Remove ads
համայնք Ֆրանսիայի Գրանդ Էստ մարզի Ստորին Հռենոս գավառում From Wikipedia, the free encyclopedia
Ստորին Հռենոս (ֆր.՝ Bas-Rhin), գավառ Ֆրանսիայի հյուսիս-արևելքում։ 1 115 226 մարդ (2010) բնակչությամբ հանդիսանում է Էլզաս երկրամասի 2 ամենախիտ բնակեցված գավառներից մեկը։ Վարչական կենտրոնը Ստրասբուրգ քաղաքն է։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| |||||
Երկիր | Ֆրանսիա | ||||
Մասն է | Alsace-Moselle? | ||||
Կարգավիճակ | Գավառ | ||||
Մտնում է | Գրանդ Էստ, Էլզաս, European Collectivity of Alsace? և French Republics? | ||||
Վարչկենտրոն | Ստրասբուրգ | ||||
Ամենաբարձր կետ | Champ du Feu? | ||||
Հիմնական լեզու | ֆրանսերեն | ||||
Բնակչություն (2010) | 1 115 226 մարդ | ||||
Տարածք | 4755 | ||||
Հիմնադրված է | մարտի 4, 1790 թ. | ||||
Սահմանակցում է | Մոզել, Վերին Հռենոս, Վոգեզներ, Մյորթ և Մոզել, Ռայնլանդ Պֆալց և Բադեն-Վյուրթեմբերգ | ||||
Ժամային գոտի | CET (UTC+1) | ||||
Նախորդ | province of Alsace?, County of Saarwerden?, Վոգեզներ, Էլզաս-Լոթարինգիա, Unterelsaß?, Gau Baden-Elsaß? և CdZ-Gebiet Elsaß? | ||||
ISO 3166-2 կոդ | FR-67 | ||||
Անվանված է | Հռենոս | ||||
bas-rhin.gouv.fr | |||||
Տարածքի մակերեսը 4755 կմ² է։ Գավառով է հոսում Հռենոս գետը, որը միշտ հանդիսացել է երկրամասի կարևոր բաղկացուցիչը և Ստորին Հռենոսի արևելյան սահմանը։ Դեպարտամենտում են տեղակայված նաև Վոգեզներ նախալեռները։
Հյուսիսում Ստորին Հռենոսը սահմանակցում է Պֆալցի անտառի հետ՝ գերմանական Ռեյնլանդ-Պֆալց դաշնային երկրամասի տարածքում, արևելքից՝ Բադեն Վյուրտեմբերգ երկրամասի հետ, հարավում են գտնվում Վերին Հռենոս և Էլզաս, իսկ արևելքում՝ Լոթարինգիա դեպարտամենտները։
Գավառն իր մեջ է ներառում 7 շրջան, 44 կանտոն և 526 կոմունա։
Ստորին Հռենոսը 83 գավառներից առաջիններից մեկն է, որը ստեղծվել է 1790 թվականի մարտի 4-ին Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ։ 1790-ական թվականների կեսերին Հռենոսի ձախ ափի՝ ֆրանսիական օկուպացիայի ժամանակ, գավառի հյուսիսային սահմանը տեղափոխվեց Լաուտեր գետից այն կողմ՝ Կբայխ գետի մոտ և ներառեց Անվայլեր Տրիֆելսե, Լանդաու, Բադ Բերգցաբերն և Վյորտ Հռենոսի վրա քաղաքները։ Սակայն Նապոլեոնի երկրորդ պարտությունից հետո 1815 թվականին Վիեննայի վեհաժողովը որոշեց Լաուտերից վերև ընկած տարածքները փոխանցել Բավարիային։ Այժմ այդ տարածքները հանդիսանում են Ռայնլանդ Պֆալցի դաշնային երկրամասի մի մասը։
Իր ստեղծումից ի վեր 2 անգամ Ստորին Հռենոսը հայտնվել է Գերմանիայի կազմում՝ առաջին անգամ՝ (1871-1918) ֆրանկոպրուսական պատերազմի պարտության արդյունքում, երկրորդ անգամ՝ (1940-1945)՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստորին Հռենոս» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.