հայ կինոռեժիսոր, գրող, սցենարիստ From Wikipedia, the free encyclopedia
Վասիլի Վասիլիի Քաթանյան (փետրվարի 21, 1924, Թիֆլիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 30, 1999, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային վավերագրական կինոռեժիսոր[1][2][3], գրող-հիշատակագիր։ Խորհրդային առաջին շրջապատկերային ֆիլմի՝ «Գարնան ճանապարհը» ռեժիսոր (Լ․ Մախնաչի հետ համատեղ, 1959)[4]։ 1957 թվականից ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության անդամ։ ԽՍՀՄ Լենինի մրցանակի դափնեկիր (1980), ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1988)։
Վասիլի Քաթանյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 21, 1924 |
Ծննդավայր | Թիֆլիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | ապրիլի 30, 1999 (75 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտացում | գրող, սցենարիստ, կինոռեժիսոր, հիշատակագիր և կինոպրոդյուսեր |
Ոճ(եր) | վավերագրական ֆիլմ |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0434508 |
Վասիլի Քաթանյանը ծնվել է 1924 թվականին Թիֆլիսում։ Հայրը գրականագետ Վասիլի Քաթանյանն է (1902—1980), մայրը՝ երգչուհի և լրագրող Գալինա Քաթանյանը (1904—1991), օրիորդական ազգանունը՝ Կլեպացկայա։ 1928 թվականին ընտանիքը տեղափոխվում է Մոսկվա։ 1938 թվականին հայրը ընտանիքից հեռանում է Լիլիա Բրիկի մոտ։
Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ Քաթանյանը ընդունվում է աշխատանքի Տուշինոյի ավիացիոն գործարան, սկզբում որպես աշակերտ, այնուհետև՝ խառատ, հետո էլ՝ ֆրեզորդ։ 1943 թվականին տարհանումից վերադառնալով Մոսկվա՝ շարունակեց աշխատանքը Տուշինոյի գործարանում, ինչպես նաև սովորում էր աշխատավոր երիտասարդների դպրոցում, որտեղ էլ ավարտեց 10-րդ դասարանը։
1944 թվականի օգոստոսին ընդունվեց ՎԳԻԿ-ի ռեժիսուրայի ֆակուլտետ՝ Գրիգորի Կոզինցևի արվեստանոց, որտեղ ծանոթացավ Էլդար Ռյազանովի հետ, ով դարձավ նրա մտերիմ ընկերը։ Քաթանյանի համակուրսեցիներն էին Ստանիսլավ Ռոստոցկին, Լիա Դերբիշևան, Զոյա Ֆոմինան, Վիլեն Ազարովը։ 1947 թվականին պրակտիկան անցավ Լենֆիլմում։ 1950 թվականին ավարտեց ՎԳԻԿ-ը և ստացավ խաղարկային կինոյի ռեժիսորի դիպլոմ։ Իր ուսուցչի՝ Կոզինցևի խորհրդով, որոշեց զբաղվել կինոժամանակագրությամբ և հետագա 40 տարիները սկսեց աշխատել Ռուսաստանի ժամանակագրա-փաստագրական և ուսումնական ֆիլմերի կենտրոնական կինովիդեոստուդիայում։ 1957 թվականից դարձավ ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության Մոսկվայի բաժնի անդամ[5]։
1960-ական թվականներին ծանոթացավ տալինցի հայտնի արվեստագետ, կոլեկցիոներ և մատենասեր Յուլիուս Գենսի աղջկա հետ։ 1963 թվականի ապրիլի 7-ին կինոգետ, ճապոնական ֆիլմերի մասնագետ Իննա Գենսը (1928—2014) դարձավ Քաթանյանի կինը։
Ամբողջ կյանքի ընթացքում Քաթանյանը կնոջ հետ պահպանում և համակարգում էին 3 ընտանիքների արխիվները՝ Քաթանյան ավագի, Քաթանյան կրտսերի և Լիլյա Բրիկի։ Ընտանեկան արխիվի մի մասը, որը կազմված է ձեռագրերից, օրագրերից և նամակներից այժմ պահպանվում են պետական տարբեր արխիվներում։ Ընտանեկան ձայնագրությունների հիման վրա ստեղծվեց Վ․ Քաթանյանի անձնական ֆոնդը[6] Ռուսաստանի ձայնափաստաթղթերի պետական արխիվում։
Վասիլի Քաթանյանը մահացել է 1999 թվականի ապրիլի 30-ին ծանր հիվանդությունից։ Թաղված է Մոսկվայի հայկական գերեզմանոցում։ Ամուսնու մահից հետո Վասիլիի օրագրերի հիման վրա Իննա Յուլիուսի Գենս-Քաթանյանը տպագրեց ամուսնու կիսատ թողած մի շարք հուշագրություններ։
Տարեթիվ | Ֆիլմ | Համատեղ |
---|---|---|
1950 | Ստալինի անվան գործարանում | |
1951 | Երիտասարդ մարզիկները | Լիա Դերբիշև |
1954 | Սախալին կղզին | Էլդար Ռյազանով |
1955 | Խորհրդային արշավախումբն
ուղևորվում է Անտարկտիկա |
|
1955 | Հեռավոր արևելյան ծովերում | Էլդար Ռյազանով |
1955 | Մոսկվայի համալսարանը 200 տարեկան է | |
1956 | Մեզ մոտ՝ Կաբարդում | |
1957 | Փառատոնային Մոսկվայում | |
1957 | Ն․ Բուլգանինը և Ն․ Խրուշչյովը
բարեկամական Ֆինլանդիայում |
|
1957 | Աստղերը հանդիպում են Մոսկվայում | |
1958 | Սերգեյ Էյզենշտեյն | |
1959 | Պոլ Ռոբսոն | |
1959 | Գարնան ճանապարհը | |
1960 | Վսևոլոդ Վիշնևսկի | |
1960 | Երգ Մոսկվայի վրա | |
1960 | Նավատորմի օրը | |
1961 | Մեծ պայքարի էջերը | |
1961 | բաց սրտով ԽՍՀՄ-ը | |
1961 | Ողջո՜ւյն, փառատոն | |
1961 | Փառատոնի օրերին | |
1961 | Հյուրեր Վենեսուելայից | |
1962 | Երիտասարդ լենինցիները | Իրինա Ժուկովսկայա |
1962 | Աշխարհի ուռուցքաբանները
աջակցում են խորհրդին |
|
1962 | Ջերմ հանդիպումներ հյուսիսում | |
1962 | Ամերիկյան բալետը Մոսկվայում | |
1962 | Կախարդական ճառագայթը | Ռոման Կարմեն
Իոսիֆ Պոսելսկի Լեոնիդ Մախնաչ |
1963 | Մեր Յարոսլավնան | |
1963 | Կինոփառատոնի դրոշակը բարձրացված է | |
1963 | Կինոփառատոնի կրակները | |
1963 | Մենք քեզ հետ ենք, Կուբա | |
1964 | Մոսկվա, պոեզիայի օրը | |
1964 | Մայա Պլիսեցկայա | |
1965 | Երիտասարդների առաջնելույթը | |
1965 | Ռեպորտաժ փառատոնից | |
1965 | Ցտեսություն, փառատոն | |
1965 | Երբ երգում են զինվորները | |
1965 | Ընկերության այցը | Լեոնիդ Մախնաչ |
1965 | Գերմանա-ֆաշիստական զորքերի
ջախջախումը Մոսկվայի մոտ |
Լեոնիդ Վարլամով |
1966 | Հարավսլավացիների պատվիրակները ԽՍՀՄ-ում | |
1967 | Մոսկվայի միջազգային կինոփառատոն | |
1967 | Արկադի Ռայկին | |
1968 | 100000 համարից կազմված համերգը | |
1969 | Կինոռեժիսոր Ալեքսանդր Դովժենկոն | |
1969 | Կինոռեժիսոր Վսևոլոդ Պուդովկինը | |
1969 | Կինոռեժիսոր Սերգեյ Էյզենշտեյնը | |
1969 | Կինոռեժիսորներ Գեորգի և Սերգեյ Վասիլևները | |
1970 | Կոմպոզիտոր Ռոդիոն Շչեդրինը | |
1970 | Նվիրվում է Լենինին | |
1970 | Մեծ այց | Բորիս Նեբիլիցկի |
1971 | Մոսկվայի մի դպրոցում | |
1971 | Ժողովրդական Մոնղոլիայի տոնին | |
1971 | Ասուան՝ ընկերության խորհրդանիշը | |
1972 | Ալիմ Խոջաև | |
1972 | Հանդիպում Վոլգայի վրա | |
1972 | Նիկոլայ Պոդգորնու այցը Թուրքիա | |
1973 | Զինվորների ստեղծագործական կյանքը | |
1974 | Վ․ Ստասովին վերընթերցելիս | |
1974 | Մեր Պուշկինը | |
1975 | Հիշելով զինվորական երգը | |
1976 | Մեծ թատրոնը երեկ և այսօր | |
1976 | Ալեքսեյ Կոսիգինի այցը Սիրիա | |
1977 | Ժողովրդական տաղանդների համերգը | |
1977 | Կոմպոզիտոր Ալեքսանդրա Պախմուտովան | |
1977 | Մոսկվացիներն աջակցում և հաստատում են
ԽՄԿԿ ծրագրերը |
|
1978 | Լյուդմիլա Զիկինայի համերգին | |
1978 | Պարտիզաններ․ Պատերազմ թշնամու թիկունքում | |
1979 | Մոլորակի ապագան | Տ․ Լավրովա |
1979 | Ինդոնեզական պառլամենտականները ԽՍՀՄ-ում | |
1979 | Կենդանի Լենինը | |
1980 | «Խորհրդային կինոն 60 տարեկան է»
ցուցահանդեսին |
|
1981 | Մարդասիրության ճանապարհով
դեպի խաղաղություն |
|
1981 | ԽՍՀՄ-Ավստրիա՝ համագործակցության
շահերից ելնելով |
|
1981 | Մայա Պլիսեցկայա (վերաթողարկում) | |
1982 | Առանց միջուկային զենք Հյուսիս | |
1982 | Լեհաստանի Ժողովրդական Հանրապետության կուսակցական պետական պատվիրակության այցը Մոսկվա |
|
1982 | Պաստառ՝ ժամանակի հայելի | |
1983 | Խորհրդային մշակույթի ակունքներում | |
1983 | Ավստրիայի պառլամենտականները ԽՍՀՄ-ում | |
1984 | Եթովպիայի կարմիր խաչը | |
1984 | Մենգիստու Հայլե Մարիամի այցը ԽՍՀՄ | |
1985 | Փառատոնին ընդառաջ | |
1986 | Բուդապեշտյան հանդիպում | |
1987 | «Բուրդա Մոդենը» Մոսկվայում | |
1987 | Կյանքի շղթան | |
1988 | Որքան շատ կիթառով մարդ․․․ | |
1988 | Աննա Ախմատովա․ թերթեր օրագրից |
Տարեթիվ | Ֆիլմ | Համատեղ |
---|---|---|
1961 | Մեծ պայքարի էջերը | Իոսիֆ Լավրեցկի |
1967 | Արկադի Ռայկին | Ռուֆ Իոֆե |
1971 | Մոսկվայի մի դպրոցում | |
1974 | Ստասովին վերընթերցելիս | Լեոնիդ Բելոկուրով |
1974 | Մեր Պուշկինը | |
1975 | Հիշելով զինվորական երգը | |
1977 | Կոմպոզիտոր Ալեքսանդրա Պախմուտովան | Տիխոն Նեպոմնյաշչի |
1979 | Մոլորակի ապագան | Ա․ Երմիլով
Տ․ Լավրովա |
1971 | Մարդասիրության ճանապարհով
դեպի խաղաղություն |
|
1983 | Խորհրդային մշակույթի ակունքներում | Շանդոր Կյո |
1983 | Տարվածության, դպրոցի, պոետի մասին | |
1986 | Բուդապեշտյան հանդիպում | |
1987 | Բուրդա Մոդենը Մոսկվայում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.