From Wikipedia, the free encyclopedia
Վոստոկ-1 («Վոստոկ») (ռուս.՝ Восток-1), տիեզերանավ «Վոստոկ» շարքից, առաջին տիեզերական սարքաորումը, որը մարդուն բարձրացրել է մերձերկրյա ուղեծիր։
Ընդհանուր տեղեկություններ | |
---|---|
Տեսակ | human spaceflight? և Vostok? |
Երկիր | ԽՍՀՄ |
Կազմակերպություն | ԽՍՀՄ տիեզերական ծրագիր |
Նախագիծ | Vostok programme? |
Տիեզերանավի թռիչքային տվյալներ | |
Կրող հրթիռ | Vostok-K?[1] և Vostok? |
Մեկնաթռիչքի հրապարակ | Բայկոնուր[1] և Gagarin's Start? |
Մեկնարկ | ապրիլի 12, 1961[1] |
Վայրէջք | ապրիլի 12, 1961 |
Վայրէջքի վայր | Ղազախստան |
Թռիչքի տևողություն | 6480 s |
Բարձրակետ | 327 կմ |
Ցածրակետ | 169 կմ |
Ուղեծրի թեքություն | 1,1 ռադիան |
Ուղեծրի տեսակ | ցածր մերձերկրյա ուղեծիր |
Պտույտի պարբերություն | 89,1 րոպե |
Պտույտների քանակ | 1 |
NSSDC ID | 1961-012A |
NORAD ID | 00103 |
Անձնակազմի թռիչքային տվյալներ | |
Անձնակազմ | Յուրի Գագարին |
Իրար հետ կապ ունեցող աշավախմբեր |
«Վոստոկ» տիեզերանավով 1961 թվականի ապրիլի 12-ին ԽՍՀՄ-ի օդաչու-տիեզերագնաց Յուրի Գագարինն ամբողջ աշխարհում առաջին անգամ թռել է դեպի տիեզերական տարածություն։ Տիեզերանավը թռիչք է կատարել Բայկանոուր տիեզերակայանից, մոսկովյան ժամանակով 9 ժամ 7 րոպեին (06:07:00 UTC): Տիեզերանավը կատարել է մեկ պտույտ Երկրի շուրջը և վայրէջք է կատարել 10 ժամ 55 րոպեին (07:55:00 UTC), Սարատովի մարզ Սմելովկա գյուղում։
Առաջինը դեպի տիեզերք թռչող անձի ընտրության հարցում ԽՍՀՄ խորհրդի նախարարների պետական կոմիտեի հատուկ կոնստրուկտորական բյուրոյի № 1 գլխավոր պաշտպանական կոմիտեի կոնստրուկտոր Ս. Կորոլյովը և նրա գործընկերների մոտ կասկած չկար. դա կարող էր լինել միայն ռեակտիվ կործանիչ ինքնաթիռի օդաչու։
Հաշվի առնելով տիեզերական տեխնոլոգիայի առանձնահատկության և հնարավորությունները` պետք են եկել հատուկ թեկնածուներ` մարդիկ, ովքեր բացարձակապես առողջ էին, հատուկ պատրաստված, կարգապահ, տարիքը` մոտավորապես 30 տարեկան, հասակը` 170 սմ-ից ոչ ավել, քաշը` 68-ից 70 կգ[2]։
Առաջին տիեզերագնացների խմբում կային երկու առաջատարներ` Յուրի Գագարինը և Գերման Տիտովը։
1961 թվականի ապրիլի 3 կազմաերպվել է ԽՄԿԿ ԿԿ նախագահության նիստ, որն անց է կացվել Նիկիտա Խրուշչովի կողմից։ ԽՍՀՄ նախարարների միության նախագահ Դմիտրի Ուստինովի տեղակալի զեկույցով ԿԿ նախագահությունը որոշում է կայացնում մարդուն ուղարկել տիեզերք։
1961 թվականի ապրիլի 8-ին կազմակերպված Պետական հանձնաժողովի նիստում որոշվում է բաց թողնել դեպի տիեզերք «Վոստոկ» տիեզերանավը, որը ղեկավարում էր ԽՍՀՄ նախարարների միության պետական կոմիտեի պաշտպանական տեխնիկայի նախագահ Կ. Ռուդնևը։ Հանձնաժողովը հաստատում է պատմության մեջ առաջին անգամ մարդուն տիեզերական թռիչքի հանձնարարությունը` Սերգեյ Կորոլյովի և Ն. Կամանինի ստորագրությամբ։
Նիստի բաց մասից հետո հանձնաժողովը մնացել են նեղ կազմով և հաստատել Ն. Կամանինի առաջարկը, այն է` թույլատրել թռչել Յուրի Գագարինին, իսկ Տիտովին հաստատել որպես պահեստային տիեզերագնաց։
1959 թվականի ԽՍՀՄ նախարարների միության նախագահի տեղակալ, ԽՍՀՄ նախարարների միության հանձնաժողովի նախագահության ռազմաարդյունաբերական հարցերով նախագահ Դ. Ուստինովի նախաձեռնությամբ ԽՍՀՄ նախարարների միությունը որոշում է կայացրել հաստատել «Վոստոկ» համալիրի ղեկավարման մշակումը։
ԽՍՀՄ-ի` տիեզերական մրցավազքին մասնակցությունը բերել է նրան, որ տիեզերանավի ստեղծման համար ընտրվել էր ոչ օպտիմալ, բայց պարզ և արագ իրագործելի որոշումների շարք[3]։ Մի քանի բաղադրիչներ ժամանակին չեն հասցրել ստեղծել և արդյունքում ստիպված էին հրաժարվել արտակարգ իրավիճակների փրկության համակարգից և տիեզերանավի փափուկ վայրէջքի համակարգից։ Բացի դրանից, կառուցվածքից հեռացվել է տիեզերանավի կրկնօրինակվող արգելակային համակարգը։ Վերջին որոշումը հիմնված է նրա վրա, որ եթե տիեզերանավը բաց թողնվեր 180-200 կմ-ից ցածր բարձրության ուղեծիրի վրա, այն յուրաքանչյուր դեպքում էլ 10 օրվա ընթացքում կլքեր մթնոլորտը բնական արգելակման պատճառով և կվերադառնար Երկիր։ Հենց այդ 10 օրերի վրա էլ հաշվարկվել են կյանքի ապահովման համակարգերը[4][5][6]։
Տիեզերագնացների հետ հաստատվում և պահվում էր երկկողմանի ռադիոկապ։ Նավակողի կարճալիք հաղորդչի հաճախություն կազմում էր 9,019 մեգահերց և 20,006 մեգահերց, իսկ դիապազոնում ուլտրակարճալիքը 143,625 մեգահերց է։ Ռադիոհեռաչափության և հեռուստատեսային համակարգի օգնությամբ հետևում էին տիեզերագնացների թռիչքի ժամանակ[7]։
Առաջին թռիչքը անց է կացվել ավտոմատ ռեժիմով, որտեղ տիեզերագնացը կարծես տիեզերանավի ուղևոր լիներ։ Բայց յուրաքանչյուր րոպեին նա կարող էր միացնել ձեռքի կառավարման համակարգը։
Խորհրդային հոգեբանները, ստույգ չիմանալով, թե ինչպես իրեն կպահի մարդը անկշռության երկար ազդեցության տակ, խոստովանել են, որ տիեզերագնացները կարող էին կորցնել իրենց վերահսկողությունը և ցանկանալ տիեզերանավը ձեռքի կառավարման տակ դնել, այդ իսկ պատճառով ծածկագրի նիշերը, որոնք թույլ էին տալիս անջատել ավտոմատ ռեժիմը, դրված էին հատուկ փակված ծրարում։ Ենթադրվում էր, որ տիեզերագնացը կարող է ճիշտ կարդալ և մուտքագրել այս կոդը միայն այն դեպքում, եթե նա մեղսունակ է։ Սակայն թռիչքից առաջ Գագարինին այնուամենայնիվ ասվել է այդ ծածկագիրը։
Ժամանակ (Մոսկովյան ժամ) | Իրադարձություն | Բանակցություններ |
---|---|---|
03:00 | Մեկնման հրապարակում սկսվել են տիեզերանավի վերջնական ստուգումները։ Ներկա էր նաև գլխավոր կոնստրուկտոր Սերգեյ Կորոլյովը։ | |
5:30 | Եվգենի Կարպովը մտնում է ննջարան և թոթովում է Գագարինի մեջքը` ասելով․ «Յուրա՛, արթնացիր», արթնանում է նաև Գերման Տիտովը։ Բժիշկը գոհունակ ձևով թափահարում է գլուխը, քանի որ նրանք աշխույժ էին։ Մարմնավարժությունից հետո նրանք նախաճաշում են։ Տիեզերագնացները հաճուքով էին ուտում մսով պյուրեն, սև հաղարճի ջեմը և խմում հյութը։ | |
06:00 | Սկսվում է Պետական հանձնաժողովի նիստը։ Այն շատ կարճ է տևում․ «Ամեն ինչ պատրաստ է»։ Նիստից հետո վերջնականապես գրվում է Տիեզերագնացի № 1 թռիչքային առաջադրանքը։ | |
06:50 | Գագարինը դուրս է գալիս ավտոբուսից։ Շատ ուղեկցողներ նրան ճանաչում էին։ Բոլորը սկսում են անհանգստանալ։ Յուրաքանչյուրը ուզում էր գրկել և հրաժեշտ տալ առաջին տիեզերագնացին։ | |
07:10 | Գագարինի ձայնը հայտնվում է եթերում։ | |
08:10 | Հայտարարվում է 50 րոպեանոց պատրաստություն։ | |
08:30 | Հայտարարվում է 30 րոպեանոց պատրաստություն | |
08:50 | Հայտարարվում է 10 րոպեանոց պատրաստություն։ | «Ձեզ հասկացա, հայտարարվել է տաս րոպեանոց պատրաստություն։ Հերմոսաղավարտը փակ է։ Ամեն ինչ լավ է ինքնազգաողությունը լավ է, մեկնարկին պատրաստ ենք»։ |
09:00 | Հայտարարված է մեկ րոպե պատրաստություն։ | Կորոլյով. մեկ րոպե պատրաստություն, ինրպե՞ս է լսվում Գագարին. Ձեզ հասկացա մեկ րոպե պատրաստություն։ Ստանձնեցի մեկնարկային դիրքս․․․ |
09:01:51 | հրաման` «Մեկ րոպե պատրաստություն» | |
09:03:00 | հրաման` «Պատրաստվել թռիչքին» | |
09:03:06 | հրաման` «Կորզանում-1» | |
09:03:16 | հրաման` «Փչում» | |
09:03:51 | հրաման` «Դրենաժի բանալի» | |
09:05:51 | հրաման` «Բացթողում» | |
09:06:41 | հրաման` «Կորզանում–2» | |
09:06:51 | հրաման` «Մեկնարկ» | |
09:07 | միացնել հրավառելիքը | Կորոլյով. Այրում է տրվում։ Գագարին Ձեզ հասկացա, տրվում է այրում։ |
09:09 | Առաջին աստիճանի բաժանում | |
09:52 | Ատանալով տվյալները | Կայանից ստացած տվյալների համաձայն` «Վոստոկ-1» տիեզերանավը և տիեզերագնացները գտնվում են Հարավային Ամերիկայի վրա և ասում են․ «Ինքնազգացողությունը լավ է։ Ձեզ լավ եմ լսում։ Թռիչքը լավ է ընթանում։» |
09:57 | Գագարինը ասում է, որ թռչում են Ամերիկայի վրայով։ | |
10:15 | Ստանալով տվյալները | Թռչելով Աֆրիկայի վրայով, նա տիեզերանավի կայանից ասում է․ «Թռիչքը լավ է ընթանում, անկշռության վիճակը լավ եմ տանում»։ |
Սկզբում СК-1 (սկաֆանդր) հագել է Գերման Տիտովը, հետո` Յուրի Գագարինը, որպեսզի առաջին տիեզերագնացը քիչ ժամանակ գտնվի սկաֆանդրում (օդափոխական համակարգը կարելի էր միացնել սնուցման աղբյուրին միայն ավտոբուսում)։ Երբ Գագարինը հագնված էր, տիեզերական թռիչքների կայանի աշխատողները նրանից ստորագրություն են խնդրել։ Յուրին զարմացել է, քանի որ նրանից առաջին անգամ էին նման բան խնդրում։ Տիեզերագնացները դուրս են եկել, նրանց հանդիպել է Կորոլյովը։ Նա հոգնած և անհանգստացած էր։ Ավելի ուշ Գագարինը այդ հանդիպման մասին ասել է.
Նա տալիս էր մի քանի առաջարկներ և խորհուրդներ, որոնք ես դրանից առաջ երբեք չէի լսել և որոնք ինձ կարող էին պետք գալ թռիչքի ժամանակ։ Ինձ թվաց, որ տեսնելով և խոսելով մեզ հետ, նա ավելի զվարթ դարձավ ...
Մի քանի րոպե անց կապույտ գույնի հատուկ ավտոբուսը արդեն գնում էր թռիչքի հրապարակ։
Կրեմլը շնորհավարանքներ է ստացել նաև արևմտյան երկրներից[10]։
Յուրի Գագարինի թռչիքը հաճախ համեմատվում է պատմական փուլանիշեր դարձած այնպիսի կարևոր իրադարձությունների հետ, ինչպիսիք են Քրիստափոր Կոլումբոսի նավարկությունը, որը հանգեցրել է Ամերիկայի հայտնագործմանը, կամ առաջին թռիչքը Ատլանտյան Օվկինասի վրայով, որը կատարել են Ջոն Օլկոկը և Արթուր Բրաունը։
Խորհրդային միությունում հաջող իրականացված առաջին Թռիչքը նաև համարվում էր որպես մեծ հաղթանակ Միացյալ Նահանգների դեմ ուղղված սառը պատերազմում։
«Վոստոկ» տիեզերանավի արձակումը 1961 թվականի ապրիլի 12-ին հաստատել է ԽՍՀՄ-ի տեխնիկական և գիտական մակարդակը և արագացրել տիեզերական ծրագրերի զարգացումը ԱՄՆ-ում։ Թռիչքը ցույց է տվել մարդու` տիեզերական տարածություն մեկնելու հնարավորությունը։ Յուրի Գագարինը դարձել է երկրագնդի հայտնի մարդկանցից մեկը[11]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.