Տիգրան Հովհաննիսյան (թարգմանիչ)
հայ թարգմանիչ From Wikipedia, the free encyclopedia
Տիգրան Ներսեսի Հովհաննիսյան (մարտի 1, 1865[1] - 1921[1], Երևան, Հայկական ԽՍՀ[1]), հայ թարգմանիչ, գրական գործիչ, իրավաբան։
Այս հոդվածը հայ թարգմանչի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Տիգրան Հովհաննիսյան (այլ կիրառումներ)։
Տիգրան Հովհաննիսյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 1, 1865[1] |
Մահացել է | 1921[1] |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Գևորգյան հոգևոր ճեմարան (1885)[1] և Մոսկվայի կայսերական համալսարան (1894)[1] |
Մասնագիտություն | թարգմանիչ և իրավաբան |
Աշխատատու | Երևանի թեմական դպրոց[1] |
1885 թվականին ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, 1894 թվականին՝ Մոսկվայի համալսարանի իրավաբանական բաժինը։ Երևանում եղել է թեմական դպրոցի տեսուչ (1895-1897 թթ.), աշխատել է Թիֆլիսի և Բաքվի օկրուգային դատարաններում, կյանքի վերջին տարիներին ծառայել ՀՍԽՀ ժողկոմխորհի իրավաբանական բաժնում։ Վարել է Թիֆլիսի Հայոց դրամատիկական ընկերության և Բաքվի Գրասերների ընկերության նախագահի պաշտոնները։ Գրականագիտական, իրավաբանական, թարգմանական գրվածքներով հանդես է եկել «Մշակ», «Գործ», «Մուրճ» պարբերականներում։ Ռուս և համաշխարհային գրականությունից կատարել է թարգմանություններ (Լև Տոլստոյի «Հարություն», Հենրիկ Սենկևիչի «Առանց դավանանքի» վեպերը և այլն)։
Թարգմանություններ
![]() |
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Անդրեև Լեոնիդ։ Օտարազգին.- Թիֆլիս։ Արագատիպ Մն. Մարտիրոսեանցի, 1903.- 37 էջ։
- Բրանդէս Գէօրգ։ Բանաստեղծը եւ հերոսը.- Թիֆլիս։ Տպարան Վրաց. հրատ. ընկ., 1898.- 59 էջ։
- Դոդէ Ալֆօնս։ Ֆրօմօն կրտսեր եւ Ռիսլէր աւագ։ Վէպ.- Թիֆլիս։ Տպ. Վրաց. հրատ. ընկ., 1902.- 287 էջ։
- Ժան Բատիստ Լիւլլիի մանկութիւնը.- Թիֆլիզ։ Տպ. Յովհաննէս Մարտիրոսեանցի, 1884.- 32 էջ։
- Խորհուրդների համառուսական կենտրոնական գործադիր կոմիտէի հրամանագիր(դեկրետ)։ Ռուսաստանի Սօցիալիստական Ֆեդերատիվ Խորհրդային Հանրապետութեան Ժողովրդական դատարանի մասին (կանոնագիրք).- Երևան, 1921.- 32 էջ։
- Կորոլենկո Վ. Ակամայ մարդասպան.- Թիֆլիս։ Տպ. Մ.Դ. Ռօտինեանցի, 1896.- 64 էջ.- (Թիֆլիսի հայոց հրատարակչական ընկերություն, N 106):
- Անտիգոնե։ Սոֆոկլես
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.