարտարապետության երկրաչափական սկզբունքների հիման վրա, ինչը արտացոլում է ճարտարապետի՝ ավանդականը արդիականի հետ միավորելու ցանկությունը։ 180 ոտնաչափ (60 մ) բարձրության վրա կառուցված կամուրջը երկու շենքերը իրար է միացնում 41-րդ և 42-րդ հարկերում, որտեղ կա դիտահրապարակ հանրության համար։ «Փեթրոնասը» զբաղեցնում է աշտարակներից մեկը, իսկ մյուսը հիմնականում տրամադրվել է միջազգային ընկերությունների։ Երկու աշտարակներ էլ վեր են խոյանում Կուալա Լումպուրի կենտրոնական զբոսայգու գեղեցիկ միջավայրում՝ ձևավորելով քաղաքի անզուգական հորիզոնը[3]։
Շենքերն աչքի են ընկնում իրենց չափսերով և կառուցման բարդությամբ։ Աշտարակների ներսի բոլոր տարածքների ընդհանուր մակերեսը կազմում է 213750 քառ. մ, իսկ գետնին զբաղեցրած մակերեսը՝ 40 հեկտար։ Փեթրոնաս աշտարակներում կան գրասենյակներ, ցուցասրահներ, կոնֆերանս դահլիճներ, պատկերասրահ և այլն։ Գլխավոր պատվիրատուի՝ «Փեթրոնաս» ընկերության ծախսերը կազմել են մոտ 800 միլիոն դոլլար։ Կառուցման որոշ ծախսերն իրենց վրա են վերցրել այլ ընկերություններ, որոնք ունեին տարածքներ աշտարակներում։ Աշտարակները միացված են կամրջի տեսք ունեցող փակ անցումով։
Զբոսաշրջիկներին թույլատրվում է շենք մտնել խիստ գրաֆիկով։ Աշխատանքային օրերին աշտարակներ մտնել կարելի է 9:00-17:00։ Տոմսերը վաճառվում են ժամը 8:30-ից սկսած։ Աշտարակներով անցկացվում են մինի-էքսկուրսիաներ, որոնք իրենց մեջ ներառում են տեղեկություններ շինության մասին, այցելություն շենքերի մեջտեղի կամուրջ և 86-րդ հարկում գտնվող տեսահարթակ։ Էքսկուրսիան արժի 32 դոլլար։ Առանց ուղեկցորդի տեսահարթակ մտնել չի թույլատրվում։
Փեթրոնաս աշտարակները երևում են մի շարք ֆիլմերում ու խաղերում՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.