Վալենտին Չեռնիկով

հայ սուսերամարտիկ From Wikipedia, the free encyclopedia

Վալենտին Չեռնիկով (ռուս.՝ Валентин Михайлович Черников), (ապրիլի 1, 1937, Երևան[3] - հունվարի 5, 2002[4], Նիժնի Նովգորոդ), ԽՍՀՄ սուսերամարտիկ, աշխարհի չեմպիոն (1961), սուսերամարտի թիմային մրցույթների Օլիմպիական խաղերի մրցանակակիր (1960)։ ԽՍՀՄ սպորտի վարպետ (1958)։ Պարգևատրվել է «Աշխատանքային ծառայության համար» մեդալով (1960)։

Արագ փաստեր Վալենտին Չեռնիկով, Ծնվել է ...
Վալենտին Չեռնիկով
Ծնվել էապրիլի 1, 1937(1937-04-01)[1][2]
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել էհունվարի 5, 2002(2002-01-05)[1][2] (64 տարեկան)
Մահվան վայրՆիժնի Նովգորոդ, Ռուսաստան[1][2]
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունսուսերամարտիկ
Պարգևներ և
մրցանակներ
«Աշխատանքային գերազանցության համար» մեդալ
և ԽՍՀՄ սպորտի վարպետ
Փակել

Կենսագրություն

Վալենտին Չեռնիկովը ծնվել է 1937 թվականի ապրիլի 1-ին Երևանում։ Սուսերամարտով սկսել է զբաղվել 1953 թվականից՝ Հենրիխ Հարությունյանի մոտ։ Իր մասնագիտացման մեջ ընտրել է սրերով սուսերամարտy։ 1958 թվականին պատանիների շրջանում դարձել է աշխարհի չեմպիոն, ինչպես նաև ԽՍՀՄ գավաթի առաջին խաղարկությանն անձնական հաշվով նույնպես հաղթել է։ 1956-1963 թվականներին ընդգրկվել է ԽՍՀՄ ազգային հավաքականի մեջ։ ԽՍՀՄ կազմում Հռոմի օլիմպիական խաղերին դարձել է մրցանակակիր, իսկ թիմային մրցույթներում՝ աշխարհի չեմպիոն։ 1964 թվականին ավարտել է սպորտային կարիերան։ Հետագայում երկար տարիներ՝ Սպարտակ ընկերությունում և Երևանի պատանի հնգամարտիկների դպրոցում զբաղվել է մարզչական գործունեությամբ։ Մասնակցել է աշխարհի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի մրցանակակիր Աշոտ Կարագյանի և ԽՍՀՄ չեմպիոն Արմեն Նավասարդյանի պատրաստումներին։

1994 թվականին տեղափոխվել է Նիժնի Նովգորոդ, որտեղ անցկացրել է կյանքի վերջին տարիները։ Մահացել է 2002 թվականի հունվարի 5-ին։

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.