From Wikipedia, the free encyclopedia
Վարուժան Կարապետյան (մարտի 7, 1954, Ալ-Կամիշլի, Ալ-Կամիշլիի շրջան, Ալ-Կամիշլիի գավառ, Ալ-Հասաքայի մարզ, Սիրիա - հունվարի 29, 2019, Երևան, Հայաստան), Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի անդամ (ASALA), Օռլի օդանավակայանում ահաբեկչություն է կատարել, որի արդյունքում 8 մարդ զոհվել է 55 մարդ վիրավորվել է[1]։
Վարուժան Կարապետյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 7, 1954 |
Ծննդավայր | Ալ-Կամիշլի, Ալ-Կամիշլիի շրջան, Ալ-Կամիշլիի գավառ, Ալ-Հասաքայի մարզ, Սիրիա |
Մահացել է | հունվարի 29, 2019 (64 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | Սիրիա |
1980-ականների սկզբին Կարապետյանը Ֆրանսիայում ղեկավարել է ԱՍԱԼԱ-ի գործունեությունը։ 1983 թվականի հուլիսի 15-ին Կարապետյանը մեծ ճամպրուկով ռումբ է տեղադրել Փարիզի Օրլի օդանավակայանում թուրքական ավիաուղիներիի կայանման առջև։ Պայթյունի արդյունքում տեղում չորս մարդ է սպանվել։ Ռումբը կազմված է եղել ընդամենը կես կիլոգրամ սեմտեքս պայթուցիկից, սակայն այն միացված էր չորս շարժական գազային գնդանոթներով, որից էլ լուրջ այրվածքներ են ստացել, բազմաթիվ վիրավորներից չորսը ավելի ուշ մահացել են[2]։
8 զոհվածներից միայն երկուսն էին թուրքեր, մնացածը այլ ազգի ներկայացուցիչներ էին[3]։ Մասնավորապես, զոհվածների թվում եղել են 4 ֆրանսիացի, մեկ շվեդ և մեկ ամերիկացի[4][5]։
Ահաբեկչությունից հետո ֆրանսիական ոստիկանությունը օդանավակայանում ձերբակալել է Վարուժան Կարապետյանին, որը խոստովանել է հանցանքը և հայտնել է, որ ռումբը պայթել է ժամանակից շուտ, և որ այն պետք է պայթեր ինքնաթիռում՝ Փարիզից դեպի Ստամբուլ թռիչքի ժամանակ[6]։ Այդ ժամանակ հիվանդանոցում ստացած այրվածքներից մահացել է ահաբեկչության յոթերորդ զոհը՝ ֆրանսուհի Ժակլին Կիրշները, ում 19-ամյա տղան տեղում էր մահացել[6][7]։
Կարապետյանը պատմել է քննիչներին, որ օդանավակայանում նա ուղևորներից մեկին տվել է 65 դոլար, ասելով, որ նա շատ ուղեբեռ ունի, խնդրել է հանձնել նրա փոխարեն ուղեբեռի ճամպրուկներից մեկը։ Ռումբը սակայն չի պայթել օդում, ինչպես նախօրոք մտածել էին, այլ դեպքերի դժբախտ զուգադիպությամբ ուղեբեռի հարթակում[8]։
Դատավարության ընթացքում, որը տեղի է ունեցել Փարիզի Կրետեյ արվարձանում, Կարապետյանը հրաժարվել է ցուցմունքներից, որոնք նա տվել է նախաքննության ժամանակ, և մյուս մեղադրանքների հետ միասին, սկսեց հերքել, որ որպես մեղադրյալ ներգրավված է եղել ահաբեկչությանը։ 1985 թվականի մարտի 3-ին ատենակալների դատարանը Կարապետյանին մեղավոր է ճանաչել ահաբեկչության մեջ և դատապարտել նրան ցմահ ազատազրկման։
Ըստ Ազգ շաբաթաթերթի, Կարապետյանի պաշտպանության համար հանդես են եկել հայ մտավորականներ Սիլվա Կապուտիկյանը, Գևորգ Էմինը, Պերճ Զեյթունցյանը, Զորի Բալայանը և շատ ուրիշներ[9]։ 2001 թվականին, բանտում 17 տարի նստելուց հետո, նա վաղաժամկետ ազատ է արձակվել և արտաքսվել է Հայաստան[10][11]։ Դատավորները հաշվի են առել Կարապետյանի օրինակելի վարքը և հայկական կողմի պատրաստակամությունը՝ ապահովել Կարապետյանին բնակարանով և աշխատանքով[12]։
Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ 2001 թվականի մայիսի 4-ին Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ուրախությունը հայտնեց Կարապետյանին ֆրանսիական բանտից դուրս գալու համար[11]։
Հայ իրավապաշտպանները հանդես եկան քննադատությամբ Կարապետյանին Հայաստանում ապաստան տրամադրելու համար[13]։
Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո «Հայկական ժամանակ» և «Առավոտ» օրաթերթերը համեմատել են կազմակերպիչ Նաիրի Հունանյանին Կարապետյանի հետ։ «Ազգ» շաբաթաթերթը, ընդհակառակը, գնահատեց նման համեմատությունը, որպես մարդկային արժեքների արժեզրկում[14]։
Մահացել է 2019 թվականի հունվարի 28-ին[15]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.