Վրեժ Հակոբյան

հայ դերասան From Wikipedia, the free encyclopedia

Վրեժ Հակոբյան

Վրեժ Հարությունի Հակոբյան (հունվարի 10, 1938(1938-01-10), Աթենք, Հունաստան - հունիսի 6, 2022(2022-06-06)[1]), հայ դերասան, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ (2008 թ.)։

Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Կենսագրություն

Վրեժ Հակոբյանը ծնվել է 1938 թվականին Հունաստանի Աթենք քաղաքում։ 1947 թվականին հայրենադարձել է։ Սովորել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան միջնակարգ դպրոցում։ 1958-1962 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժնում՝ Արմեն Գուլակյանի արվեստանոցում։

Եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, 1977 թվականին նշանակվել է թատրոնի փոխտնօրեն, 1982 թվականին՝ տնօրեն։ Հյուրախաղերով հանդես է եկել մի շարք արտասահմանյան երկրներում։ Եղել է ՀՀ մշակույթի նախարարության թատերարվեստի վարչության պետը, ղեկավարել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը, 2003-2013 թվականներին եղել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրենը[2][3][4]։

Ֆիլմեր

Ներկայացումներ

1992 թվականին Շաքե Թուխմանյանի և Ժան-Պիեր Նշանյանի հրավերով մեկնել է ԱՄՆ, Վարդան Աճեմյանի անվան թատերախմբում խաղացել է մի շարք ներկայացումներում։

Հեռուստասերիալներ

  • «Դիմակահանդես», 2010
  • «Դժվար ապրուստ», 2011-2013
  • «Բախտաբեր», 2015

Պարգևներ, մրցանակներ

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.