From Wikipedia, the free encyclopedia
Վասկո դա Գամա (պորտ.՝ Vasco da Gama, Վաշկու դա Գամա, 1469[1] կամ մոտ 1460[2], Սինիշ, Պորտուգալիայի թագավորություն - դեկտեմբերի 24, 1524, Կոչի, Kingdom of Cochin), պորտուգալացի ծովագնաց, առաջին եվրոպացին է, ով Աֆրիկա մայրցամաքը հարավից շրջանցելու միջոցով հասել է Հնդկաստան՝ հայտնագործելով դեպի այդ երկիր տանող ծովային ճանապարհը (1497-1499 թվականների ճանապարհորդության ընթացքում)։
Վասկո դա Գամա պորտ.՝ Vasco da Gama | |
---|---|
Ծնվել է | 1469[1] կամ մոտ 1460[2] |
Ծննդավայր | Սինիշ, Պորտուգալիայի թագավորություն |
Մահացել է | դեկտեմբերի 24, 1524 |
Մահվան վայր | Կոչի, Kingdom of Cochin |
Գերեզման | Ժերոնիմուշ |
Քաղաքացիություն | Պորտուգալիայի թագավորություն |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող, world traveler, ծովային ճանապարհորդ և ռազմածովային սպա |
Ամուսին | Catarina de Ataíde? |
Ծնողներ | հայր՝ Էշտևան դա Գամա, մայր՝ Izabel Sodre?[3] |
Զբաղեցրած պաշտոններ | Պորտուգալական Հնդկաստանի փոխարքա |
Երեխաներ | Estêvão da Gama? և Քրիստովաու դա Գամա |
Ստորագրություն | |
Vasco da Gama Վիքիպահեստում |
Վասկո դա Գաման աշխարհագրական մեծ հայտնագործությունների առաջին հաջողակներից էր և Եվրոպայից ուղիղ դեպի Հնդկաստան ուղևորվող նավերի առաջնորդը։ 1524 թվականին կարճ ժամանակով պորտուգալական Հնդկաստանի ղեկավարն էր և ուներ փոխարքայի կոչում։
Վասկո դա Գաման ծնվել է 1460[4] կամ 1469[5] թվականին Պորտուգալիայի հարավարևմտյան ափին գտնվող Սինեշ քաղաքում։ Նրա հայրը՝ Էշտեվան դա Գաման, Սինեշի քաղաքապետն էր։ Նա ամուսնացած էր Իզաբել Սոդրեի հետ. վերջինս ուներ անգլիական ծագում։ Վասկո դա Գաման ընտանիքի հինգ որդիներից երրորդն էր։ Շատ քիչ բան է հայտնի դա Գամայի կյանքի վաղ շրջանից։ Պորտուգալացի պատմագետ Տեյշեյրա դե Արագաոն նշում է, որ դա Գաման ուսումը ստացել է Էվորա քաղաքում, որտեղ էլ նա սովորել է մաթեմատիկա և նավագնացություն։ Կարծիք կա նաև, որ նա աշակերտել է աստղագետ Աբրահամ Սակուտոյին[6]։
1480 թվականներին Վասկո դա Գաման, հետևելով իր հորը, միանում է Սանտյագոյի ուխտին։ Այնտեղ նրա գլխավորն էր արքայազն Ժուանը, ով 1481 թվականին պետք է դառնար Պորտուգալիայի Ժուան II թագավորը։ Ժուանի՝ գահին նստելուց հետո դա Գամայի ակնկալիքները մեծանում են։
1492 թվականին, Ժուան II-ը Վասկո դա Գամային հանձնարարում է ուղևորվել Սետուբալի նավահանգիստ և Ալգարվի՝ գրավելու խաղաղ ժամանակ պորտուգալական նավերը թալանած ֆրանսիական նավերը։ Վասկո դա Գաման արագ և հաջող կատարում է այս առաջադրանքը։
15-րդ դարի հենց առաջին տարիներից արքայազն Ժուանը կազմակերպում էր Պորտուգալական արշավանքներ դեպի Աֆրիկայի ափամերձ շրջաններ՝ Աֆրիկայի գանձերը գտնելու նպատակով։ 1481 թվականին թագադրվելուց հետո Պորտուգալիայի Ժուան 2-րդ թագավորն իրականացնում է մի շարք բարեփոխումներ։ Ֆեոդալական ազնվականությունից անկախանալու համար անհրաժեշտ էր, որ ստեղծվի թագավորական հարստություն և զարգանա առևտուրը։ Բացի Աֆրիկյան ոսկու և ստրուկների առևտրից, Ժուան II-ը մտադիր էր նաև Եվրոպայի և Ասիայի միջև հաստատել մեծ շահույթներ բերող համեմունքների առևտրի կապեր։ Շուտով նա հանձնարարում է իր նավապետերին Ասիայից Աֆրիկա տանող ծովային ճանապարհ գտնել։
Այդ ժամանակ դա Գաման արդեն 20 տարեկան էր։ Ժուանի երկու լրտեսները՝ Պերու դա Կովիլյան և Ալֆոնսու դի Պայվուն ուսումնասիրություններ էին իրականացրել Եգիպտոսում, արևմտյան Աֆրիկայում և Հնդկաստանում։ Հետախույզներին մնում էր այս ուսումնասիրությունները հաստատել և ելք գտնել դեպի Հնդկական օվկիանոս։ Այս առաջադրանքը, նախապես հանձնարարված լինելով դա Գամայի հորը, ի վերջո առաջարկվեց Վասկոյին։
1497 թվականի հուլիսի 8-ին Վասկո դա Գաման գլխավորեց 4 նավից և 170 հոգուց բաղկացած նավատորմիղը։ Այն ճանապարհը, որ իրենք պիտի անցնեին, ավելի երկար էր, քան հասարակածը։ 4 նավերն ունեին հետևյալ անունները. Սան Գաբրիել (նավապետ՝ Վասկո դա Գամա), Սան Ռաֆայել (նավապետ՝ Պաուլու դա Գամա), Բերիու (նավապետ՝ Նիկոլաու Կոելյո) և բեռնատար մի նավ, որի անունը հայտնի չէ։
1497 թվականին Լիսաբոնից մեկնարկեց հետազոտական արշավը դեպի Աֆրիկա։ Այժմյան Սիեռա Լեոնեի ափերին հասնելով՝ դա Գաման հանդիպակաց քամիներից խուսափելու համար ուղղություն է վերցնում դեպի հարավ-արևմուտք՝ խորանալով Ատլանտյան օվկիանոսի մեջ՝ դեպի 1487 թվականին Բարտոլոմեու Դիաշի բացահայտած տարածքները։ Հասարակածը հատելուց հետո ծովագնացներն ուղղությունը փոխում են դեպի հարավ-արևելք և 1497 թվականի նոյեմբերի 4-ին նորից հասնում են Աֆրիկայի ափերին[7].։ Ավելի քան 3 ամսվա ընթացքում նավերը բաց օվկիանոսում կտրել-անցել էին գրեթե 6000 մղոն տարածություն՝ կատարելով ժամանակի ամենաերկար ճանապարհորդությունը։
Նոյեմբերի վերջին տորմիղը, շրջանցելով Բարեհուսո հրվանդանը, ուղղություն է վերցնում դեպի հյուսիս արևելք։
Դեկտեմբերի 16-ին տորմիղը անցել էր արդեն Ձկների Մեծ Գետը և, քանի որ Ամանորը մոտ էր, մինչ այդ եվրոպացիներին անհայտ երկրները անվանեցին Նատալ, որը պորտուգալերենից թարգմանաբար նշանակում է Քրիստոսի Ծնունդ։
Լինելով Մոմբասայում և Մալինդիում` Դա Գաման շուտով հասնում է Հնդկաստան՝ Կալիկուտ (ներկայումս՝ Կոժիկոդե)։ Տեղի բնակչությունը նորեկներին իրենց հատուկ հյուրասիրությամբ են ընդունում, սակայն Կոժիկոդեի կառավարչին՝ զամորինին չեն բավարարում դա Գամայի ընծաները և նա կարծիք է հայտնում, թե նրանք ծովահեններ են։ Վասկո դա Գամային չի հաջողվում համոզել ցեղապետին, որ թույլ տա իրենից հետո նշաններ թողնել` հետագայում առևտուր անելու համար։ Այնուամենայնիվ, դա Գամայի ճանապարհորդությունը գերազանցում է բոլոր սպասելիքները. նա իր հետ բերում է ճանապարհորդության արժեքից 6 անգամ շատ արժեք ունեցող ավար։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.