Տարիքային հաշվարկ Արևելյան Ասիայում
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Տարիքային հաշվարկ Արևելյան Ասիայում, արևելաասիական մշակույթում կիրառվող մարդկային տարիքի հաշվառման հարակից մեթոդների մի խումբ, որտեղ ծննդյան պահին մարդը մեկ տարեկան է համարվում և յուրաքանչյուր ծննդյան օրվա փոխարեն յուրաքանչյուր Նոր տարում մեկ տարի է ավելանում։ Այս կերպ հաշվարկված տարիքները միշտ մեկ կամ երկու տարով ավելի են, քան բացառապես ծննդյան օրերով հաշվարկված տարիքը[1]։ Չինաստանի, Ճապոնիայի, Կորեայի և Վիետնամի պատմական գրառումները սովորաբար հիմնված են այս մեթոդների վրա, որոնց կոնկրետ մանրամասները տարբերվել են ժամանակի ընթացքում և ըստ վայրի։ Հարավային Կորեան պաշտոնապես դադարեցրեց հին համակարգի օգտագործումը 2023 թվականի հունիսի 28-ին։ Ոչ պաշտոնական օգտագործումը դեռևս տարածված է Թայվանում և ՉԻնաստանի Ժողովրդական Հանրապետությունում, Հյուսիսային Կորեայում, Սինգապուրում, չինական և կորեական սփյուռքներում[2][3][4]։
Տարիքի հաշվարկի այս մեթոդներից առաջինը, առաջացել է հին չինական աստղագուշակության հավատքից, որ մարդու ճակատագիրը կապված է աստղերի հետ, որոնք պատկերացնում էին, որ հակադրվում են Յուպիտեր մոլորակին ծննդյան պահին։ Տասներկուամյա ցիկլը կարևոր է ֆենգշուի գեոմանտիայի համար, բայց պահպանվում է միայն ժողովրդական մշակույթում, քանի որ չինական կենդանակերպի 12 կենդանիներըփոխում են ամեն չինական Նոր տարի։ Այս համակարգում մարդու տարիքը օրացուցային տարիների քանակի հաշվարկ չէ, այլ աստղերի թվի հաշվարկ, որոնք ազդում են մարդու կյանքի վրա։
Սոնգ դինաստիայի ժամանակ կարևորվել է վաթսունամյա տարեդարձը, որն առաջացել է վաթսունամյա շրջանի հետ դրա համադրությամբ՝ տարածվել էր ողջ Արևելյան Ասիայի մշակութային տարածքում։
Ճապոնիան վերացրել է այս համակարգի տարբերակը որպես Մեյձիի բարեփոխումների մաս[5]։ Չինաստանի Հանրապետությունը մասամբ արդիականացրել է համակարգը սեփական բարեփոխումների ընթացքում, որոնք իրականացվել են կոմունիստների կողմից Չինաստանի քաղաքացիական պատերազմից հետո։ Ժամանակակից Թայվանն այժմ ունի խառը համակարգ՝ տարիքի ավանդական հաշվարկի լայն կիրառմամբ, որը երբեմն կարգավորվում է կառավարության կողմից։ Մայրցամաքում, չնայած բոլոր պաշտոնական նպատակների համար տարիքը հաշվում են բացառապես ծննդյան օրերով, դասական չինարենը տարիքի մասին խոսելու շարունակում է օգտագործել բացառապես suì բառը, Ճապոնացիները նմանապես օգտագործում են իր համարժեքը, sai բառը։
Հին ժամանակներում սուին հաշվարկվում էր ծննդյան պահից։ Մարդու տարիքը ծնվելուն պես մեկ սուի էր։ Լուսնային նոր տարում նա դառնում էր երկու սուի, և դրանից հետո յուրաքանչյուր հաջորդ նոր տարի ավելանում էր ևս մեկ սուի։ Այսպիսով, ավանդական հաշվարկով sսուին չի նշանակում «կյանքի մեկ տարի»[6][7]։
Ներկայումս Չինաստանում և ամբողջ աշխարհի չինական հանրությություններում օգտագործվող սուի եզրը կարող է երկիմաստ լինել։ Հաճախ, օրինակ իրավական փաստաթղթերում, այն համարժեք է հայերեն «տարիների»։ Այնուամենայնիվ, որոշ համատեքստերում, օրինակ՝ գուշակության նպատակով տարիքը որոշելիս, կամ մինչժամանակակից տեքստեր կարդալիս, պետք է տարբերակել տարիքը հաշվարկելու ավանդական ձևը։ Աշխարհի շատ չինական հանրություններում երեխայի հորոսկոպը հաշվարկվում է ծննդյան պահին և համարվում է ակտուալ նրա ողջ կյանքի ընթացքում։ Աստղագուշակը հաշվարկվում է ավանդական սուի միջոցով։ Սա կարևոր է դառնում, օրինակ՝ մարդու ֆան-տայ սուին հաշվարկելիս, որը տեղի է ունենում կենդանակերպի յուրաքանչյուր տասներկու տարվա ցիկլից հետո։ Այսպիսով, 2000 թվականի հունիսին՝ վիշապի տարում, ծնված երեխայի համար առաջին ֆան տայ սուի տարին տեղի կունենա հաջորդ վիշապի տարում, որը կսկսվի 2012 թվականի լուսնային նոր տարում, երբ երեխան կդառնա 13 տարեկան։ Ժամանակակից հաշվարկով երեխան տարեսկզբին կդառնար 11 տարեկան, իսկ հունիսին կդառնար 12 տարեկան։ Հետևաբար, տարիքը հաշվարկելու ժամանակակից եղանակը չի համապատասխանում հորոսկոպային հաշվարկին[8]։
Քանի որ թայվանցիների ճնշող մեծամասնությունը էթնիկապես չինացիներ են, ապա տարիքային հաշվարկում հետևում են Չինաստանի օրինակին։ Ի տարբերություն չինացիների, թայվանցիներն ըստ սոցիալական համատեքստի կարող են տարբեր ձևով օգտագործել սուի տերմինը և տարիքային հաշվարկը։ Թեև ծննդյան օրերն ավելի ու ավելի են նշվում Գրիգորյան օրացույցի համաձայն, բայց ավանդական տարիքային հաշվարկը պահպանվում է[9]։ Թայվանցիները, ինչպես հարավկորեացիները, իրենց տարիքին մեկ տարի ավելացնում են ոչ թե իրենց ծննդյան օրը, այլ Ամանորի օրը՝ Թայվանի դեպքում՝ լուսնարևային չինական օրացույցով Նոր տարուն և ոչ թե Գրիգորյան օրացույցով, ինչպես Կորեայում[10]։
Կորեական տարիքի հաշվարկը սկսվել է չինական համակարգի միջոցով, սակայն 1896 թվականին Գրիգորյան օրացույցի ընդունմամբ օգտագործելով հունվարի 1-ը որպես Նոր տարի՝ փոխվել է տարիքի հաշվարկը։ Հյուսիսային Կորեայում հին համակարգը ամբողջությամբ վերացվել է 1980-ականներին[11]։ Հարավային Կորեայում միջազգային «փաստացի տարիքները» եզրը բազմաթիվ համատեքստերում՝ ինչպիսիք են մեքենա վարելու կամ ալկոհոլի և ծխախոտի տարիքային հասանելիության իրավունքներում աստիճանաբար փոխարինել են «կորեական տարիք» եզրով[12][13]։ Հարավային Կորեայի որոշ օրենքներով տարիքային հաշվարկի երրորդ միջանկյալ համակարգ է օգտագործվում։ Այս «տարիքային հհաշվարկը» տարբերությունն է ծննդյան տարեթվի և ընթացիկ տարվա միջև, որը համարժեք է հունվարի 1-ից սկսած տարիքը հաշվելուն, բայց 1 տարեկանիի փոխարեն 0 տարեկանից սկսած։ Այս խառը համակարգը դժվարություններ է առաջացրել COVID-19- ի դեմ պատվաստումների արդյունավետ պլանավորման հարցում, և կառավարությունը հայտարարել է, որ այն ամբողջությամբ կվերածվի տարիքի հաշվարկման միայն մինչև ծննդյան օրերը սկսած 2023 թվականի հունիսից[2][3]։
Ավանդական ճապոնական տարիքի հաշվարկման համակարգը կոչվում է կազոեդոշի՝ բառացի «հաշվված տարիներ», որը ավելացնում էր մարդու տարիքը յուրաքանչյուր Ամանորօր։ Հաշվարկը օրենքով հնացած է համարվել 1902 թվականին, երբ Ճապոնիան պաշտոնապես ընդունել է ժամանակակից տարիքային համակարգը[14][15][16]։ Ներկայում ավանդական համակարգն օգտագործում են միայն տարեցները և գյուղական վայրերում։ Ուրիշ վայրերում դրա օգտագործումը սահմանափակվում է ավանդական արարողություններով, գուշակություններով և մահախոսականներով[17]։
Մոնղոլիայի արևելյան մասում հնագույն ավանդույթների համաձայն տարիքը ավանդաբար որոշվում է աղջիկների համար՝ բեղմնավորման պահից լիալուսնի, իսկ տղաների համար նորալուսնի թվի հիման վրա[18]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.