Վասակ Պահլավունի (սպարապետ)

From Wikipedia, the free encyclopedia

Remove ads

Վասակ Պահլավունի, Վասակ Հոլում (անհայտ - 1021), Հայոց սպարապետ։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վասակ Պահլավունի (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Հայոց սպարապետ, 11-րդ դար ...
Remove ads

Գրիգոր Համզեի և Շուշանի որդին։ Հայոց իշխանաց իշխան, Վահրամ Պահլավունու եղբայրը, Գրիգոր Մագիստրոս Պահլավունու հայրը։

Տիրել է Բջնիին և Նիգ գավառին։ 1021 թվականին, երբ Ատրպատականից Հայաստան ներխուժած դելմիկները (իրականում՝ վերջիններիս մոտ ծառայության անցած թուրքեր) ավերել են երկիրը, Վասակ Պահլավունին, առանց սպասելու բոլոր ուժերի համախմբմանը, մոտ 500 հեծյալով թշնամուն ճակատամարտ է տվել Քասաղ գետի ափին, Սերկևիլ կոչված լեռան մոտ։ Անհավասար մարտում Վասակ Պահլավունուն հաջողվել է ծանր կորուստներ պատճառել թշնամուն և նրան հարկադրել նահանջի։ Մարտում Վասակ Պահլավունու ցուցաբերած քաջությունը և հերոսական մահը տեղիք են տվել նրա մասին ավանդախառն պատմությունների հյուսմանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 290 Thumb
Remove ads
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads