դերասանուհի From Wikipedia, the free encyclopedia
Վարդիթեր Ֆելեկյան (1869, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1952, Ստամբուլ, Թուրքիա), հայ դերասանուհի, Սիմոն Ֆելեկյանի դուստրը[1], Մարի-Հրանույշ Ֆելեկյանի քույրը[2]։
Վարդիթեր Ֆելեկյան | |
---|---|
Ծնվել է | 1869 |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1952 |
Մահվան վայր | Ստամբուլ, Թուրքիա |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և Թուրքիա |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ֆելեկյան քույրերը բեմական գործունեությունն սկսել են 1880-ական թթ. կեսին՝ Թիֆլիսում։ Խաղացել են նաև Բաքվի հայկակական թատրոնում, հյուրախաղերով և առանձին խմբերով հանդես եկել Շուշիում, Երևանում, Ալեքսանդրապոլում, Թավրիզում, Թեհրանում։ 1904 թվականին, Եգիպտոսում կազմակերպել են թատերախումբ, 1908 թվականին ներկայացումներ տվել ԱՄՆ-ում։ Սկսած 1910 թվականից մասնակցել են պոլսահայ թատերական կյանքին, 1919 թվականին, Կ. Պոլսում կազմակերպել «Ֆելեկյան թատերախումբ» (գոյատևել է մինչև 1922 թվական)։
Վարդիթեր Ֆելեկյանն օժտված է եղել դրամատիկ դերասանուհու հարուստ տվյալներով, դերերից են՝ Կրուչինինա (Ա. Օստրովսկու «Անմեղ մեղավորներ»), Մեդեա (Սուվորինի և Բուրենինի «Մեդեա»), Մարգարիտ Գոթիե (Դյումա-որդու «Կամելիազարդ տիկինը») և այլն, որոնք երբեմն համեմատել են Սիրանույշի դերակատարումների հետ։ Օվի Սևումյանի հրավերով խաղացել է Կոստանդնուպոլսի Հայ դրամատիկ թատրոնի հետ։ 1922 թվականին Վահրամ Փափազյանի և Գրիգոր Ավետյանի հետ նկարահանվել է «Վոսփորի գեղուհին կամ ոճրագործ սերը» ֆիլմում[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.