From Wikipedia, the free encyclopedia
Վիեննական Դասական դպրոց, Ավստրիայի Վիեննա քաղաքում ձևավորված եվրոպալկան դասական երաժշտության ուղղություն։ 18-րդ դարում մի շարք երկրներում (Իտալիա, Գերմանիա, Ավստրիա, Ֆրանսիա ևն.) տեղի է ունենում գործիքային երաժշտության նոր ժանրերի ու ձևերի կազմակերպում, որն իր գագաթնակետին է հասնում Վիեննական դասական դպրոցի ներկայացուցիչներ Յոզեֆ Հայդնի, Մոցարտի, Բեթհովենի (ի դեպ Բեթհովենը եղել է դասական դպրոցի վերջին ներկայացուցիչը) ստեղծագործությունների մեջ։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Վիեննան համարվում էր 18-րդ դարի բազմազգ մայրաքաղաք, ուր հավաքվում էին տարբեր ազգերի ժողովրդական երաժիշտներ, որոնք հաճախ միավորվելով կազմում էին անսամբլներ։ Կոմպոզիտորները ծառայում էին ֆեոդալ իշխանների պալատներում, կոմպոզիտորներից շատերը ժողովրդի հետ շփվում էին եկեղեցու միջոցով։ Ստեղծվում էին նաև հանրային-համերգային օջախներ, որոնց հետևանքով ավելանում են նվագախմբային կապելլաները, անսամբլային և մենակատարային համերգների քանակը։
Եթե մի ժամանակ իշխող խոշոր ժանրեր էին Օրատորիան, մեսսան և օպերան, ապա այդ ժամանակ օպերայի կողքին մեծ նշանակություն է ձեռք բերում Սիմֆոնիան։ Պոլիֆոնիկ ֆակտուրայի կողքին կարևորվում է Հոմոֆոն-հարմոնիկ ֆակտուրան։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.