Վինիպեգի պատկերասրահ
From Wikipedia, the free encyclopedia
Վինիպեգի պատկերասրահ (անգլ.՝ Winnipeg Art Gallery (WAG)), 1912 թվականին հիմնադրված (բացվել է 1933 թվականին[1]) հանրային պատկերասրահ Կանադայի Վինիպեգ քաղաքում[2]։ Այն Կանադայի ամենահին քաղաքացիական և երկրի 6-րդ ամենամեծ պատկերասրահն է։ Պատկերասրահը գտնվում է Վինիպեգ քաղաքի սրտում, Մանիտոբայի նահանգային օրենսդիր մարմնի շենքից և Վինիպեգի համալսարանից ընդամենը երկու թաղամաս հեռու։
Վինիպեգի պատկերասրահ | |
---|---|
![]() | |
Տեսակ | պատկերասրահ և հավաքածու |
Երկիր | Կանադա |
Տեղագրություն | Վինիպեգ և Մանիթոբա |
Կազմված է | Inuit Art Centre? |
Ղեկավարության նստավայր | Վինիպեգ, Կանադա |
Հիմնադրվել է | 1912 |
Կայք | wag.ca |
![]() | |
![]() |
Պատմություն, հավաքածու

Պատկերասրահի մշտական հավաքածուն ներառում է մոտ 24000 ստեղծագործություններ, որոնք առնչվում են մասնավորապես Մանիտոբայի և Կանադայի արվեստին։ Հավաքածուն ընդգրկում է մ.թ.ա. 4-րդ դարի հունական քանդակներից մինչև 21-րդ դարի տեսանյութեր և ներառում է ժամանակակից Ինուիտ արվեստի աշխարհի ամենամեծ հանրային հավաքածուն։ Պատմական, ժամանակակից, լուսանկարչական, դեկորատիվ արվեստի և Ինուիտ ստեղծագործությունները ներկայացվում են ամեն տարի ցուցադրվող տարբեր ցուցահանդեսներում։
Վինիպեգի արվեստի պատկերասրահը վայելում է միջազգայնորեն հարգանք, նրա ցուցադրությունները ներկայացվում են Նյու Յորքում, Կարակասում, Բոգոտայում, Բարսելոնայում, Տոկիոյում, Սալոնիկում և Վերոնայում։
Պատկերասրահի բաց վերնասրահի Կլարա Լենդեր գրադարանն աջակցում է աշխատակազմի, անդամների, արվեստի ուսանողների, արվեստագետների և հանրային հետազոտական կարիքները։ Գրադարանում պահվում է ավելի քան 9000 արվեստագետների կենսագրական ֆայլեր (հիմնականում կանադացի), ավելի քան 24000 գրքեր, ինչպես նաև հարյուրավոր արվեստի ամսագրերի և տեղեկատուների բաժանորդագրություններ։ Գրադարանը նախատեսված է միայն տեղում օգտագործման համար։
Պատկերասրահում պարբերաբար կազմակերպվում են շրջայցեր, դասախոսություններ, չափահասների և ընտանեկան այլ ծրագրեր։ ԵStudio Building-ում անցկացվում են արվեստի դասեր։ Ծրագիրը ներառում է տարբեր նյութերով ու ժանրերում ստեղծագործող արվեստագետների, այդ թվում՝ կավ, մուլտֆիլմեր, ջրաներկ և լուսանկարչություն։
Պատկերասրահը տեղափոխվեց իր ներկայիս վայրը 1971 թվականին։ Շենքը նախագծել է կանադացի ճարտարապետ Գուստավո դա Ռոզան։ կանադացի ճարտարապետ Իսադոր (Իսի) Կուպի հետ համատեղ[3][4][5]։ Ցուցասրահների հետ միասին հիմնական շենքում կա նվերների խանութ, ռեստորան, այգի տանիքում, հանդիպումների և դասախոսությունների սենյակներ, 325 տեղանոց թատրոնի դահլիճ։
Պատկերասրահ
- Ջոն Էվերեթ Միլլե, «Կեսօրվա թեյ», 1889
- «Մոգերի երկրպագությունը», մոտ. 1525
- Ուիլյամ Բրիմներ, «Երիտասարդ աղջկա դիմանկար», 1904
- «Հովվերգություն», մոտ. 1640
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.