Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Վիեննայի Մխիթարեան վանք, Հայկական կաթոլիկ եկեղեցու Մխիթարյան միաբանության վանքը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։ Գտնվում է քաղաքի կենտրոնից ոչ հեռու Նոյբաու շրջանում, վանքի անունով կոչված, Մխիթարիստների փողոցում (Mechitaristengasse)։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
1773 թ. Մխիթարյան հայրերի մի մասը Սուրբ Ղազարից անջատվեց, վերաբնակվեց Տրիեստում և նոր վանք հիմնեց։
Տրիեստի (1797-1805) ֆրանսիական գրավման ընթացքում, Մխիթարյան հայրերը, որպես Հաբսբուրգյան միապետության հպատակներ, ապաստան գտել են Վիեննայում։
Վանքը հիմնվել է 1810 թ. և տեղավորվել էր կապուցիների կարգին պատկանող շինություններում։
1837 թ. վանքը վերակառուցվել է, իսկ եկեղեցին իր ճարտարապետական համալիրով կառուցվել է 1874 թ.-ին։
Ժամանակի ընթացքում Վիեննայի մխիթարեանների վանքը Սուրբ Ղազարի վանքի հետ աշխարհում հայկական մշակույթի նշանակալից տարր դարձան։ Վանքի ֆոնդերում պահվում են դրամագիտական հավաքածու (10 000 հայկական և 20 000 այլ երկրների մետաղադրամներ), խեցեղեն, գորգեր և այլ իրեր, հիմնականում հայկական արտադրության։ Պատկերասրահում պահվում են հայ նկարիչների արժեքավոր նկարներ, որոնց թվում նաև Այվազովսկու գործերից։
Վանքի գրադարանում ավելի քան 2800 հայկական ձեռագրեր և ավելի քան 170 000 հնագույն ու ժամանակակից հայկական տպագիր գործեր են պահպանվում։ Գրադարանը կարող է հպարտանալ արևմտյան աշխարհում պահվող հայկական թերթերի և ամսագրերի ամենամեծ հավաքածուով։
1889 թ.-ից Վիեննայի Մխիթարեանների վանքում լիկյոր է արտադրվում, որի բաղադրատոմսը միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացին բերել է Կոստանդնուպոլսից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.