From Wikipedia, the free encyclopedia
Տիգրան Գուրգենի Պետրոսյան (մարտի 11, 1979 թվական, Լենինական, ԽՍՀՄ), Շիրակի մարզպետ[1][2]։
Տիգրան Պետրոսյան | |||
| |||
---|---|---|---|
2019 թվականի փետրվարի 6-ից | |||
2019 փետրվարի 6 | |||
Տիգրան Պետրոսյանը ծնվել է 1979 թվականի մարտի 11-ին Լենինական քաղաքում։
1996 թվականին ավարտել է Գյումրու՝ Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը։
1996-2004 թվականներին սովորել և ավարտել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Կենսաբժշկական սարքեր, սարքավորումներ և համակարգեր» բաժինը։
2005 թվականին պաշտպանել է գիտական թեզը։ Տեխնիկական գիտությունների թեկնածու է։
2016-2017 թվականներին մասնակցել է Կարիտաս Եվրոպա Ակադեմիայի (Բրյուսել) «Շահերի պաշտպանությունը և լոբբինգը տեղական, ազգային և ԵՄ մակարդակներում» ուսումնական դասընթացին[3]։
1998-2000 թվականներին աշխատել է ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղում՝ որպես համակարգչային կուրսերի դասընթացավար։
2003-2013 թվականներին աշխատել է Շանթ ՀՌԸ-ում՝ որպես «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղի խմբագիր (2005-2008 թվականների դադարով)։
2002-2017 թվականներին դասախոսել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղում։
2013-2016 թվականներին աշխատել է «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունում՝ որպես «Էմիլի Արեգակ» հաշմանդամություն ունեցող երեխաների ցերեկային խնամքի կենտրոնի կառուցապատման ծրագրի համակարգող։
2014 թվականից «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության շահերի պաշտպանության և լոբբինգի պատասխանատուն է։
2018 թվականից դասախոսում է Շիրակի պետական համալսարանում։
2019 թվականի փետրվարի 6-ին Հայաստանի կառավարության որոշմամբ՝ նշանակվել է Շիրակի մարզպետ[4][5]։
1998 թվականից «Արամազդ» ինտելեկտուալ ակումբի անդամ է։
2002-2005 թվականներին եղել է «ՀԱՊՀ ինտելեկտուալ ակումբ»-ի հիմնադիր նախագահը։
2005 թվականից ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի պատվավոր անդամ է։
2006-2013 թվականներին մի շարք տեղական հասարակական կազմակերպություններում իրականացրել է տարբեր ծրագրային գործառույթներ։
2012-2014 թվականներին աշխատել է որպես ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների իրականացման» ՊՈԱԿ-ի առցանց դրամաշնորհների համակարգի փորձագետ։
2012 թվականից «Կայտբորդինգի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահն է։
2014-2015 թվականներին Գյումրիում հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների ցանցի համակարգողն է եղել։
2015-2016 թվականներին եղել է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի խորհրդի անդամ։
2016 թվականից «Տարեցների պաշտպանության ցանց»-ի խորհրդի անդամ է։
2016 թվականից «Երեխաների պաշտպանության ցանց» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ է։
2016 թվականից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի անդամ է։
2016 թվականից «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ է[6]։
Ամուսնացած է, ունի երկու դուստր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.