քաղաք Լատվիայում From Wikipedia, the free encyclopedia
Վիլյակա (լատիշ․՝ Viļaka), փոքր քաղաք Լատվիայի արևելքում, վարչական կենտրոնը գտնվում է Վիլյակսկիի շրջանում։ Մինչև 2009 թվականը քաղաքը գտնվում էր Բալկովսկիի շրջանում։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Վիլյակա | |||||
լատիշ․՝ Viļaka | |||||
| |||||
Երկիր | Լատվիա | ||||
Ենթարկում | Երկրամասային քաղաք | ||||
Համայնք | Բալվիի շրջան | ||||
Հիմնադրված է | 1945 թ. | ||||
Տվյալ կարգավիճակում | 1945 թվականից | ||||
Մակերես | 6.37 կմ² | ||||
ԲԾՄ | 95 մետր | ||||
Բնակչություն | 1534[1] մարդ (2011) | ||||
Խտություն | 240.8 մարդ/կմ² | ||||
Տեղաբնականուն | Վիլյակեց, վիլյակեցի[2]։ | ||||
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | +371 | ||||
Փոստային ինդեքս | LV-4583[3] | ||||
Փոստային դասիչ | LV-5134 | ||||
Կոդ ATVK | 0381615[4] | ||||
| |||||
Վիլյակի բնակավայրը առաջին անգամ հիշատակվել է XIII -րդ դարում՝ Մարիենգաուզեն անունով։
Մինչև 1920 թվականը Մարիենգաուզեն գտնվել է Լյուցինսկիի շրջանի Վիտեբսկոյ նահանգի մեջ։ 1920 - 1925 թվականներին Վիլյակա քաղաքը գտնվում էր Լատվիայի Լունդզենսկոմ գավառում։ 1925 - 1944 թվականներին քաղաքը եղել է Լատվիայի Յունլատգալսկիի (Աբրենսսկիի) նահանգի մեջ։
1945 թվականի հոկտեմբերի 8-ին Վիլյակա քաղաքը ստացել է քաղաքի կարգավիճակ[5] : 1945 - 1949 թվականներին քաղաքը համարվել է Լատվիական ԽՍՀ նահանգի կենտրոնը։ 1949 - 1956 թվականներին եղել է Լատվիական ԽՍՀ Աբրենսկիի շրջանի կենտրոնը։ Սուսայսկիի հրամանագրով քաղաքը եղել է «Վիլյակա» սովխոզի կենտրոնը[6] : 2009 թվականին քաղաքը դարձել է Վիլյանսկիի շրջանի կենտրոնը։
Գտնվում է հանրապետության հյուսիս - արևելքում, Վիլյակա լճի հարավային ափին՝ 8 կմ Ռիգա - Պիտալովո երկաթուղային կայարանից հարավ -արևմուտք։ Քաղաքը գտնվում է Ռիգա մայրաքաղաքից 246 կմ հեռավորության վրա, իսկ Ռուսաստանի Դաշնության սահմանից ՝ 6.5 կմ հեռավորության վրա։ Քաղաքում է գտնվում Կիրա գետը։ Քաղաքն ունի կտավատի մշակման և կաթնամթերքի գործարան, իսկ խորհրդային ժամանակներում այստեղ եղել է տրիկոտաժի արտադրամաս։
1969 թվականին քաղաքի բնակչություն կազմել է 2.8 հազար մարդ։ 1990 թվականից ի վեր, բնական անկամ պատճառով բնակչությունը նվազել է։
Ըստ 2000 թվականի մարդահամարի քաղաքի բնակչությունը կազմել է 1.850 մարդ, որի կեսից ավելին կազմում էին ռուսալեզու բնակչությունը։ Ըստ ազգությամբ՝
2011 թվականի Լատվիայի մարդահամարի տվյալներով բնակչություն կազմել է 1487 մարդ, այդ թվում՝ լատինացիներ 64,83 % (964 մարդ), ռուսներ — 26,77 % (398 մարդ), ուկրաինացիներ — 1,48 % (մարդ), բելառուսներ — 1,41 % (21 մարդ )[7] :
Վիլյակա քաղաքի միջով ընթանում է տարածաշրջանային դժվարանցանելի Գլուբենե - Բալվի - Վիլյակա ավտոճանապարհը։ Քաղաքի միջով ընթանում է տարածաշրջանային Վիլյակա - Զայցեվա և Վիլյակա - Կարսավա ավտոճանապարհները։ Տեղական ավտոճանապարհների շրջանում հարկ է նշել Վիլյակա - Ժիգուրի - Լիեպնա ավտոճանապարհը։
Հիմնական երթուղիներն են՝ Վիլյակա - Բալվի - Գլուբենե - Ռիգա, Վիլյակա - Բալտինավա - Կարսավա - Ռեզեկնե, Վիլյակա - Լիեպնա - Ալուկսնե, Վիլյակա - Ժիգուրի։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.