VIII դարի հայ իշխան From Wikipedia, the free encyclopedia
Վահան Գողթնացի (700, Գողթն, Վասպուրական, Արմինիա կուսակալություն - 737, Դամասկոս, Արաբական խալիֆայություն), հայ իշխան։
Վահան Գողթնացի | |
---|---|
Ծնվել է | 700 |
Ծննդավայր | Գողթն, Վասպուրական, Արմինիա կուսակալություն |
Մահացել է | 737 |
Մահվան վայր | Դամասկոս, Արաբական խալիֆայություն |
Քաղաքացիություն | Արաբական խալիֆայություն |
Մասնագիտություն | դպիր |
Ամուսին | Սիսակուհի Սյունի |
Ծնողներ | հայր՝ Խոսրով Գողթնեցի |
Վահան Գողթնացին Գողթն գավառի իշխան Խոսրով Գողթնացու որդին էր, որին արաբական տիրապետության շրջանում 705 թվականին Հայաստանի շուրջ 1200 իշխանների հետ, նենգ խաբեությամբ հավաքելով Նախճավանի և Խրամի եկեղեցիներում՝ արաբ հրոսակները կրակին են մատնել կոտորածների ժամանակ։ Նախարարարական այլ ընտանիքների հետ արաբները գերել և Դամասկոս (Ասորիք) են ուղարկել նաև մանուկ Վահան Գողթնացուն։ Դամասկոսում իսլամացրել են հայ մանուկներին՝ իսլամ ուսուցանելով և դաստիարակելով իսլամական ոգով։ Այստեղ առաջադիմությամբ աչքի է ընկել Վահան Գողթնացին, որին կոչել են Վահաբ։ Ուսումն ավարտելուց հետո նրան նշանակել են ամիրապետի ատենադպիր։ Վահան Գողթնացին, «թեեւ բոլորովին իսլամացած և գրեթե արաբացած»[1], սակայն տեղյակ էր իր քրիստոնյա իշխանական տոհմից սերված ու հայ լինելուն։ Երբ Հովհաննես Գ Օձնեցու միջնորդությամբ 719 թվականին ընդհանուր ներում և վերադարձի իրավունք է շնորհվել գերյալ քրիստոնյաներին, Վահան Գողթնացին ևս, պատճառաբանելով, որ կամենում է վերականգնել իր իշխանական իրավունքները Գողթն գավառում, Էոմեր (Օմար) ամիրապետից թույլտվություն է ստացել և վերադարձել Հայաստան։ Օմար II խալիֆայի մահից (720) հետո վերստին ընդունել է քրիստոնեություն։ Շրջել է վանքից վանք և ճգնել Շիրակ գավառում, ապա ամուսնացել է Սյունյաց իշխանի դստեր հետ՝ կամենալով վերջնականապես հաստատվել Հայաստանում։ Սակայն Վահան Գողթնացուն, որպես իսլամն ուրացածի, փնտրել է արաբական իշխանությունը։ Արաբները հետապնդել են նրան, կանչել Ռուծափ, որտեղ Հիշամ խալիֆան պահանջել է հրաժարվել քրիստոնեությունից և վերադառնալ արքունիք։ Վահան Գողթնացին, Հիսուսին Տեր և Փրկիչ վկայելու և հանուն նրա իր արյունը թափելու հաստատ որոշմամբ, ամիրապետին խոստովանել է քրիստոնեություն ընդունած լինելը։ Անհողդողդ դավանել է Հիսուսին՝ որպես Աստծո Որդու և, արհամարհելով սպառնալիքներն ու չարչարանքները, մարտիրոսական պսակ ընդունել՝ գլխատմամբ։
744 թվականին Վահան Գողթնացու վարքը գրի է առել Երաշխավոր վանքի վանահայր Արտավազդ վարդապետը։ Ըստ «Հայսմավուրքի» մարտի 28-ին նշվել է նրա տոնը։ Հայ եկեղեցին ս. Վահան Գողթնացու հիշատակը տոնում է «Ապայից» կոչվող տոների շարքում՝ Վարդավառից հետո 3-րդ կամ 4-րդ կիրակիին հաջորդող երկուշաբթի կամ երեքշաբթի կամ հինգշաբթի օրերին և, տարեգրերի հետ կապված, նաև ուրիշ օրերի, իսկ երբեմն էլ՝ այլ սրբերի հիշատակի հետ։ Նրան է ձոնված մի շարական, որը, ըստ ոմանց, հորինել է Վահան Գողթնացու քույրը՝ Խոսրովիդուխտը. «...Որպես զքաջ նահատակ պատրաստեալ ի պատերազմ, կատարեցեր զընթացս քո արիաբար յազգացն հարաւայնոյ…»[2]:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.