շվեդ ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Վիկտոր Լինդելոֆ (շվեդ.՝ Victor Lindelöf, հուլիսի 17, 1994[1], Վեստերոս, Շվեդիա), շվեդ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Մանչեսթեր Յունայթեդի և Շվեդիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[2]։
Լինդելոֆը Մանչեսթեր Յունայթեդի կազմում 2017 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Victor Jörgen Nilsson Lindelöf | ||
Քաղաքացիությունը | Շվեդիա | ||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 17, 1994[1] (30 տարեկան) | ||
Ծննդավայր | Վեստերոս, Շվեդիա | ||
Հասակ | 187 սմ | ||
Քաշ | 80 կգ | ||
Դիրք | կենտրոնական պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Մանչեսթեր Յունայթեդ | ||
Համար | 2 | ||
Պատանեկան կարիերա | |||
2007-2009 | Վեստերոս | ||
2012-2013 | Բենֆիկա | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2009-2012 | Վեստերոս | 41 | (0) |
2012-2015 | Բենֆիկա B | 96 | (4) |
2013-2017 | Բենֆիկա | 48 | (2) |
2017-ներկա | Մանչեսթեր Յունայթեդ | 59 | (1) |
Ազգային հավաքական‡ | |||
2010-2011 | Շվեդիա Մ17 | 5 | (0) |
2012-2013 | Շվեդիա Մ19 | 17 | (0) |
2014-2015 | Շվեդիա Մ21 | 13 | (0) |
2016-ներկա | Շվեդիա | 33 | (3) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան Լինդելոֆը սկսել է Վեստերոսում[3][4]։ Ակումբի կազմում 41 հանդիպում անցկացնելուց հետո՝ 2011 թվականի դեկտեմբերի 11-ին նա տեղափոխվեց Բենֆիկա[5][6]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց միայն 2013 թվականի հոկտեմբերի 19-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Պորտուգալիայի գավաթի Սինֆայնշի դեմ խաղում[7][8]։ Առաջին հանդիպումը Պորտուգալիայի առաջնությունում անցկացրեց 2014 թվականի մայիսի 10-ին՝ փոխարինելով Ժոան Կանսելոին Պորտուի դեմ խաղում[9]։
2015 թվականի հունիսի 8-ին Լինդելոֆը երկարաձգեց իր պայմանագիրը Բենֆիկայի հետ մինչև 2020 թվականը[10]՝ տեղափոխվելով ակումբի առաջին թիմ[11]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց 2016 թվականի փետրվարի 16-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի Զենիթ Սանկտ Պետերբուրգի դեմ խաղում[12]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց փետրվարի 20-ին՝ Պասուշ դե Ֆերեյրայի դեմ խաղում[13][14]։ Օգոստոսի 7-ին Լինդելոֆը թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Պորտուգալիայի սուպերգավաթի Բրագայի դեմ խաղում[15], և Բենֆիկան հաղթեց 3-0 հաշվով՝ նվաճելով գավաթը[16][17]։ 2017 թվականի մարտի 6-ին շվեդը երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2021 թվականը[18][19][20]։ Ապրիլի 22-ին Լինդելոֆը գոլ խփեց Սպորտինգ Լիսաբոնի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[21]։ Մայիսի 28-ին նա մասնակցեց Պորտուգալիայի գավաթի եզրափակչի Վիտորիա Գիմարայնշի դեմ խաղին[22]՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[23][24]։ Բենֆիկայի կազմում Լինդելոֆը անցկացրեց 73 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ[25][26]։
2017 թվականի հունիսի 14-ին Լինդելոֆը 4 տարվա պայմանագիր կնքեց Մանչեսթեր Յունայթեդի հետ[27][28][29]։ Ակումբը նրա համար վճարեց 31 միլիոն ֆունտ ստերլինգ[30][31][32]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 8-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով ՈՒԵՖԱ Սուպեր գավաթի Ռեալ Մադրիդի դեմ խաղում[33][34]։ Առաջին հանդիպումը Պրեմիեր Լիգայում անցկացրեց հոկտեմբերի 14-ին՝ փոխարինելով Էշլի Յանգին Լիվերպուլի դեմ խաղում[35][36]։ Իր առաջին գոլը Մանչեսթեր Յունայթեդի կազմում շվեդը խփեց 2019 թվականի հունվարի 29-ին՝ գրավելով Բարնլիի դարպասը հանդիպման վերջին րոպեին և փրկելով իր թիմին պարտությունից[37][38]։ 2018-19 մրցաշրջանում Լինդելոֆը անցկացրեց 40 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[39]։
2019 թվականի սեպտեմբերի 18-ին Լինդելոֆը երկարաձգեց իր պայմանագիրը Մանչեսթեր Յունայթեդի հետ մինչև 2024[40][41][42][43]
Լինդելոֆը ներկայացրել է Շվեդիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում[44][45]։ 2015 թվականին նա մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[46]՝ խաղադաշտ դուրս գալով իր թիմի բոլոր 5 հանդիպումներում և ընդգրկվելով մրցաշարի խորհրդանշական հավաքականում[47]։ Շվեդիան հաղթեց մրցաշարը[48][49]՝ եզրափակչում հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտության մատնելով Պորտուգալիային[50][51]։
Իր դեբյուտը Շվեդիայի ազգային հավաքականում Լինդելոֆը նշեց 2016 թվականի մարտի 24-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Թուրքիայի դեմ խաղում[52]։ Ազգային հավաքականի կազմում նա մասնակցեց Եվրո 2016-ին[53][54][55]՝ անցկացնելով 3 հանդիպում[56], սակայն Շվեդիան դուրս մնաց խմբային փուլից[57][58]։ Իր առաջին գոլը հավաքականում խփեց հոկտեմբերի 10-ին՝ Բուլղարիայի դեմ խաղում[59]։
2018 թվականի հունիսի 5-ին Լինդելոֆը ընդգրկվեց Շվեդիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[60][61]։ Առաջնությունում նա անցակցրեց 4 հանդիպում[62], իսկ Շվեդիան դուրս մնաց քառորդ եզրափակչում[63][64]՝ 2-0 հաշվով պարտվելով Անգլիային[65][66]։ Նոյեմբերի 20-ին Լինդելոֆը գոլ խփեց Ռուսաստանի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[67]։ 2018 թվականին նա ճանաչվեց Շվեդիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ[68][69]։ 2019 թվականին Լինդելոֆը երկրորդ տարին անընդմեջ ճանաչվեց Շվեդիայի լավագույն ֆուտբոլիստ[70][71]։
2019 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ[72]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Առաջնություն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Վեստերոս | 2010 | Դիվիզիոն 1 | 1 | 0 | — | 1 | 0 | |||||
2011 | Սուպերէտան | 27 | 0 | 27 | 0 | |||||||
2012 | Դիվիզիոն 1 | 13 | 0 | 13 | 0 | |||||||
Ընդհանուր | 41 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 41 | 0 | ||
Բենֆիկա B | 2012–13 | Սեգունդա Լիգա | 15 | 0 | — | 15 | 0 | |||||
2013–14 | 33 | 2 | 33 | 2 | ||||||||
2014–15 | 41 | 2 | 41 | 2 | ||||||||
2015–16 | 7 | 0 | 7 | 0 | ||||||||
Ընդհանուր | 96 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 96 | 4 | ||
Բենֆիկա | 2013–14 | Պրիմեյրա Լիգա | 1 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 |
2014–15 | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | ||
2015–16 | 15 | 1 | 0 | 0 | 4 | 0 | 4 | 0 | 23 | 1 | ||
2016–17 | 32 | 1 | 4 | 0 | 8 | 0 | 3 | 0 | 47 | 1 | ||
Ընդհանուր | 48 | 2 | 6 | 0 | 12 | 0 | 7 | 0 | 73 | 2 | ||
Մանչեսթեր Յունայթեդ | 2017–18 | Պրեմիեր Լիգա | 17 | 0 | 3 | 0 | 5 | 0 | 4 | 0 | 29 | 0 |
2018–19 | 30 | 1 | 3 | 0 | 7 | 0 | 0 | 0 | 40 | 1 | ||
2019–20 | 12 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 1 | 0 | 14 | 0 | ||
Ընդհանուր | 59 | 1 | 6 | 0 | 13 | 0 | 5 | 0 | 83 | 1 | ||
Կարիերայի ընդհանուր | 244 | 7 | 12 | 0 | 25 | 0 | 12 | 0 | 293 | 7 |
2019 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ[72]
Շվեդիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2016 | 11 | 1 |
2017 | 7 | 0 |
2018 | 11 | 1 |
2019 | 4 | 1 |
Ընդհանուր | 33 | 3 |
# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | Հոկտեմբերի 10, 2016 | Ֆրենդս արենա, Սոլնա, Շվեդիա | Բուլղարիա | 3–0 | 3–0 | ԱԱ 2018 Որակավորում |
2. | Նոյեմբերի 20, 2018 | Ռուսաստան | 1–0 | 2–0 | ՈՒԵՖԱ Ազգերի Լիգա 2018–19 | |
3. | Սեպտեմբերի 5, 2019 | Տորսվոլուր, Տորսհավն, Ֆարերյան կղզիներ | Ֆարերյան կղզիներ | 3–0 | 4–0 | Եվրո 2020 Որակավորում |
Վեստերոս
Բենֆիկա
Շվեդիա Մ21
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.