Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Վասիլի Սախնովսկի (փետրվարի 17 (մարտի 1), 1886[1], Դորոգոբուժ, Սմոլենսկի գավառ, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 26, 1945[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային ռեժիսոր, թատերագետ, մանկավարժ։ ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ (1938 թվական)։ Արվեստագիտության դոկտեր (1939 թ.)։
Վասիլի Սախնովսկի | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 17 (մարտի 1), 1886[1] |
Ծննդավայր | Դորոգոբուժ, Սմոլենսկի գավառ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | փետրվարի 26, 1945[1] (58 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ |
Մասնագիտություն | դրամատուրգ, թատերական ռեժիսոր, թատերական քննադատ և մանկավարժ |
Պարգևներ և մրցանակներ |
1910 թ. ավարտել է Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը։ 1912 թ. դասավանդել է Ֆ․ Ֆ․ Կոմիսարժևսկու ստուդիայում (Մոսկվա, 1914 թվականից՝ Վ․ Ֆ․ Կոմիսարժևսկայայի անվան թատրոն), եղել է ռեժիսոր-մանկավարժ։ 1919 թ. մասնակցել է Ցուցադրական թատրոնի կազմակերպմանը, եղել ղեկավարը։ 1922—1926 թթ.՝ Մոսկվայի դրամատիկական թատրոնի, Կոմեդիայի թատրոնի (նախկինում Կորշի թատրոն), Սախնովսկու նախաձեռնությամբ նորից բացված (1924 թ.) Կոմիսարժևսկայայի անվան թատրոնի ռեժիսորը և գեղարվեստական ղեկավարը։ 1926 թվականից՝ ՄԳԱԹ-ի ռեժիսոր, 1932 թվականից՝ տնօրենի տեղակալ, 1937 թվականից՝ գեղմասվար, 1943 թվականից՝ գեղարվեստառեժիսորական կոլեգիայի անդամ։ Լավագույն բեմադրություններից են՝ Ալեքսանդր Օստրովսկու «Ամպրոպ», Շիլլերի «Դոն Կառլոս», «Մեռած հոգիներ» (ըստ Գոգոլի, գեղարվեստական ղեկավար՝ Կ․ Ստանիսլավսկի), «Աննա Կարենինա» (ըստ Լ․ Ն․ Տոլստոյի, Վլ․ Նեմիրովիչ-Դանչենկոյի հետ)։ 1926 թվականից զբաղվել է մանկավարժությամբ (Գեղարվեստական գիտությունների պետական ակադեմիա)։ 1933 թվականից գլխավորել է թատերարվեստի պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը և ռեժիսուրայի ամբիոնը, 1943 թ.՝ Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան դպրոց-ստուդիայի գեղարվեստական ղեկավարը։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.