Վեդին, Վադա, Վեդիի ջուր, Վետե, Վետի, Ուրծաձոր, Ուրծաձորի գետ, գետ Հայաստանի Արարատի մարզում՝ Արաքսի ձախակողմյան վտակն է[2]։ Սկիզբ է առնում Գեղամա լեռնաշղթայի ծայր հարավում ընկած Մանկունք լեռնագագաթի հարավարևելյան լանջերի՝ մոտ 2700 մ բարձրություններից։ Հոսքի ընդհանուր ուղղությունը հարավարևմտյան է։ Վերին հոսանքում գետն ունի լեռնային բնույթ։ Ստորին հոսանքում անցնում է Արարատյան հարթավայրով ու թափվում Արաքսը Եղեգնավան գյուղից մոտ 2 կմ հարավ՝ ծովի մակարդակից մոտ 810 մ բարձրության վրա։ Ակունքի մոտավոր աշխարհագրական կոորդինատներն են հս.լ. 40°00՛30՛՛ արլ.ե.45°04՛44՛՛, գետաբերանինը՝ հս.լ.39°49՛21՛՛ արլ.ե. 44°37՛15՛՛։ Վեդիի երկարությունը 58 կմ է, ջրահավաք ավազանի մակերեսը 633 կմ², որի մի մասը մտնում է Խոսրովի անտառ արգելոցի մեջ։ Խոշոր վտակներից են Մանկունքը, Սպիտակաջուր , Խոսրովը, Շաղափը ու Կոտուցը (Կետուզչայ) (վտակները ներկայացված են ըստ Վեդիի մեջ թափվելու հերթականության)։ Ջրի միջին տարեկան ծախսը մոտ 2,3 մ³/վրկ է, հոսքը՝ մոտ 72 միլիոն մ³։ Սնումը հիմնականում հալոցքային (47%), ստորերկրյա (42%) ու անձրևային է։ Հորդանում է մարտից մինչև հունիս, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 70%-ը։ Ջուրը օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով։ Սակավաջուր տարիներին ու ոռոգման շրջանում գետը հաճախ Արաքսին չի հասնում[3]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վեդի (այլ կիրառումներ)
Վեդի | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 58 կմ |
Ավազանի մակերես | 633 կմ² |
Ջրի ծախս | 2,3 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Մանկունք |
Գետաբերանի տեղակայում | Արաքս |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Աղձ, Արմիկ, Բարակաղբյուր, Խոսրով, Կոտուց, Մանկուկ, Մանկունք, Շաղափ, Քարկապան, Աղօղլան, Ազիզքենդ, Աղջուր, Աղսու և Շաղափի սելավ |
Երկիր | Հայաստան |
Երկրամաս | Արարատի մարզ[1] |
«Խորհրդային Հայաստան» օրաթերթում, վրիպակով գետը կոչված է Բեդիչայ[4]։
Պատկերասրահ
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.