From Wikipedia, the free encyclopedia
Սև նավեր (ճապ.՝ 黒船 Կուրոֆունե), անվանում են եվրոպական և ամերիկյան նավերը, որոնք նավարկում էին դեպի Ճապոնիա, XV և XIX դարերում։
Ավելի նեղ իմաստով, այդ անվանում էին հետևյալ ամերիկյան ռազմական նավերի համար.
Առաջինը Մեթյու Փերի կոմոդորն էր, այն նավարկել էր Ճապոնիա 1853 թվականի հուլիսի 14-ին, Կանագավա պրեֆեկտուրայի Ուրագա նավահանգիստ (ներկայիս Իոկոսուկիի մասն է կազմում)[1]։ «Սև» բառը առնչվում է նավի առագաստների և խողովակից դուրս եկող ածխի սև ծխի հետ, որն այն ժամանակ օգտագործվում էր, որպես վառելանյութ։
Այդ նավերի հրամանատարների շնորհիվ ԱՄՆ-ի և Ճապոնիայի միջև կնքվեց առևտրական պայմանագիր, այդպիսով էֆեկտիվ կերպով ավարտվեց ավելի քան 200-ամյա ժամանակաշրջանը, որի ընթացքում Ճապոնիան առևտրական կապեր ուներ միայն Չինաստանի և Հոլանդիայի հետ։
Հաջորդ տարում, Կանագավյան պայմանագրի կնքման ժամանակ, Փերին ընտանիքի հետ վերադարձավ և Էդոյի ռմբակոծման սպառնանքով, սիոգուններին ստիպեցին ստորագրել խաղաղության ու բարեկամության պայմանագիրը, որով դրվեց Ճապոնիայի և ԱՄՆ-ի միջև քաղաքական հարաբերությունների սկիզբը։ Հաջորդ հինգ տարվա ընթացքում Ճապոնիան ստորագրում էր նմանօրինակ պայմանագրեր Ռուսաստանի, Ֆրանսիայի և Բրիտանիայի հետ։ Հարիսա պայմանագիրը կնքվել է ԱՄՆ-ում, 1858 թվականի հուլիսի 29-ին։
Հայտնի կիոկայում (կատակերգական բանաստեղծություն, նման է հինգ տողանի վականերին) նկարագրված է այդ նավերի տեսնելուց առաջացած անսպասելիությունը և շփոթությունը։
泰平の | Տաիհեի նո |
眠りを覚ます | նեմուրի օ սամասու |
上喜撰}} | Ձե։ կիսեն |
たった四杯で | տատա սսիհաի դե |
夜も眠れず | Յորու մո նեմուրեձու |
Բանաստեղծությունը իրենից ներկայացնում է բառախաղերի հավաքածու (ճապ.՝ կակեկոտոբա կամ «հիմնական բառեր»)։ Տաիհեի (泰平)՝ «հանգիստ»; ձե։ կիսեն (上喜撰)՝ կանաչ թեյի թանկարժեք տեսակ, ոում կա մեծ քանակով կոֆեին; սիհաի (四杯)՝ «չորս բաժակներ».
Բանաստեղծության բառացի թարգմանում.
Քնից արթնացած
|
Սակայն այդ տարբերակի թարգմանությունը հիմնված է բառերի թարգմանության վրա։ Հիմնական բառերը կարելի է և գրել այլ հիերոգլիֆներով, որպեսզի դրանք պահպանեն հնչյունությունը և չփոխեն իմաստը։ Օրինակ տաիհեին կարելի է գրել, որպես 太平, որը նշանակում է «Խաղաղ օվկիանոս»; «շոգենավը»՝ 蒸気船, հնչում է որպես ձե։ կիսեն; սիհաին ունի «չորս նավեր» նշանակությունը։ Այսպիսով բանաստեղծությունը ունի թաքնված իմաստ.
|
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.