Վիրջինիա Մեդսեն

ամերիկացի դերասանուհի From Wikipedia, the free encyclopedia

Վիրջինիա Մեդսեն

Վիրջինիա Մեդսեն (անգլ.՝ Virginia Madsen սեպտեմբերի 11, 1961(1961-09-11)[1][2][3], Չիկագո, Իլինոյս[4]), ամերիկյան ֆիլմի և հեռուստատեսության դերասանուհի, պրոդյուսեր։ «Սատուրն» (1993), «Անկախ հոգի»(2005) և «ԱՄՆ-ի կինոդերասանների Գիլդիայի մրցանակի» մրցանակակիր։

Արագ փաստեր Վիրջինիա Մեդսենանգլ.՝ Virginia Madsen, Ծնվել է ...
Փակել

2005 թվականին Վիրջինիա Մեդսենը առաջադրվել է «Օսկար», «Ոսկե գլոբուս» մրցանակների և «ԱՄՆ-ի կինոդերասանների Գիլդիայի մրցանակի», «Երկրորդ պլանի լավագույն կանացի դերի » համար՝ «Ճամփեզրին» դրամատիկակամ ֆիլմում (2004)։

Կենսագրություն

Մեդսենը ծնվել է Չիկագոյում՝ Իլինոյս նահանգում։ Նա պոետ, ռեժիսոր և դրամատուրգ Էլեյն Մեդսենի, ով հաճախ աշխատել է Հանրային հեռարձակման ծառայության համար (PBS) և հրշեջ Քելվին Մեդսենի[7] դուստրն է։ Վիրջինիա Մեդսենի մայրը թողել է Հանրային հեռարձակման ծառայությունում իր աշխատանքը, որպեսզի ավելի շատ ժամանակ հատկացնի գրական գործունեությանը[8]։ Իր եղբայրը՝ հայտնի դերասան Մայքլ Մեդսենն է։ Իր հորական կողմից տատիկն ու պապիկը Դանիայից տեղափոխվել են ԱՄՆ, դեռևս 19-րդ դարի սկզբին, իսկ նրա մորական կողմը ունի իռլանդական և հնդկական արմատներ։

Մեդսենը Իլինոյս նահանգի՝ Վիննետկա քաղաքի «Նյու Թրիեր» միջնակարգ դպրոցի շրջանավարտ է[9][10]։ Դպրոցն ավարտելուց հետո Վիրջինիան Չիկագոյում սովորել է Թեդի Լիսսայի ստուդիայում և Վիսկոնսինի Էլհերտ-Լեյքում հաճախել է «Harand Camp Adult Theater» թատրոնի սեմինարներին։

Ֆիլմ

Առաջին անգամ Մեդսենը էկրանին է հայտնվել «Դասարան»(1983) պատանեկան կատակերգություն մեջ, Լիզայի դերով։ Այնուհետև նա խաղացել է Մեդելին թավջութակահարուհու դերը «Էլեկտրական երազանքներ» (1984) կինոժապավենում, որը «Virgin Films» ստուդիայի առաջին ֆիլմն էր։ Այդ տարի Դեվիդ Լինչի «Ավազաբլուր» գիտաֆանտաստիկ ֆիլմում կատարել է Իրուլան արքայադստեր դերը։

Վիրջինիա Մեդսենը 2005 թվականի 77-րդ մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Օսկարի» Մեդսենը մեծ ճանաչում է ձեռք բերել 1986 թվականին, խաղալով կաթոլիկ դպրոցի աշակերտուհու դերը, սիրահարվելով գաղութից փախած տղամարդու, «Սեպ սեպով» պատկերում (1986)։ Ինչպես գեղեցկության թագուհի Դիքսի Լի Բոքսը, նա եղել է բեյսբոլի լիգայի մենեջեր Սեսիլ Կանտրելլի ուշադրության կենտրոնում հեռուստատեսության համար նկարահանված «Long Gone» ֆիլմում։ Նա հայտնվել է «Դետեկտիվ գործակալություն Լուսնի լույս» սերիալի վերջին մասում՝ գլխավոր հերոս Մեդդի Հեյսի քրոջ դերում։

Ավելի քան 20 տարի Մեդսենը խաղացել է քիչ նշանակություն ունեցող ֆիլմերում, մինչև չարժանացավ քննադատների և դերասանների ճանաչմանը «Ճամփեզրին» ֆիլմում դերի համար, որը նրան գրանցեց Հոլիվուդյան աստղերի ցուցակում։ Այդ դերի համար նա նոմինացվել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների։ Հաջորդ գլխավոր դերը Մեդսենի կողմից, եղավ Ջեք Սթենֆիլդի կնոջ դերը «Հրե պատ»(2006) ֆիլմում։

Մեդսենը մուլտիպլիկացիոն Հրաշք կին ֆիլմում հնչունավորել է Իպոլիտային ՝ ամազոնուհիների թագուհուն և Հրաշք կնոջ մորը։

Վիրջինիա Մեդսենը 2009 թվականին եղել է «Սանդենս» կինոփառատոնի դրամատիկական ֆիլմի ժյուրիի անդամ։

Հեռուստատեսություն

Մեդսենը նկարահանվել է բազմաթիվ սերիալներում, այդ թվում նաև «Աստղային ուղի», «C.S.I.. Հանցանքի վայրը Մայամիում», «Մեր հույսերի ամառը», «Պրակտիկա» և «Ֆրեյզեր»։ Նա հաճախ հայտնվել է «Դետեկտիվ Մոնկ»-ի վերջնական շրջանում։

2010 թվականին նա ABC ալիքի «Խարդախ մարդիկ» սերիալում ստացել է գլխավոր դեր։ 2013 թվականին նա փոխարինել է Գլեն Հեդլիին Պենելոպա Հարդիների դերը «Իստ Էնդի կախարդները» սերիալում։

Պրոդյուսերական գործունեություն

2008 թվականին Մեդսենը ստեղծել է իր սեփական պրոդյուսերական "Title IX Prods ընկերություն[11]". Իր առաջին նախագիծը դարձավ փաստագրական ֆիլմ' "I Know a Woman Like That" (անգլերենից "Ես գիտեմ նման կնոջը"), որի ռեժիսորը եղել է Վիրջինիայի մայրը՝ Էլեյն Մեդսենը։ Ֆիլմը պատմում է տարեց կանանց կյանքի մասին։ Ֆիլմի դուրս գալուց հետո Վիրջինիա խոստովանել է, որ նկարահանումների համար նրան ոգեշնչել է իր մայրը[12]։

Նրա երկրորդ նախագիծը, որը կոչվում է "Fighting Gravity"։

Անձնական կյանքը

Երբ Մադսենը տեղափոխվել է Հոլիվուդ, նա նշանադրվել է դերասան Բիլլի Քեմբելլի հետ ։ 1989-Ին նա ամուսնացել է դերասան Դենի Հյուսթոնի հետ, 1992-ին նրանք ամուսնալուծվել են։ Նա հարաբերությունների մեջ էր գտնվում դերասան Անտոնիո Սաբատո կրտսերի հետ։ 1994 թվականի օգոստոսի 6-ին ծնվեց նրանց որդի Ջեք Անտոնիոն։

Մեդսենը մասնակի հետերոխրոմիա ունի, որը գենետիկ հիվանդություն է։ Նրա աչքերից մեկը կանաչ է, իսկ մյուսը' կիսով չափ կանաչ և կիսով չափ դարչնագույն, իսկ նրա եղբորը, դերասան Մայքլ Մենդսենի մոտ նման անոմալիաներ չկան։

Ֆիլմագրություն

Դերասանուհի

Մանրամասն տեղեկատվություն Տարեթիվ, Հայերեն անվանում ...
ՏարեթիվՀայերեն անվանումՕրիգինալ անունԴեր
1983ԴասարանClassԼիզա
1984Սկզբունքի հարց էA Matter of PrincipleԼու Էլլեն
1984Էլեկտրական երազանքներElectric DreamsՄեդելին Ռոբիստատ
1984ԱվազաբլուրDuneարքայադուստր Իրուլան
1985Հերստի Դեվիսի գործըThe Hearst and Davies AffairՄերիոն Դեվիս
1985ԱրարիչCreatorԲարբարա
1985ՄուսոլինMussolini: The Untold StoryԿլառա Պետաչի
1986Սեպը սեպովFire with FireԼիզա Թեյլոր
1986Ժամանակակից աղջիկներModern GirlsԿելլի
1987ԱվտոարգելակիչThe HitchhikerՔրիստինա
1987Երկար ուղիLong GoneԴիքսի Լի Բոքս
1987Մահի պարըSlam DanceԻոլանդա Քոլդվել
1987Զոմբի դպրոցZombie HighԱնդրեա
1988Պարոն ՆորթMr. NorthՍալլի Բոֆին
1988ԳոթամGothamՌեյչել Կառլայլ
1988Հաջողակ ժառանգությունHot to TrotԷլիսոն Ռոու
1989Դետեկտիվ խումբ «Լուսնի լույս»MoonlightingԼորեն Էն Չերնոկ
1989Երրորդ աստիճանի այրվածքThird Degree BurnԷնն Շոուլզ
1989Դիքսիի սիրտըHeart of DixieԴելլիա Ջուն Քարի
1990Խաղ կրակի հետThe Hot SpotԴոպլի Հարշո
1991Լեռնաբնակ 2.վերակենդանացումHighlander II: The QuickeningԼուիզա Մարկուս
1991ԶրահակիրներըIroncladsԲեթթի Ստյուարդ
1991Սիրո զոհըVictim of LoveԿառլա Սիմոնս
1991Գտնել ինքդ քեզFinding YourselfՊոլեր
1991Սերը սպանում էLove KillsՌեբեկա Բիշոփ
1992Գործ սպանության մասին. Կերոլին Ուրոմսի պատմությունըA Murderous Affair: The Carolyn Warmus StoryՔերոլին Ուորմուս
1992ՔենդիմենCandymanՀելեն Լայլ
1993ԼինդաLindaԼինդա Քաուլի
1994Դառը վրեժխնդրությունBitter VengeanceԷննի Ուեսթֆորդ
1994ՅակուձաBlue TigerՋինա Հեյզ
1994Քերոլայն, հանդիպում կեսգիշերինCaroline at MidnightԱրքայազն Սյուզան
1995ԿանխագուշակումThe ProphecyՔետրին
1996Միսիսիպիի ուրվականներըGhosts of MississippiԴիքսի Դելոթեր
1997Ապոկալիպսիսի հսկիչըThe Apocalypse WatchՔերին Դե Ֆրիզ
1997ԲարերարThe RainmakerՋեքի Լեմանչիկ
1998Սոխակի դայլայլըBallad of the Nightingale
1998Աստղային ուղիStar Trek: VoyagerՔելլին
1998Հանկարծակի հարձակումAmbushedԼյուսի Մոնրո
1999ՖլորենտինThe FlorentineՄոլլի
1999ՖրեյզերFrasierԿասանդրա Սթոուն
1999Բլուրի տան ուրվականըThe HauntingՋեյն
2000The Inspector General
2000ԿոմաLying in WaitՎերա Միլլեր
2000Սեքսից հետոAfter SexԹրեյսի
2000Կրակի տակCrossfire TrailԷնն Ռոդներ
2001Համարյա ՍալինասAlmost SalinasՔլեր
2001Ուղակի հարցրեք երեխաներիսJust Ask My ChildrenԲրենդա Նիֆեն
2001ՊրակտիկաThe PracticeՄարշա Էլիսոն
2001Ամերիկական ատրճանակAmerican GunՊեննի Թիլման
2002Ամերիկական երազանքներAmerican DreamsՌեբեկա Սենդրսթոմ
2002-2003ՀրապուրողըTemptedԷմմա Բերք
2003Արվեստի գործArtworksԷմմա Բեքքեր
2003Մեր հույսերի ամառըDawson's CreekՄեդդի
2003Նոր Սարդ մարդըSpider-Man: The New Animated Series
2003C.S.I.:Հանցանքի վայր ՄայամիումCSI: MiamiՔրիստա Վոլքեր
2003Ոչ ոք չգիտի ոչինչNobody Knows Anything!իրավաբան
2003ԲումթաունBoomtownԷրիկա Էշլենդ
2003Խիզախ ուժեղ աղջիկըBrave New GirlՎանդա Լովել
2003ՃամփեզրինSidewaysՄայա
2004Հարավային տիտաններըTeen TitansԱրելլա
2005Հրե պատըFirewallԲեթ Սթենֆիլդ
2006Արդարության լիգաJustice LeagueՍառա Քորվին
2002-2006Աստրոնավտ ՖարմերThe Astronaut FarmerՕդրի Ֆարմեր
2006ԸնկերներըA Prairie Home CompanionՎտանգավոր կին
2006Թիվ 23The Number 23Ֆաբրիցիա
2007Ալիքային էֆեկտRipple EffectՇերրի
2007Էքստրա դասի գողերըSmithՀոուփ Սթիվենս
2006-2007Մի ականջով դուրս մտավDiminished CapacityՇարլոտա
2008Դետեկտիվ ՄոնկMonkՋենսեն
2009Հիանալի հայրFather of InventionՌոբերտ Ակսյելի կինը
2010Խարդախ մարդիկScoundrelsՉերիլ Վեսթ
2010Կարմիր գլխարկըRed Riding HoodՍյուզեթ
2011Երրորդ նկատողությունThe Magic of Belle IsleՄիսիս Օնիլ
2012Էստ էնդի կախարդներըWitches of East EndՊենելոպա Հարդիներ
2013Խելագար սիրելու ձևCrazy Kind of LoveՕգասթա Այրիս
2013Սիրո արվեստըThe Last KeepersԱբիգեյլ Քարվեր
2013Աննա ՆիկոլAnna NicoleՎիրհիա Արտուր
2013ՄակընթացությունThe Hot FlashesՔլեմենտին Վինքս
2013Ջեյքը խորանարդումJake SquaredԲեթթ
2013Աշխարհի վերջը 3DResilient 3DԱդել
2013Ջեյմսի վայրի տարածքըThe Wilderness of JamesԷբիգեյլ Քրոու
2013Կանգառներ սրտումA Change of HeartԴեենա
2014ՈւոլթերWalterԿարեն
2014Ճանապարհներ Կապրիի վրաRoad to CapriԿետրին
2014Ըմբոստ մահկանացուներըDead RisingՄեգի
2015ՋոյJoyՏերրի
2015Բոթհիի հողարկավորումըBurning BodhiՆաոմի
2015Ամերիկյան աղջիկներըGrace Stirs Up SuccesՄիսիս Թոմաս
2015American GothicՄեդելին Համփթոն
2015Designated SurvivorՔիմբլ Հուքսթրեյթեն
2016Այրիր քո քարտեզներըBurn Your MapsՎիկտորիա
2016ElementaryՓեյջ Քաուեն
Փակել

Պրոդյուսեր

  • 2007-«Ալիքային էֆեկտ»
  • 2009-«Ես գիտեմ նմանատիպ կանանց»
  • 2010-«Դժվարին պայքար»

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.