Վահագն Խաչատուրյան
Հայաստանի հինգերորդ նախագահ From Wikipedia, the free encyclopedia
Հայաստանի հինգերորդ նախագահ From Wikipedia, the free encyclopedia
Վահագն Գառնիկի Խաչատուրյան (նախկին ազգանունը՝ Խաչատրյան[1][2][3], ապրիլի 22, 1959, Սիսիան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կուսակցական, քաղաքական և պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար (04.08.2021)[4], տնտեսագետ, Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության նախկին անդամ (մինչև 2017թ)[5], Հայաստանի 5-րդ նախագահ (2022 թվականից)[6]։
Վահագն Գառնիկի Խաչատուրյան | ||||
| ||||
---|---|---|---|---|
2022 թվականի մարտի 3-ից | ||||
Վարչապետ | Նիկոլ Փաշինյան | |||
Նախորդող | Արմեն Սարգսյան Ալեն Սիմոնյան (*պաշտոնակատար*) | |||
| ||||
2021 - 2022 | ||||
Նախագահ | Արմեն Սարգսյան | |||
Վարչապետ | Նիկոլ Փաշինյան | |||
Նախորդող | Հայկ Չոբանյան | |||
Հաջորդող | Ռոբերտ Խաչատրյան | |||
| ||||
1996 - 1999 | ||||
Նախագահ | Լևոն Տեր-Պետրոսյան | |||
| ||||
1992 - 1996 | ||||
Նախագահ | Լևոն Տեր-Պետրոսյան | |||
Նախորդող | պաշտոնը հիմնադրվել է | |||
Հաջորդող | Աշոտ Միրզոյան | |||
| ||||
1992 - 1995 | ||||
Նախորդող | Համբարձում Գալստյան | |||
Հաջորդող | պաշտոնը վերանվանվել է որպես` Երևանի քաղաքապետ | |||
Կուսակցություն՝ | անկուսակցական | |||
Կրթություն՝ | Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան | |||
Մասնագիտություն՝ | Տնտեսագետ | |||
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի | |||
Ծննդյան օր | ապրիլի 22, 1959 (65 տարեկան) | |||
Ծննդավայր | Սիսիան, Սիսիանի շրջան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ | |||
Քաղաքացիություն | Հայաստան և ԽՍՀՄ | |||
Վահագն Խաչատրյանը ծնվել է 1959 թվականին Խորհրդային Հայաստանի Սիսիան քաղաքում։ 1976 թվականին ոսկե մեդալով ավարտել է Երևանի թիվ 118 միջնակարգ դպրոցը, 1976-1980 թվականներին՝ Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ տնտեսագետ որակավորմամբ։ 1980-1982 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։
Ամուսնացած է, ունի 2 զավակ[7]։
1982-1992 թվականներին Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտում իրականացրել է գիտա-մանկավարժական գործունեություն, 1982-1990 թվականներին աշխատել է «Հրազդանմեքենա» արտադրական միավորումում՝ որպես տնտեսագետ, տնտեսական հետազոտությունների լաբորատորիայի վարիչ, 1990-1992 թվականներին եղել է «Մարս» արտադրական միավորման բաժնի վարիչ, գլխավոր տնօրենի տեղակալ։
2019-ից 2021 թվականներին եղել է «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի խորհրդի անդամ[8]։
1990-1995 թվականներին եղել է Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր, 1992 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 1996 թվականի փետրվարի 22 եղել է Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ՝ Երևանի քաղաքապետ[9]։
1995-1999 թվականներին ընտրվել է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր[10], եղել է ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺ «Հանրապետություն» խմբակցության անդամ։
1996-1998 թվականներին եղել է Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդական։
2000 թվականից դարձել է «Արմատ ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի» հիմնադիր անդամ, իսկ 2006 թվականից՝ «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ։
2008-2013 թվականներին եղել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության «Մալաթիայի տարածքային կառույցի» ղեկավար, միաժամանակ՝ կուսակցության տնտեսական հանձնախմբի անդամ։
2021 թվականի օգոստոսի 4-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար[4]։
2022 թվականի հունվարի 23-ին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հունվարի 30-ին հայտարարեց, որ Հայաստանի նախագահի պաշտոնում առաջադրելու է Վահագն Խաչատրյանի թեկնածությունը[11]։ Փետրվարի 2-ին Խաչատրյանը կոչ է արել դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի և Թուրքիայի միջև[12]։ Մարտի 3-ին նա արտահերթ նախագահական ընտրություններում ընտրվել է Հայաստանի նախագահ՝ քվեարկության երկրորդ փուլում, առաջին փուլում պակասել է 10 ձայն[13]։ Արդյունքում նրա օգտին քվեարկել է 71 պատգամավոր (իշխող խմբակցության բոլոր ներկայացուցիչները)՝ որպես միակ թեկնածու («Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները բոյկոտել են թեկնածության քննարկումը)[14]։
Վահագն Խաչատուրյանը, լինելով Հայաստանի քաղաքական գործիչներից, տարբեր կարևոր հարցերի վերաբերյալ հայտնել է իր դիրքորոշումը։
2011 թվականին Թուրքիայի Չուքուրովայի համալսարանի և Թուրքիայի «Տնտեսագիտական ու սոցիալական հետազոտությունների հիմնադրամի» հրավերով Վահագն Խաչատուրյանն այցելել է Ադանա քաղաքում անցկացվող «Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների քննարկումը Ադանայում» միջոցառմանը, որտեղ հայտարարել է հետևյալը՝ «Մենք պատրաստ ենք Թուրքիայից ներողություն խնդրել արյունալի բախումների համար, հատկապես ԱՍԱԼԱ-ի համար։ Հայաստանի անունից մենք ներողություն կխնդրենք Թուրքիայից»[15]։
2022 թվականի մարտի 10-ին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդես եկավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության վարած «խաղաղության դարաշրջանի» օգտին։ Մասնավորապես, անդրադառնալով Հայաստանի և Արցախի տարբեր բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից արձակված կրակոցների վերաբերյալ հարցին՝ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը պատասխանեց հետևյալը՝ «Հա, հետո ի՞նչ, ոչինչ։ Որևիցե մեկը, այդ թվում՝ Ադրբեջանն իր այդ պահվածքով մեզ չպետք է շեղի այդ ճանապարհից։ Մենք պետք է կարողանանք իսկապես խաղաղություն հաստատել մեր տարածաշրջանում»[16][17]։
Գիտական, մասնագիտական հոդվածների, ազատական տնտեսագիտական, քաղաքական գրքերի թարգմանությունների և հրապարակումների հեղինակ է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.