Վանուազ (ազգային պարկ)

ազգային պարկ From Wikipedia, the free encyclopedia

Վանուազ (ազգային պարկ)map

Վանուազ (ֆր.՝ Parc national de la Vanoise), Ֆրանսիայի ազգային պարկերից մեկը, որը տեղակայված է Տարանտազիա և Մորիանա դաշտավայրերի մեջտեղում, Ֆրանսիայի Ալպերում[2]։ Իր մեջ ընդգրկում է Վանուազ լեռնազանգվածը։ Հիմնադրվել է 1963 թվականին և համարվում է առաջին ֆրանսիական ազգային պարկը։ Վանուազ ազգային պարկը գտնվում է Սավոյ դեպարտամենտում։ Այնպիսի փոքր գյուղեր, ինչպիսին են Champagny-le-Haut, Տերմինոն, Լա Չիսերետեն, Բրամանսը, Սոլիերես Սարդիերեսը, Ֆրիբուրգը, Պրալոգնա լա Վանուազը, Սեզը, գտնվում են այգու մոտ։ Ազգային պարկը սահմանակից է մի քանի խոշոր ֆրանսիական լեռնադահուկային հանգստավայրերի (Լես Տրոիս Վալեյ, Տինի, Վալ դը Իզեր, Լեզ Արկ, Լա Պլանգնե)։

Արագ փաստեր ՎանուազParque nacional de la Vanoise, Տեսակ ...
Վանուազ
Parque nacional de la Vanoise
Thumb
ՏեսակՖրանսիայի ազգային պարկ և բնության հատուկ պահպանվող տարածք
Երկիր Ֆրանսիա[1]
ՎարչատարածքՍավոյ
Հիմնվել էհուլիսի 6, 1963 և 1963[1]
Մակերես528 կմ² և 52 839 հեկտար[1]
Thumb
Thumb
Փակել

Սահմանի իտալական կողմում այգու շարունակությունը Գրան Պարադիզոն ազգային պարկն է։ Երկուսը միասին ունեն շուրջ 1250 քառ. կմ տարածք, ըստ այդմ համարվում են ալպիական ազգային պարկերից ամենախոշորը ։

Կենդանական աշխարհ

Ազգային պարկը հայտնի է Ալպյան այծերով, որոնք նրա խորհրդանիշն են։ Քարայծերը նման են այծերին, դրանք տարվա մեծ մասը անցկացնում են Գրանիցա անտառում։ Նրանք իջնում են ձյան շերտի վրա վաղ գարնանը և ուշ աշնանը, որպեսզի սնվեն նոր ծլարձակած խոտերով։ Ներկայումս Վանուազում ապրում են կրծողներ, գայլեր, սովորական լուսաններ, լեռնային նապաստակներ, գորշուկներ, սպիտակ կզաքիսներ, աքիսներ և շատ այլ կաթնասուններ։

Արգելոցային տարածքում կա ավելի քան 100 թռչնատեսակ։ Գիշատիչ թռչուններից են գառնանգղերը, ոսկե արծիվները և բվեճները։ Այգում հայտնաբերվել են այլ թռչուններ ևս. րանք են սև փայտփորներ, կաքավներ, ալպիական նրբագեղիկներ, ընկուզաբեկներ, ճայակներ և շոտլանդական կաքավներ։ Կարմրաթև մագլցողը բույն շինում է զառիթափ քարափներում։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.