հայ քանդակագործ, նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Վարազդատ Սամվելի Սամվելյան (Վարազ) (ապրիլի 24, 1917, Երևան, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 7, 1995, Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայ քանդակագործ, նկարիչ։
Վարազ Վարազդատ Սամվելի Սամվելյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 24, 1917 |
Ծննդավայր | Երևան, Ռուսական կայսրություն |
Մահացել է | նոյեմբերի 7, 1995 (78 տարեկան) |
Վախճանի վայրը | Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | Ֆրանսիա և ԱՄՆ |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ (1938) |
Ուսուցիչ | Ֆեռնան Լեժե |
Ստեղծագործություն(ներ) | Սասունցի Դավիթ |
Մասնագիտություն | նկարիչ, քանդակագործ և գրող |
1938 թվականին ավարտել է ԵԳԱՏ-ը։
1939 թվականին մասնակցել է Խալխին Գոլի և Հայրենական պատերազմներին, գերվել է, փախել ֆաշիստական համակենտրոնացման ճամբարներից, Ֆրանսիայում միացել Դիմադրության շարժմանը։
Աշակերտել է Ֆ. Լեժեին և Ա. Լոտին։ 1946 թվականից բնակվել է ԱՄՆ-ում (1957 թվականից՝ Ֆրեզնոյում)[1]։
2010 թվականի սեպտեմբերի 1-ին Շիրակի մարզի Արթիկ (Հայաստան) քաղաքում «Հայաստան» Համահայկական Հիմնադրամը Վարազ Սամվելյանի անունով կառուցել է մշակույթի կենտրոն[2][3]։
Վարազի քանդակներին բնորոշ են դինամիզմը, թարմ արտահայտչամիջոցները[4]։
Հեղինակ է նաև գրաֆիկական և գեղանկարչական գործերի, հուշագրությունների։ Մտերիմ է եղել Վիլյամ Սարոյանի հետ։
Գործերը ցուցադրվել են սեփական՝ Ժամանակակից արվեստի թանգարանում (Ֆրեզնո)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.