From Wikipedia, the free encyclopedia
Վալենտին Բագրատի Թոփուրիձե (վրաց.՝ ვალენტინ თოფურიძე, դեկտեմբերի 31 1907 (հունվարի 13 1908)[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 17, 1980[2], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի խորհրդային քանդակագործ։ ՎԽՍՀ ժողովրդական նկարիչ (1958), ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի թղթանդամ (1958)։ ԽՄԿԿ անդամ 1945 թվականից։
Վալենտին Թոփուրիձե վրաց.՝ ვალენტინ თოფურიძე | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 31 1907 (հունվարի 13 1908)[1] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | փետրվարի 17, 1980[2] (72 տարեկան) |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | քանդակագործ և համալսարանի դասախոս |
Ժանր | սոցիալիստական ռեալիզմ և մոնումենտալ հուշարձան |
Ուսուցիչ | Յակոբ Նիկոլաձե[1], Նիկոլոզ Կանդելակի[1], Եվգենի Լանսերե[1] և Iosif Adolfovich Charlemagne?[1] |
Պարգևներ | |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Սովորել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայում (1924-1931)։ Աշխատանքներից են՝ Լ. Կեցխովելու (քար, 1935-1936), Վ. Ի. Լենինի (բրոնզ, 1956) հուշարձանները, Ի. Ճավճավաձեի և Ա. Ծերեթելու հուշարձանի՝ Ա. Ծերեթելու ֆիգուրը (բրոնզ, 1958), Թբիլիսիում, Վ. Ի. Լենինի կիսանդրին (մարմար, 1938, Վրաստանի կոմկուսի Կենտկոմի շենքում), «Հաղթանակ» արձանը Չիաթուրայի թատրոնի շենքի վրա (բրոնզ, 1950)։ Արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի (1950)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.