Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Վերա Ֆեոդորովնա Կոմիսարժևսկայա (ռուս.՝ Вера Фёдоровна Комиссаржевская, հոկտեմբերի 27 (նոյեմբերի 8), 1864[1][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 10 (23), 1910[1][2], Տաշքենդ, Թուրքեստան, Ռուսական կայսրություն[1]), ռուս դերասանուհի։
Վերա Կոմիսարժևսկայա | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 27 (նոյեմբերի 8), 1864[1][2] |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | փետրվարի 10 (23), 1910[1][2] (45 տարեկան) |
Մահվան վայր | Տաշքենդ, Թուրքեստան, Ռուսական կայսրություն[1] |
Գերեզման | Տիխվինսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | դրամատուրգ, թատրոնի դերասանուհի, գրող, դերասանուհի և գործարար |
Աշխատավայր | Ալեքսանդրինյան թատրոն |
Ակտիվ շրջան | 1891-1910 |
Ծնողներ | հայր՝ Ֆեոդաո Կոմիսարժևսկի |
Ամուսին(ներ) | Vladimir Muravyov? |
Բեմական գործունեությունն սկսել է 1888 թվականին, Պետերբուրգում, ապա հանդես եկել Նովոչերկասկում, Վիլնյուսում։ 1896 թվականին հրավիրվել է Պետերբուրգի Ալեքսանդրյան թատրոն, հռչակվել ամենից առաջ Նինա Զարեչնայայի դերակատարմամբ՝ Ա. Չեխովի «Ճայը» պիեսում (1896)։
1904 թվականին Պետերբուրգում բացել է սեփական թատրոն, հանդես եկել Մաքսիմ Գորկու (Վարվառա Միխայլովնա, «Հովեկներ», Լիզա, «Արևի զավակներ»), Հ. Իբսենի պիեսներում։ 1906-1907 թվականներին Վ. Մեյերխոլդի հետ սիմվոլիստական պայմանական թատրոն ստեղծելու որոնումները սուր տարաձայնություններ են առաջացրել նրանց միջև (միակ նշանակալից կատարումը եղել է Բեատրիսան Մ. Մետեռլինկի «Քույր Բեատրիսա» պիեսում)։
Կոմիսարժևսկայան հյուրախաղերի է մեկնել Հյուսիսային Ամերիկա (1908), ապա՝ Ռուսաստանի քաղաքները (1908-1910)։ Չնայած այդ ելույթների հաջողությանը, ժամանակակից թատրոնի վիճակից դժգոհ՝ Կոմիսարժևսկայան հուսահատություն է ապրել։ 1909 թվականին վճռել է թողնել բեմը և նվիրվել նոր դերասանի դաստիարակման, ստուդիադպրոցի միջոցով նոր թատրոն ստեղծելու գործին։ Սակայն վախճանվել է հյուրախաղերի ժամանակ։ Ս. Ադամյանին կոչել են հայ բեմի Կոմիսարժևսկայա։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.