հայ խորհրդային բանահավաք-աշուղագետ, գուսան From Wikipedia, the free encyclopedia
Վերդի (Գեղամ Գևորգի Թարվերդյան մարտի 15, 1884, Չիգամլու, Երևանի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 26, 1959, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային բանահավաք-աշուղագետ, գուսան։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1938 թվականին։ Հորինել է նաև ինքնուրույն աշուղական երգեր։
Վերդի | |
---|---|
Ծնվել է | մարտի 15, 1884 |
Ծննդավայր | Չիգամլու, Երևանի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | փետրվարի 26, 1959 (74 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանահավաք և գուսան |
Անդամություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Վերդին ծնվել է 1884 թվականի մարտի 15-ին, Երևանի նահանգի Ղամառլուի գավառի Ղըռ-Բզովանդ գյուղում։ 1895-1897 թվականներին սովորել է Դվինի ռուսական դպրոցում։ 1906 թվականին Երևանում աշխատել է որպես կազմարարի աշակերտ։ 1907 թվականին եղել է Բաքվում, 1919-1926 թվականներին՝ Ղամարլուում։
1925 թվականին եղել է գյուղատնտես հրահանգիչ։ Վերդիի ջանքերով Թոխմախան գյուղում հիմնադրվել է Հայաստանի առաջին թռչնաբուծական ֆերման։ Շրջագայելիս գրի է առել ժողովրդական, բանահյուսական և աշուղական երգեր։ 1934 թվականից աշխատել է Հայաստանի կուլտուրայի պատմության (այժմ՝ Եղիշե Չարենցի անվան պատմության և արվեստի) ինստիտուտում որպես բանահավաք։ Նրա հավաքած ու գրառած նյութերի հիման վրա կազմվել են մի շարք ժողովածուներ՝ «Լենինը հայ ֆոլկլորի մեջ» (1936 թ. Արամ Ղանալանյանի աշխատակցությամբ), «Հայ աշուղներ» (1937 թ.), «Հայկական խորհրդային ֆոլկլորը» ( 1938 թ.) են։ Հատկանշելի են «Լենին փաշան» (առանձին հրատարակչություն 1937 թվականին ասացող՝ Գաբո Բարձումյան) վիպերգը և «Քյոռ-Օղլի» (1941 թ.) ժողովրդական վեպի հայկական պատումները։ Մահացել է 1959 թ. փետրվարի 26-ին, Երևանում[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.