հայ լրագրող From Wikipedia, the free encyclopedia
Վահան Եղիազարյան (սեպտեմբերի 5, 1948, Ապարան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), կուսակցական, պետական գործիչ, ՀՀ քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդական (29.12.2003 թ.), Բնապահպանության միջազգային ակադեմիայի պատվավոր անդամ (1998 թ.), Հայաստանի ժուռնալիստների միության անդամ (1986 թ.), Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիայի անդամ (1999 թ.), Ապարանի շրջանի Վարդենիս (գյուղ)ի համայնքի պատվավոր քաղաքացի (30.05.2003 թ.)։
Վահան Եղիազարյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 5, 1948 (75 տարեկան) |
Ծննդավայր | Ապարան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | լրագրող |
1965 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 84 միջնակարգ դպրոցը, 1970 թվականին՝ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը, 1998 թվականին՝ USAID կրթական ակադեմիայի տնտեսագիտական ժուռնալիստիկա բաժնի երկամյա դասընթացը։
1970-1974 թվականներին աշխատել է ԽՍՀՄ էլեկտրոնային արդյունաբերության նախարարության Ապարանի «Նիգ» գործարանում։ Եղել է ճարտարագետ-տնտեսագետ, պլան-տնտեսագիտական բաժնի պետ, ապա՝ գործարանի արհմիության կոմիտեի ազատված նախագահ։ 1974-1982 թվականներին աշխատել է Հայաստանի կոմերիտական կառույցներում։ 1974-1976 թվականներին եղել է ՀԼԿԵՄ Ապարանի շրջկոմի 1-ին քարտուղար, 1976-1982 թվականներին՝ ՀԼԿԵՄ կենտկոմի գործերի կառավարիչ։ 1982-1989 թվականներին աշխատել է ՀԿԿ կենտկոմի գործերի կառավարչության հրատարակչության հարցերով հրահանգիչ, 1989-1991 թվականներին՝ ՀԿԿ կենտկոմի գործերի կառավարչի տեղակալ, ապա՝ գործերի կառավարիչ։ 1991-1993 թվականներին եղել է ՀՀ ձեռնարկությունների և կազմակերպությունների «Արմենի» ասոցիացիայի առաջատար մասնագետ-խորհրդական։ «Արմենիա» ասոցիացիան համախմբել է ՀՀ ռազմարդյունաբերության համալիրի ձեռնարկությունները։ Անմիջականորեն զբաղվել է Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող մատակարար ձեռնարկությունների հետ կապերի հարցերով։ 1993-1994 թվականներին աշխատել է ՀՀ կառավարության տնտեսական վարչության պետի առաջին տեղակալ, 1994-1997 թվականներին՝ Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ կառավարության գործերի կառավարչության տնօրինության ղեկավար, 2000-2002 թվականներին՝ ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության պետի տեղակալ, 2002-2011 թվականներին՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար։ 2011 թվականին նշանակվել է ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական։ 1997 թվականին ընտրվել է Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերության նախագահի տեղակալ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.