From Wikipedia, the free encyclopedia
Վաղարշակ Կարապետի Հայրապետյան (փետրվարի 15, 1921[1], Ակնաղբյուր, Ադրբեջան[1] - 1994), սակրավոր, Փառքի երեք աստիճանի շքանշանների ասպետ, ՍՄԿԿ անդամ 1944 թվականից։ 1942 թվականի օգոստոսից մասնակցել է Հայրենական մեծ պատերազմի գործողություններին։ Պրուտ գետի անցման, Լեշնիցա ու Մոստի բնակավայրերի ազատագրման ժամանակ ցուցաբերած քաջության համար Հայրապետյանը պարգևատրվել է Փառքի 3-րդ աստիճանի շքանշանով։
Վաղարշակ Հայրապետյան | |
---|---|
փետրվարի 15, 1921[1] - 1994 | |
Ծննդավայր | Ակնաղբյուր, Ադրբեջան[1] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Զորատեսակ | հետևազոր |
Կոչում | ստարշինա |
Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ |
Պարգևներ |
Վիսլա գետի վրայով հետախույզների անցումն ապահովելու և մարտերում ցուցաբերած արիության համար, 33-րդ բանակի հրամանատարի հրամանով, Հայրապետյանը պարգևատրվել է Փառքի 2-րդ աստիճանի շքանշանով։ 1945 թվականի ապրիլ-մայիսին Օդեր գետի վրա թշնամու պաշտպանությունը ճեղքելու, Շպրե գետով հետախույզների անցումը կազմակերպելու, 65 ական վնասազերծելու և 27 ֆաշիստ ոչնչացնելու համար նա պարգևատրվել է Փառքի 1-ին աստիճանի շքանշանով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.