հայ լրագրող, քաղաքական գործիչ, գրող From Wikipedia, the free encyclopedia
Վանո Սմբատի Սիրադեղյան (անձնագրով՝ Վանիկ Սիրադեղյան[6], նոյեմբերի 13, 1946, Կոթիգեղ, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 15, 2021[3][Ն 1]), Հայաստանի պետական, կուսակցական գործիչ, գրող, հրապարակախոս։ Հայաստանի անկախության առաջին տասնամյակում զբաղեցրել է Հայաստանի պետական առանցքային պաշտոններ։ 1990-ական թվականներին եղել է Հայաստանի իշխանության եկած Հայոց Համազգային շարժման (ՀՀՇ) առաջնորդներից։
Վանո Սմբատի Սիրադեղյան | ||
| ||
---|---|---|
1990–1992 և 1997–2000 | ||
Նախորդող | Դավիթ Վարդանյան | |
Հաջորդող | Տեր Հուսիկ Լազարյան, Ալեքսանդր Արզումանյան | |
| ||
10 փետրվարի 1992 - 08 նոյեմբերի 1996 | ||
Նախորդող | Վալերի Պողոսյան | |
Հաջորդող | Սերժ Սարգսյան | |
| ||
08 նոյեմբերի 1996 - 02 փետրվարի 1998 | ||
Նախորդող | Աշոտ Միրզոյան | |
Հաջորդող | Սուրեն Աբրահամյան | |
Կուսակցություն՝ | ՀՀՇ | |
Կրթություն՝ | Երևանի պետական համալսարան | |
Մասնագիտություն՝ | բանասեր | |
Գործունեություն՝ | քաղաքական | |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի | |
Ծննդյան օր | 1946 թ. նոյեմբերի 13 | |
Ծննդավայր | Հայաստան, Տավուշի մարզ, գյուղ Կոթի | |
Վախճանի օր | հոկտեմբերի 15, 2021[3] (74 տարեկան) | |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան | |
Ամուսին | Ռուզաննա Տոնոյան[4][5] | |
Պարգևներ |
Վանո Սիրադեղյանը Հայաստանի պատմության մեջ մտել է որպես հակասական կերպար. ոմանց համար նա տարբեր հանցագործություններ կատարած անձ էր[7], մյուսների համար՝ փայլուն քաղաքական վերլուծաբան և Հայաստանի լավագույն արձակագիր[8]։ Նրա անունը կապվում է մի շարք քաղաքական սպանություննների, հետապնդումների, պետական միջոցները յուրացնելու, պաշտոնական դիրքը չարաշահելու հետ[9]։ Մինչև մահը գտնվել է միջազգային հետախուզման մեջ[10]։
1966-1969 թվականներին Վանո Սիրադեղյանը ծառայել է ԽՍՀՄ բանակում։ 1974 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ Աշխատել է մի շարք պարբերականներում։ 1982 թվականին դարձել է «Դրուժբա նարոդով» ամսագրի մրցանակակիր։ 1988 թվականից անդամակցել է նորաստեղծ Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցությանը։ Նույն թվականին անդամագրվել է «Ղարաբաղ կոմիտեին»՝ աստիճանաբար դառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի ակտիվ դերակատարներից։ Նույն թվականի դեկտեմբերին խորհրդային իրավապահ մարմինների կողմից կոմիտեի մի շարք անդամների հետ ձերբակալվել և բանտարկվել է մինչև 1989 թվականի մայիսը։ 1990-1991 թվականներին աշխատել է որպես Հայաստանի անտառտնտեսության վարչության պետ, գրեթե միաժամանակ՝ 1990-1992 թվականներին եղել է Հայաստանի գերագույն խորհրդի պատգամավոր թիվ 13 ընտրատարածքից։ 1991-1992 թվականներին աշխատել է որպես Հայաստանի նախագահի ներքին քաղաքականության և սոցիալական հարցերի խորհրդական։ 1992-1997 թվականներին եղել է Հայաստանի Ներքին գործերի նախարար, 1997-1998 թվականներին՝ Երևանի քաղաքապետ, գրեթե միաժամանակ՝ 1997-1999 թվականներին, ընտրվել է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր թիվ 13 ընտրատարածքից։ 1999 թվականի մայիսի 30-ին կրկին ընտրվել է Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր արդեն թիվ 75 ընտրատարածքից։ Հանդիսացել է Հայաստանի Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
Վանո Սիրադեղյանը ՀՀՇ կուսակցության անդամ է եղել․ 1990-1992 թվականներին և 1997-2000 ղեկավարել է կուսակցության վարչությունը[1]։
Վանո Սիրադեղյանի անձը կապվում է բազմաթիվ քրեական հանցագործությունների կազմակերպման և իրագործման հետ, ինչի համար էլ նրա նկատմամբ Հայաստանի իրավապահ մարմինները միջազգային հետախուզում են հայտարարել[10]։
Ըստ Վանո Սիրադեղյանի ընտանիքի տրամադրած տվյալների նա մահացել է 2021 թվականի հոկտեմբերի 15-ին[11]։
Վանո Սիրադեղյանն ամուսնացած էր, ուներ 5 երեխա, թոռներ։ Կինը՝ Ռուզաննա Տոնոյանը, Երևանի Խնկո Ապոր մանկական գրադարանի տնօրենն է[4][5][12]։
ԽՍՀՄ փլուզումից հետո, ընթացող Արցախյան պատերազմի պայմաններում և դրանից հետո բնակչության աղքատացման միտումները, ֆինանսատնտեսական և էներգետիկ ճգնաժամը, որպես արդյունք՝ Հայաստանից բնակչության արտագաղթի աճող միտումները, իրենց ազդեցությունն են ունեցել երկրի բնակչության տրամադրությունների վրա, ինչը արտահայտվել է 1996 թվականին Հայաստանի նախագահական ընտրությունների արդյունքներում և հետընտրական զարգացումներում։ Նախագահական ընտրություններին իշխող ՀՀՇ կուսակցությունից առաջադրվել էր երկրի գործող նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով ուներ Հայաստանի ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանի և Հայաստանի պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի ու նրանց թիմերի աջակցությունը, իսկ ընդդիմադիր քաղաքական թևի առանցքային դերակատարը Ազգային ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Վազգեն Մանուկյանն էր։ Այս երկու թեկնածուների միջև ընթացել է սուր պայքար։ Համաձայն պաշտոնական տվյալների՝ ընտրույթուններում հաղթող է ճանաչվել Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ընդդիմությունը վիճարկել է պաշտոնական արդյունքները՝ հայտարարելով, որ ընտրություններում հաղթել է Վազգեն Մանուկյանը[13]։ Սակայն իշխող ՀՀՇ կուսակցությունը Վանո Սիրադեղյանի և Վազգեն Սարգսյանի առաջնորդությամբ հայտարարել է, որ նախագահ է ընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը։ Այս հայտարարությունից հետո բնակչության մի ստվար հատված դուրս է եկել փողոց։ Սեպտեմբերի 25-ին ցուցարարները Երևանի Ազատության հրապարակից շարժվել են դեպի Բաղրամյան 26 հասցեում գտնվող նախագահական նստավայր։ Ճանապարհին նրանք ներխուժել են Հայաստանի Ազգային ժողովի շենք, հաշվեհարդար տեսել մի շարք պաշտոնյաների հետ՝ դաժան ծեծի ենթարկելով նրանց։ Սակայն, երբ ցուցարարները շարժվել են դեպի Բաղրամյան 26 հասցեում գտնվող նախագահական նստավայրի ուղղությամբ, ՆԳՆ աշխատակիցները, իսկ որոշ տվյալների համաձայն նաև Երկրապահ կամավորական միության անդամները, որոնք կրում էին ռազմական հագուստ, Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ [փա՞ստ] ցրել են ցուցարաներին, ինչի հետևանքուվ տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել մոտ 60 հոգի[13]։ Արդյունքում, Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի նախագահ է դարձել երկրորդ անգամ։
Ցույցերից հետո երկրում հաստատվել է ռազմական դրություն, զենքի ուժով ճնշվել են ժողովրդի ցույցերը։ Այս առնչությամբ Հայաստանի Ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանն իր մտերիմների հետ ունեցած խնջույքի ժամանակ հանդես է եկել իր հայտնի ելույթներից մեկով.
Եթե մենք այդ ժամանակ ունենայինք 8 հատ ջրցան մեքենա, մի 40 հատ տանկ, ըըը տեխնիկայի միջոցներ, բան էն որ պայթացնում էինք (ծիծաղում է)։ Մենք էտ օրը մի 20-30 հազար փամփուշտ կրակեցինք օդ, բայց լավ դուբինկա չունեինք, չէր հերիքում ոչ մեկին։ Ջրով կարելի էր էդ ամբողջ ժողովրդին, էդ ի՜նչ ժողովուրդ էր է, 15000 ժողովուրդ է, ընդամենը 300, 800 կամ 1000 հոգին էր կատաղած, 1000 ժողովուրդը ինչա՜, 8 հատ ջրի մեքենա ես բան անում, է վերջացավ գնաց, թացանում ա, գնումա տուն չորանալու։ Եթե չես կարողանում արդյունաբերությունը աշխատացնես, գոնե 8 հատ ջրի մեքենա պետք ա ունենաս դրա համար, այսինքն՝ որ չես կարողանում աշխատացնես բյուջեն, այսինքն՝ էսքան գործազուրկ կա, էսքան ջրի մեքենա (ծիծաղում է)։ Ոչ միայն դուք պտի կրակեիք, այլ նաև մենք պտի կրակեինք, բայց հնարավոր էր մի 50 - 800 հոգի սպանվեր։ Հետո գոնե մի քանի մարդ "առնվազն" կսպանվեր...[14][15] (Վանո Սիրադեղյան) |
Հետընտրական լարված զարգացումների պայմաններում Լևոն Տեր-Պետրոսյանը ստիպված է եղել ազատել Վանո Սիրադեղյանին Հայաստանի ներքին գործերի նախարարի պաշտոնից։
1998 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից և Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալուց հետո սկսվել էր Տեր-Պետրոսյանի թիմի որոշ առանցքային անդամների՝ իշխանությունից հեռացման գործընթացը։ Այս համատեքստում թիրախում հայտնվել է նաև Վանո Սիրադեղյանը։ 1999 թվականի փետրվարի 19-ին նա որպես մեղադրյալ է ներգրավվել և նույն օրն էլ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նա հայտնաբերվել և ձերբակալվել է 1999 թվականի մայիսի 3-ին, և նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել Հայաստանի քրեական նախկին օրենսգրքի 10-ը հոդվածներով․
1999 թվականի մայիսի 7-ին նա ազատվում է կալանքից և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվում անձնական երաշխավորություն՝ մինչև 2000 թվականի ապրիլ ամիսը, երբ խորհրդարանը բավարարում է դատախազության միջնորդությունը և զրկում Վանո Սիրադեղյանին պատգամավորական անձեռնմխելիությունից[16]։ Հայաստանի Ազգային ժողովի որոշմանն անմիջապես հաջորդել է Վանո Սիրադեղյանի փախուստը։ Նա մինչև մահը գտնվել է հետախուզման մեջ։
Վանո Սիրադեղյանին առաջադրված մեղադրանքը բաղկացած է 9 դրվագից։ Դրանք են.
Վանո Սիրադեղյանի և ևս 11 մեղադրյալների վերաբերյալ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատարան է ուղարկվել 1999 թվականի հուլիսին։ Մեղադրյալների թվում էին ՀՀ ՆԳՆ Ներքին զորքերի վարչության պետ Վահան Հարությունյանն ու ներքին զորքերի այլ ներկայացուցիչներ։ (Արմեն Տեր-Սահակյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը դատարան էր ուղարկվել ավել վաղ և լսվել է այլ դատարանում)։ 2000 թվականին Վանո Սիրադեղյանը դիմել է փախուստի, նրա վերաբերյալ մասն անջատվել է Վահան Հարությունյանի և մյուսների գործից։ Վերջիններիս առաջադրված մեղադրանքները հիմնավորվել են դատարանում և դատապարտվել։ Վանո Սիրադեղյանի վերաբերյալ մասով գործի քննությունը դատարանում կասեցվել է՝ նրա գտնվելու վայրը հայտնի չլինելու պատճառով[16]։ Չնայած այն հանգամանքին, որ նրա նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում[10], այնուամենայնիվ հայաստանյան հասարակության մեջ շրջանառվում են որոշակի կարծիքներ, համաձայն որոնց՝ Վանո Սիրադեղյանի գտնվելու մասին հայտնի է ՀՀ իշխանություններին ու համապատասխան իրավական մարմիններին։
“ | Արձակի երկիր էր մտել մի տղա, որ, իր բոլոր ու բոլոր նախորդներից ավելի ճշգրիտ՝ ճշգրիտ բառերով ճշմարիտ պատմություններ էր պատմում, մոտավոր բառեր չուներ, որպես թե խոսքը որձաքարին է անցնելու՝ ժլատ ու ընտրող էր, վրիպած բառ չուներ, նրա բառն ու առարկան իրարու նույն պահին էին գտնում, հպանցիկը, ակնթարթայինը, անորսալին, անանունը հայտնվում էին նրա բառը արդեն գտած, արդեն կերպար ու պատկեր դարձած ու անուն առած… Եվ հրճվանք էին պարզում այդ պատկերներն ու կերպարները – ուրախացնում էին իրենց արդեն իսկ կենդանությամբ ու բազմությամբ, ուրախացնում էր նրանց տերը՝ բազում կոչվածների մեջ եզակիի իր ընտրյալությամբ։ Սա ճիշտ գրող էր և սա ճշմարիտ արձակ էր։ Մերձակա ամբողջ ամայության պատճառը մոտավորությունն էր, իսկ սա երկարակեցության էր կոչված։ Բայց որովհետև Ակսելն ու Մուշեղը գրիչները վար էին դրել անժամանակ, իսկ Մնձուրու երկար կյանքից գրականության էր տրվել մի կարճ ժամանակ միայն և մի կարճ պահի մեջ սպառումը ճակատագիր էր թվում – այս մեկի՞ն ինչ էր պատահելու»[17]։ | ” |
- Արձակագիր Հրանտ Մաթևոսյանը Վանո Սիրադեղյանի մասին |
Վանո Սիրադեղյանը զբաղվել է նաև գրական գործունեությամբ, հանդիսացել է Հայաստանի գրողների միության անդամ, հեղինակել է մի շարք գրքեր, այդ թվում՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.