Remove ads
Անտոն Չեխովի պատմվածքներից From Wikipedia, the free encyclopedia
«Տափաստան։ Մի ուղևորության պատմություն» (ռուս.՝ Степь. Исто́рия одно́й пое́здки), Անտոն Չեխովի պատմվածքներից, գրել է 1888 թվականին։ Առաջին անգամ լույս է տեսել «Հյուսիսային պարբերական» ամսագրում 1888 թվականի № 3 համարում (գրաքննության կողմից թույլատրվել է փետրվարի 25-ին), 75-167 էջեր։ Վիպակի հիմքում ընկած են 1887 թվականի գարնանը Մերձազով կատարած ուղևորության տպավորությունները. գրողի եղբայրը սա կոչել է ինքնակենսագրական[1].:
Տափաստան ռուս.՝ Степь | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ձև | պատմվածք |
Հեղինակ | Անտոն Չեխով |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Գրվել է | 1888 |
Տեսարան | տափաստան |
Հրատարակվել է | 1888 |
Պատմվածում քեռին իր մանկահասակ բարեկամին տանում է գիմնազիա։ Նրանց ուղեկցում է տեղական եկեղեցու բարի և պրակտիկ վանահայրը։ Զարմիկ Եգորուշկան տխուր է, որ լքել է հայրենի տունը։ Ճանապարհին նա հանդիպում է նոր մարդկանց, այդ թվում` գեղեցկուհի կոմսուհի Դրանիցկուն, սայլապաններին, ստորացված հրեաների ընտանիքին, հարուստ առևտրական Վարլամովին։ Հեղինակը կլանված նկարագրում է տափաստանային բնապատկերները։ Դմիտրի Գրիգորովիչին գրված նամակում նա վստահություն է արտահայտում.
Պատմվածքը… կբացի իմ հասակակիցների աչքերը և ցույց կտա նրանց, թե ինչ հարստություն ու գեղեցկություններ են դեռևս մնում անձեռնմխելի, և ինչպես դեռ նեղության մեջ չէ ռուս նկարիչը։ |
Հատկապես այս վիպակը երիտասարդ գրողին առաջին ճանաչումը բերեց և դարձավ նրա առաջնելույթը «մեծ գրականությունում»։ Հեղինակը հարազատներին տեղեկացնում էր ծանոթ գրականագետների արձագանքներին.
Առաջինն ընթերցեց Սուվորինը և մոռացավ մի բաժակ թեյ խմել։ Իմ ներկայությամբ Աննա Իվանովնան երեք անգամ փոխեց այն, ծերուկը հրապուրված էր։ Պետերսենը հիացմունքից գլխի վրա էր քայլում։ |
Վ. Պ. Բուրենինը վիպակում տեսնում էր Տուրգենևի և Տոլստոյի ավանդույթների ուղղակի շարունակությունը։ Դ. Ս. Միրսկին «Տափաստանը» համարում էր չեխովյան ստեղծագործությունների երկրորդ շրջանի կենտրոնական երկերից մեկը, երբ փոքրիկ պատմվածքների փոխարեն նա սկսեց գրել երկար վիպակներ «հաստ» ամսագրերի համար[2]։
Ամսագրային գրաքննադատներն ըստ արժանվույն չգնահատեցին Չեխովի գեղարվեստական նորարարությունը։ Հեղինակները հանդիմանում էին գաղափարազրկության և անիրականության, կենցաղը մանրուքներով ծանրաբեռնելու համար, որոնք արգելակում էին պատմելու ընթացքը և վիպակը դարձնում առավելապես ազգագրական պատում։ Իր ստեղծագործությունների ժողովածուի համար Չեխովը նշանակալիորեն վերամշակում է վիպակի նախնական տեքստը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.