Հայկական բանկ From Wikipedia, the free encyclopedia
Հայէկոնոմբանկ ԲԲԸ (նախկին ԽՍՀՄ «Բնակսոցբանկի» հայկական հանրապետական բանկ), Հայաստանի պետական բանկերից առաջինն է վերակազմավորվել բաժնետիրական բանկի և գրանցվել Հայաստանի կենտրոնական բանկում 1991 թ. օգոստոսի 26-ին (բանկային գործունեության լիցենզիա թիվ 1, գրանցման վկայական թիվ 0156)[2]։
Հայէկոնոմբանկ | |
---|---|
Տեսակ | ԲԲԸ |
Հիմնադրված է | 1991[1] |
Երկիր | Հայաստան |
Տնօրեն | Արտակ Առաքելյան |
Սեփականատեր | Սուքիասյան ընտանիքը վերահսկում է բաժնետիրական կապիտալի 60%-ը, իսկ այլ բաժնետերերը (մոտ 6300)՝ 40%-ը։ Խորհրդի նախագահ՝ Սարիբեկ Սուքիասյան |
Կայք | aeb.am(հայ.)(անգլ.) |
Armeconombank Վիքիպահեստում |
Բանկի որդեգրած ռազմավարության կարևոր խնդիրներից են շուկայում դիրքերի ամրապնդումը և նոր հաճախորդների ներգրավումը՝ մշտապես ուշադրության կենտրոնում պահելով նորագույն թվային տեխնոլոգիաների ներդրումը, հաճախորդների սպասարկման որակի բարձրացումը, նոր և ժամանակակից բանկային ծառայությունների մատուցման ընդլայնումը։ Բանկը հանդիսանում է Միջազգային Ֆինանսական Հաղորդակցությունների Համաշխարհային Ընկերության (S.W.I.F.T) անդամ , MoneyGram, UniStream, Golden Money Transfer, Ria Money Transfer, IntelExpress, Moneytun վճարային համակարգերի անդամ, ինչպես նաև MASTERCARD INTERNATIONAL վճարային համակարգի աֆիլյանտ, VISA INTERNATIONAL վճարային համակարգի լիիրավ անդամ, «Արմենիան Քարդ» ՓԲԸ լիիրավ անդամ և բաժնետեր։
Բանկը վարկանշվում է միջազգային՝ Fitch Ratings և Moody’s Investors Service վարկանշային ընկերությունների կողմից.
Բանկի բաժնետիրական կապիտալի մոտ 60%-ը պատկանում է Սուքիասյան ընտանիքին, որոնք հանդիսանում են բանկի վերջնական վերահսկող, իսկ 40%-ը տիրապետում են փոքր բաժնետերերը, որոնց թիվը կազմում է մոտ 6300։
Հայէկոնոմբանկն ունի ավելի քան 900 աշխատակից ː
Բանկի գործունեությունն ուղղված է իր բաժնետերերի, հաճախորդների, աշխատակիցների և հասարակության համար անհրաժեշտ բարիքների ստեղծմանը։ Բանկն իր հիմնական առաքելությունը և զարգացման հեռանկարները դիտարկում է հետևյալ 4 ուղղություններով.
1. Բանկն իր առաքելությունը տեսնում է որպես միջազգային չափանիշներով ռիսկերի կառավարման գործուն համակարգով, առաջընթաց տեխնոլոգիաներով զարգացող, օրինապաշտ, թափանցիկ կառույցի զարգացում, որն իր գործունեությամբ նպաստում է ոչ միայն Հայաստանի բանկային համակարգի կայունությանը, այլև երկրի տնտեսության զարգացմանը
2. Որպես գրավիչ ներդրման ոլորտ՝ բանկը ենթադրում է իր բաժնետոմսերի արժեքի հաշվեկշռային/ շուկայական աճ՝ զուգակցված ամենամյա շահաբաժինների վճարման քաղաքականությամբ՝ զարգացնելով կորպորատիվ կառավարման արժեքները
3. Փոխշահավետ պայմաններով օգտագործելով իր լայն մասնաճյուղային ցանցը, ստանձնած բոլոր պարտավորությունների կատարում թե՛ հաճախորդների, թե՛ գործընկերների (ներքին, միջազգային) նկատմամբ՝ մատուցելով բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ, վերջինիս մշտական ընդլայնմամբ և բազմազանմամբ, միջազգային չափանիշներին մոտեցմամբ
4. Որպես գործատու՝ արդյունավետ կադրային քաղաքականության վարմամբ, աշխատակիցների մասնագիտական առաջընթացի և բարեկեցության ապահովում՝ նրանց աշխատանքային գործունեության և ունակությունների համաձայն։
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ գործունեությունն ուղղված է բաժնետերերի, հաճախորդների, աշխատակիցների և հասարակության համար անհրաժեշտ բարիքների ստեղծմանը։
Հայէկոնոմբանկն ունի լայն մասնաճյուղային ցանց[5]՝ բաղկացած 55 մասնաճյուղից (ներառյալ Գլխամասային գրասենյակը), որոնցից 32-ը գտնվում է Երևանում, 22-ը՝ Հայաստանի մարզերում, 1-ը՝ Արցախի Հանրապետությունում։
Հայէկոնոմբանկ ԲԲԸ-ն վերահսկվում է ԿԲ-ի կողմից
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.