ռուս բանաստեղծ From Wikipedia, the free encyclopedia
Վասիլի Լևի Վելիչկո (ռուս.՝ Васи́лий Льво́вич Вели́чко, հուլիսի 2 (14), 1860, Պրիլուկի, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 31 1903 (հունվարի 13 1904), Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուս բանաստեղծ, հրապարակախոս և հասարակական գործիչ, պահպանողական-միապետական գաղափարախոսության հետևորդ, սևհարյուրականների ներկայացուցիչ, Ռուս մարդկանց միության ru հիմնադրման գաղափարական ոգեշնչող[1][2]։ Ռուսաստանում հակահայկականության հայտնի ներկայացուցիչներից մեկը։
Վասիլի Վելիչկո | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 2 (14), 1860 |
Ծննդավայր | Պրիլուկի, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | դեկտեմբերի 31 1903 (հունվարի 13 1904) (43 տարեկան) |
Վախճանի վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | լրագրող, քաղաքական գործիչ, բանաստեղծ, դրամատուրգ, հրապարակախոս, պատմաբան և ազգագրագետ |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Իրավագիտության կայսերական ուսումնարան |
Կուսակցություն | Russian Assembly? |
Պարգևներ | |
Vasily Velichko Վիքիպահեստում |
Ծնվել է Ռուսական կայսրության Պոլտավայի նահանգի Պրիլուկի քաղաքում, ազնվականների ընտանիքում։ Մանկական տարիները անցել են Վերնիգորովշչինա գյուղում, որն իրենց տոհմական կալվածքն է եղել։ 1870 թվականից սովորել է Դանիելի անվան Կիևյան պանսիոնատում։ 1883 թվականին ավարտել է Իրավագիտության կայսերական ուսումնարանը Սանկտ Պետերբուրգում, ծառայել է Ռուսական կայսրության արդարադատության նախարարությունում, Ռուսական կայսրության պետական գույքի նախարարությունում։
Երիտասարդ տարիներին մոտ է եղել ազատական գրական-գեղարվեստական շրջանակներին։ 1880 թվականից հրապարակում է սեփական բանաստեղծությունները (երբեմն Վ. Վորոնեցկի կեղծանվամբ) «Ժիվոպիսնոյե օբոզրենիյե», «Տրուդ», «Սվետ», Նովոյե վրեմա, Նիվա, ինչպես նաև ազատական Նեդելյա և Կնիժկի նեդելի, Ռուսկայաս միսլ, Սեվերնի վեստնիկ, Վեստնիկ Եվրոպի հանդեսներում, ապա հավաքածուների տեսքով՝ «Արևելյան մոտիվներ» (1890, «Восточные мотивы»), «Բանաստղեծություններ մանուկների համար» (1894, «Стихотворения для детей»), «Կովկասյան մեղեդիներից» (1895, «Из кавказских напевов»): «Արևելյան մոտիվներ» հավաքածուն Վելիչկոյին որպես բանաստեղծ մեծ ճանաչվածություն է բերել, իսկ քննադատները նշել են «հեղինակի անկասկած և մեծ բանաստեղծական շնորհը»։ 1895 թվականին իր բանաստեղծությունները մտել են Պ. Պ. Պերցովի «Երիտասարդ բանաստեղծություն» («Молодая поэзия») անթոլոգիայի մեջ։
Seamless Wikipedia browsing. On steroids.