Վիքիմեդիայի նախագծի ցանկ From Wikipedia, the free encyclopedia
Տուրիզմ, որպես գիտական ուղղություն և սոցիալ-տնտեսական երևույթ, դասակարգվում է միատարր հատկություններով կամ նրա ասպեկտներով։ Դասակարգումը կարևոր է առաջին հերթին տուրիզմի զարգացման համար նպատակային և տարածաշրջանային ծրագրերի ստեղծման տեսանկյունից՝ հաշվի առնելով տարածքի առանձնահատկությունները[1]։
Ըստ ամերիկացի գիտնական Վ. Սմիթի դասակարգման, որը հիմնվում է ճանապարհորդության նպատակների և հիմնական դրդապատճառների վրա, տուրիզմը կարող է լինել էթնիկական, մշակութային, պատմական, էկոլոգիական, ռեկրեացիոն, գործնական[1]։ Հաշվի առնելով տուրիզմի էվոլյուցիան՝ տուրիստական գործունեությունը կդիտարկվի որպես բազմամակարդակ[2] և իր մեջ կներառի հետևյալ հիմնական չափանիշները[3]․
Այլ կերպ ասած՝ «տուրիզմ» հասկացությունը ներառում է մարդու ցանկացած շարժում, որը կապված չէ նոր մշտական բնակության վայր տեղափոխվելու կամ հիմնական աշխատանքի անցնելու հետ[4]։
Համաձայն Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության դասակարգման՝ ըստ որոշակի տարածքի հետ հարաբերություն՝ առանձնացնում են տուրիզմի հետևյալ հիմնական տեսակները[2][5]․
Տուրիզմի այս 3 հիմնական ձևերը կարող են միավորվել՝ ձևավորելով հետևյալ տեսակները կամ կատեգորաները[2][5]․
1996 թվականի նոյեմբերի 24-ի «ՌԴ-ում տուրիստական գործունեության հիմունքների մասին» դաշնային օրենքում ներկայացված են տուրիզմի որոշակի տեսակների սահմանումները[6]․
Ուղևորության նպատակը հիմնական չափանիշն է, որն ազդում է տուրիստական ծառայությունների վրա[7]։ Ըստ ուղևորության նպատակի՝ տուրիզմը կարող է լինել (անգլերեն հասկացությունները նշված են՝ ըստ ՀԶԿ-ի դասակրագման[8])․
Ըստ կազմակերպման ձևի՝ առանձնացնում են տուրիզմի հետևյալ տեսակները[14]․
ՀԶԿ-ի փաստաթղթերի համաձայն՝ առաջարկվել է հետևյալ տարիքային աստիճանավորումը[15]․
Ըստ ճանապարհորդների թվի՝ առանձնացված են տուրիզմի հետևյալ տեսակները[15]․
Ըստ ճանապարհորդության տևողության՝ տուրիզմը կարող է լինել[16]․
Ըստ տուրիստական հոսքի ինտենսիվության՝ տարբերում են տուրիզմի հետևյալ տեսակները[16]․
ՀԶԿ-ի ստանդարտ դասակարգման համաձայն՝ կախված տրանսպորտային միջոցների տեսակից՝ տուրիզմը կարող է լինել[18][16]․
Կախված ֆինանսավորման աղբյուրից՝ տուրիզմը կարող է լինել[4]․
ԽՍՀՄ-ում սոցիալական տուրիզմի տեսակարար կշիռը (հիմնականում իրականացվում էր արհմիությունների կողմից) կազմում էր խորհրդային ազգային տուրիզմի գրեթե 80%-ը և միջազգային տուրիստական բորսաների 50%-ը։ Պետության աջակցության շնորհիվ խորհրդային միության քաղաքացիների շրջանում հանգստի կազմակերպման ծախսերը չեն գերազանցել ընտանեկան բյուջեի 7%-ը, իսկ բնակչության որոշակի մաս հնարավորություն ուներ հանգստանալու անվճար[19]։
ՀԶԿ-ի[20] դասակարգման համաձայն՝ ճանապարհորդին տրամադրվող տուրարտադրանքը սերտորեն կապված է տուրիստական այնպիսի ենթակառուցվածքների հետ, ինչպիսիք են[21]․
«Ինտուրիստ» ընկերությունն առանձնացրել է տուրիզմի հիմնական 10 տեսակները, որոնք արտացոլում են տուրիստական սպասարկումը ԽՍՀՄ-ում օտարերկրացիների համար[22]․
Միջոցառումային տուրիզմը կարելի է դասակարգել՝ ըստ անցկացման մասշտաբի (տեղական/տարածաշրջանային→ազգային→միջազգային→համաշխարհային/գլոբալ) և թեմայի [23]․
1920-ական թվականների վերջից ԽՍՀՄ-ում ձևավորվել են գաղափարական տուրիզմի տեսակները[24]․
Մշակութային տուրիզմը, որպես ճանապարհորդության մի տեսակ, իր մեջ ներառում է մշակութային տարբեր տարրեր, որոնք տարբերվում են մարդու մշտական բնակության վայրի մշակութային շրջապատից[25]։ Դասակարգումը[26]․
Օրինակ, ԽՍՀՄ-ում 1946 թվականին էքսկուրսիաները տուրիստների համար անց էին կացվում մոտ 50 թեմաներով, 1949 թվականին՝ 332 թեմաներով։ Նրանց թեմատիկան զարգացել է հետևյալ ուղղություններով (ընդհանուր կրթական և հատուկ, մշակված արհմիությունների տուրիստական ընկերությունների կողմից)[27]․
1970-ական թվականներից էքսկուսիաների թեման աճել է՝ 5 000-ից դառնալով 18 000, այդ թվում[30]․
Գործնական հանդիպումների արդյունաբերությունը կամ MICE-արդյունաբերությունը (ինչպես նաև կոնգրեսային տուրիզմը[31]), որպես տուրիզմի ինքնուրույն տեսակ մասնագիտական խնդիրները լուծելու նպատակով, ունի հետևյալ կառուցվածքը[32]․
Համաշխարհային զբոսաշրջության և ճամփորդական խորհրդի (WTTC) վերլուծական տվյալների համաձայն՝ 2016 թվականին աշխարհում 1,2 տրիլիոն դոլար է ծախսվել գործնական ուղևորությունների վրա, ինչը կազմում է տուրիզմի ընդհանուր ծախսերի գրեթե քառորդը (23%)։ WTTC-ի կանխատեսմամբ 2027 թվականին դեպի Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան կորպորատիվ ուղևորությունների ծախսերը կհասնեն $645 մլրդ ԱՄՆ դոլարի, որը 2017 թվականի $334 մլրդ դոլարի կրկնապատիկն է, իսկ 2020 թվականին Ռուսաստանում ներկայիս տեմպի` տարեկան 5,9% աճի պահպանման դեմքում գործնական տուրիզմի շուկայի ծավալը կկազմի 18.4 մլրդ դոլար[33]։ 2016 թվականին գործնական տուրիզմի տնտեսության ներդրումն աշխարհի առաջատար երկրների ՀՆԱ-ի մեջ կազմել է մոտ 1,5%, իսկ Ռուսաստանում` մոտ 0,3%, այդ թվում՝ կոնգրես-ցուցահանդեսային գործունեությունը` մոտ 0,05%[34]։
Արդյունաբերական տուրիզմը (անգլ.՝ Urban/City Tourism, անգլ.՝ Urban Exploration) տուրիզմի ուղղություն է, որը կազմակերպում է էքսկուրսիաներ դեպի արդյունաբերական տարածքներ, դժվարհասանելի ինժեներական կառույցներ, որոնց այցելելու համար հարկավոր է հատուկ թուլտվություն, կամ լքված պատմական օբյեկտներ։ Ճանապարհորդությունների այս տեսակը սերտ կապված է արդյունաբերական հնէաբանության հետ[36]։ 1930-ական թվականների սկզբներին «Խորհրդային տուրիստ» ընկերությունը աշխատողների փորձի փոխանակման նպատակով թռուցիկներ թողարկեց արդյունաբերական էքսկուրսիաների երթուղիներով՝ մետաղարդյունաբերություն (սև, գունավոր մետաղագործություն, էլեկտրաարդյունաբերություն, մեքենաշինություն), լեռնային (քարածխային, պղնձի հանքաքարային, աղային, նավթային), քիմիական (հիմնական, լուցկու, ֆոսֆորի), մետաքսյա, մորթե, բամբակաթղթային և այլն[37]։
Ժամանակակից արդյունաբերական տուրիզի տեսակներն են[38]․
2017 թվականին Ռուսաստանի Դաշնությունում ստեղծվեց Արդյունաբերական տուրիզմի զարգացման խորհուրդ[39][40]։ Ռուսաստանի արդյունաբերական տուրիզմի առաջնորդներն են՝ Ուրալ, Ուդմուրտիայի հանրապետություն[41], Վոլգոգրադ և Վոլոգդայի մարզ[42] և այլ տարածքներ։
Գիտական տուրիզմը զբաղվում է հնագիտական պեղումներին մասնակցությամբ, կենդանական աշխարհի փոփոխության դիտարկմամբ և այլ գիտական աշխատանքներով։ Այն ներառում է ինչպես փորձագիտական տուրեր, այնպես էլ ինքնուրույն կազմակերպված գիտական ուղևորություններ[43]։ Այդ մասնակցության աստիճանից կախված՝ գիտական տուրիզմը կարող է լինել[44]․
Տուրիստական-ռեկրեացիոն ներուժն ունի 2 հիմնական բաղադրիչ[21]․
Բուժիչ-առողջարանային տուրիզմը (եզրույթը ենթակա է քննարկման) պայմանականորեն կարելի է վերագրել տուրիզմի մասնագիտացված տեսակներին։ Այն ներառում է[48]․
Բուժման նպատակով իրականացվող ճանապարհորդությունները ուսումնասիրում է հանգստարանային-առողջարանային տուրիզմը։ Այն միավորում է բժիշկների, քիմիկոսների, երկրաբանների, լեռնային ինժեներների և երկրաբանների ուժերը առողջարանային տեղանքների ուսումնասիրման նպատակով[10]։
XX դարի սկզբին Ռուսաստանում հաշվվում էր 36 հանգստավայր, որոնք միավորում էին 60 առողջարաններ՝ ընդհանուր 3000 տեղ տարողությամբ, ինչպես նաև մի քանի կումիսաբուժարան[10]։ 1940-ական թվականներին ԽՍՀՄ-ում կար 3600 առողջարան և հանգստավայր՝ 470 000 տեղով։ 1990-ական թվականներին երկրի հանգստաառողջարանային համալիրը ներառում էր 7431 ձեռնարկություն` 1 մլն 239 հազար տեղով[50]։
Սպորտային կամ սպորտաառողջարանային տուրիզմը, որպես սպորտի և ֆիզիկական կուլտուրայի սիրողական տեսակ, ունի մշակված գիտամեթոդոլոգիական հիմք[51]։ Սպորտային տուրիզմին են վերաբերում առանց տարիքային սահմանափակման[52]․
Սպորտային տուրիզմի ուղղությունները՝ որպես սպորտի դուստր տեսակներ[53]․
Տուրիզմի այս տեսակը ենթադրում է տուրիստների ամբողջական ինքնասպասարկում և ճանապարհորդության հետ կապված հարցերի վերաբերյալ ինքնուրույն որոշումների ընդունում։ Համարվում է «Պատրաստ ԽՍՀՄ-ի պաշտպանության և համագործակցության համար» համամիութենական սպորտային համալիրի մի մասը։ «Ճանապարհորդությունների միասնական սպորտային դասակարգման» համաձայն՝ այն ունի մի քանի տեսակ[54]․
Ցուցանիշներ | Բարդության աստիճան | ||
I | II | III | |
Տևողությունը օրերով (ոչ պակաս, քան) | 6 | 8 | 10 |
Արշավների երկարությունը կմ-ով (ոչ պակաս, քան) | |||
Քայլարշավային | 130 | 160 | 190 |
Դահուկային | 130 | 160 | 200 |
Լեռնային | 100 | 120 | 140 |
Ջրային (լաստերով և նավակներով) | 150 | 175 | 200 |
Արկածային տուրիզմը (անգլ.՝ Adventure travel) ենթադրում է ոչ ստանդարտ տուրերի կազմակերպում, օրինակ՝ այցելություն դեպի գործող հրաբուխներ, կղզիներ, ջրվեժներ, քարանձավներ, աղետի գոտիներ և այլ վայրեր[55], ինչպես նաև սաֆարի (որսորդություն, ձկնորսություն, լուսանկարչություն և այլն), ռաֆտինգ, շուրջերկրյա նավարկություն (յախթինգ), սպելեոտուրիզմ[56]։ Արկածային տուրիզմն ունի մի շարք տեսակներ[57]․
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.