From Wikipedia, the free encyclopedia
Վինս Գիլիգան (փետրվարի 10, 1967[1], Ռիչմոնդ, ԱՄՆ), ամերիկացի սցենարիստ, կինոռեժիսոր և կինոպրոդյուսեր։ Նա առավել հայտնի է իր աշխատանքով հեռուստատեսության մեջ․ Գիլիգանը «Ամբողջ ծանրությամբ» հեռուստասերիալի հեղինակն է։ Նույնպես նա աշխատել է «Գաղտնի նյութեր» սերիալում որպես սցենարիստ և պրոդյուսեր։
Վինս Գիլիգան անգլ.՝ Vince Gilligan | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 10, 1967[1] (57 տարեկան) |
Ծննդավայր | Ռիչմոնդ, ԱՄՆ |
Կրթություն | Թիշչ արվեստի դպրոց, L. C. Bird High School? և Interlochen արվեստի կենտրոն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտացում | հեռուստատեսային պրոդյուսեր, սցենարիստ, հեռուստառեժիսոր, showrunner, գործադիր պրոդյուսեր, կինոռեժիսոր և կինոպրոդյուսեր |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0319213 |
Գիլիգանը ծնվել է ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի Ռիչմոնդ քաղաքում՝ դպրոցական ուսուցչուհու և ապահովագրական գործակալի ընտանիքում։
Նրա ծնողները բաժանվել են 1974 թվականին, և Վինսը կրտսեր եղբոր՝ Պատրիկի հետ մեծացել է Ֆարմվիլում[2]։ Իր երիտասարդության տարիներին Գիլիգանը ընկերացել է Անգուս Ուոլի հետ։ Նրա հետաքրքրությունը կինոյի հանդեպ սկսվել է, երբ Ուոլի մայրը՝ Ջեքին, ով նույնպես դասավանդում էր նույն դպրոցում, որտեղ և Գիլիգանի մայրը, նրան տեսախցիկ է տվել։ Այդ տեսախցիկի օգնությամբ Գիլիգանը Պատրիկի հետ միասին նկարահանել է գիտաֆանտաստիկ ֆիլմեր։ Տասներկու տարեկանում Վինսն ավարտել է իր առաջին «Տիեզերական կործանումը» ֆիլմը։ Մեկ տարի անց Վիրջինիայի համալսարանի[3] կինեմատոգրաֆիական մրցույթում, իր տարիքային խմբում, նա առաջին տեղն Է զբաղեցրել։
Գիլիգանը հիշում է Ջեքի Ուոլին, որպես իր կյանքի առավել ոգեշնչող մարդկանցից մեկը և ասում է, որ չէր լինի այնտեղ, որտեղ նա գտնվում է հիմա, եթե չլիներ Ջեքին։ Ջեքին իր որդուն և Վինսին տարել է կինոթատրոն, և դա դարձել է այն պատճառներից մեկը, թե ինչու նրանք երկուսն էլ սկսել են կինեմատոգրաֆի կարիերան[4]։ Գիլիգանի հետաքրքրությունը կինոյի հանդեպ աջակցում էր նաև նրա հայրը։ Նա Վինսին ցուցադրում էր նուարի և վեստերն ժանրի դասական ֆիլմեր՝ Ջոն Ուեյնի և Քլինթ Իսթվուդի հետ։
Գիլիգանը իրավունք է ստացել սովորելու Միչիգան նահանգի Ինթերլոշեն քաղաքումб հեղինակավոր Center for the Arts համալսարանում։ Սկզբում նա վստահ չէր, որ պետք է թողնի ընտանիքը և ամբողջությամբ փոխի իր շրջապատը, բայց մայրը համոզել է նրան։ Center for the Arts-ում սովորելուց հետո Վինսը վերադարձել է Չեսթերֆիլդ, որպեսզի հաճախի բարձրագույն դպրոց։ 1985 թվականին Գիլիգանը ընդունվել Է Նյու Յորքի համալսարան։ Կրթության ժամանակ նա գրել է «Ահա այսպիսի կարկանդակներ» ֆիլմի սցենարը (1998 թվականին Ֆիլմը նկարահանվել է Դրյու Բերիմորի հետ գլխավոր դերում)։ Այդ սցենարի համար 1998 թվականին Գիլիգանը ստացել է Virginia Governor՛s Screenwriting Award[5] մրցանակը։ Այս մրցույթի ժյուրիի անդամներից մեկը եղել է կինոպրոդյուսեր Մարկ Ջոնսոնը, որը շատ տպավորված էր Գիլիգանի ստեղծագործությամբ և նրան անվանել է «ամենահնարամիտ հեղինակ, ում ես երբևէ կարդացել եմ»։ Հենց Ջոնսոնն է հետագայում Գիլիգանին ծանոթացրել «Գաղտնի նյութեր» հեռուստասերիալի հեղինակ Քրիս Քարթերի հետ։
Գիլիգանի առաջին իրական ճեղքումը հեռուստաինդուստրիայում տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նա դարձել է «Գաղտնի նյութեր» հեռուստասերիալի նկարահանող խմբի մի մաս։ Վինսն այդ սերիալի մեծ երկրպագուն էր և անձամբ հանդիպել է նրա հեղինակ Քրիս Քարթերի հետ։ Ավելի ուշ գրել է սցենար, որը դարձել է երկրորդ եթերաշրջանի «Ցրված լույս» դրվագը[6]։ Դրանից հետո Քարթերը Գիլիգանին հրավիրել է սցենարիստների հիմնական թիմ։ Գիլիգանի աշխատանքը «Գաղտնի նյութերում» տևել է յոթ տարի, որի ընթացքում նա հանդես է եկել որպես քսանմեկ դրվագների սցենարի հեղինակ, քառասունչորս դրվագների գործադիր պրոդյուսեր և քսան դրվագների պրոդյուսեր։ Դրանից հետո Վինսն աշխատել է նաև «Գաղտնի նյութեր» հեռուստասերիալի սփին-օֆֆ՝ «Միայնակ սլաքներ» սերիալի վրա։
Վինս Գիլիգանն առավել հայտնի է որպես AMC ալիքի «Ամբողջ ծանրությամբ» դրամատիկական սերիալի հեղինակ, սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր։ Այդ սերիալի վրա աշխատանքի համար, Գիլիգանը վեց անգամ առաջադրվել է «Էմմի» հեղինակավոր մրցանակին 2008-2012 թվականներին։ Սերիալն ինքն առաջադրվել է այս մրցանակին չորս անգամ և հաղթել է 2013 թվականին։ Որպես պրոդյուսեր՝ մրցանակի է արժանացել նաև Գիլիգանը[7]։ Նույն թվականին ԱՄՆ-ի սցենարիստների գիլդիայի համաձայն՝ «Ամբողջ ծանրությամբ» սերիալը զբաղեցրել է 13-րդ հորիզոնական՝ բոլոր ժամանակների լավագույն սերիալների ցանկում[8]։ Բացի այդ, Գիլիգանը երկու անգամ արժանացել է ԱՄՆ սցենարիստների գիլդիայի մրցանակին՝ սցենարի վրա աշխատելու համար։ 2013 թվականին սերիալը գրանցվել Է Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենաբարձր վարկանիշ ունեցող սերիալ[9]։ Սերիալի եզրափակիչը լույս է տեսել 2013 թվականի սեպտեմբերի 29-ին և էկրանների մոտ հավաքել է 10,3 միլիոն հանդիսատես[10]։
2013 թվականի սեպտեմբերին հայտարարվել է, որ Sony Pictures Television-ը և AMC-ն պայմանագիր են կնքել, որի համաձայն Sony Pictures-ը հանդես կգա որպես «Ամբողջ ծանրությամբ» սերիալի սփին-օֆֆ՝ «Ավելի լավ է զանգեք Սոլին» սերիալի պրոդյուսեր։ Սերիալի սյուժեն կկենտրոնանա Սոլ Գուդմանի կերպարի և նրա կյանքի վրա մինչև «Ամբողջ ծանրությամբ» սերիալի իրադարձությունները։ Գիլիգանը կվերահսկի նախագիծը, իսկ Բոբ Օդենքըրքը կվերադառնա Գուդմանի դերում[11]։
Ավելի ուշ, այդ նույն ամսին հայտարարվել էր «Բաթլ ճիչ» սերիալը, որը ենթադրաբար պատրաստվում էր 2014 թվականին թողարկվել CBS հեռուստաալիքով։ Սերիալի սցենարը գրել է Գիլիգանը տասը տարի առաջ։ Այն պատմում է երկու ոստիկանների մասին, որոնք մրցում են ՀԴԲ-ի գործակալի հետ[12]։
Թիվ | Անվանում | Դեր |
---|---|---|
1993 | Նապալմից մաքուր | սցենարի հեղինակ |
1998 | Ահա այսպիսի կարկանդակներ | սցենարի հեղինակ |
2007 | A.M.P.E.D. | գործադիր պրոդյուսեր |
2008 | Հենկոկ | սցենարի հեղինակ |
2019 | Էլ Քամինո․ Ամբողջ ծանրությամբ (ֆիլմ) | ռեժիսոր, սցենարի հեղինակ, պրոդյուսեր |
Թիվ | Անվանում | Դեր |
---|---|---|
1995—2002 | Գաղտնի նյութեր | սցենարի հեղինակ, համապրոդյուսեր, պրոդյուսեր, գործադիր պրոդյուսեր |
1999—2000 | Դաժան Թագավորություն | խորհրդատվական պրոդյուսեր |
2001 | Միայնակ հրաձիգներ | սցենարի հեղինակ, գործադիր պրոդյուսեր |
2002 | Սպանդի բաժին | սցենարի հեղինակ |
2008—2013 | Ամբողջ ծանրությամբ | սցենարի հեղինակ, ռեժիսոր, գործադիր պրոդյուսեր |
2015-այժմ | Ավելի լավ է զանգեք Սոլին | սցենարի հեղինակ, ռեժիսոր, գործադիր պրոդյուսեր |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.