From Wikipedia, the free encyclopedia
Սվետոզար Կուզմիչ Ռուսակով (ռուս.՝ , ապրիլի 3, 1923, Տուչկովո - օգոստոսի 15, 2006, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային նկարիչ-մուլտիպլիկատոր, փոստային բացիկների նկարիչ, Նկարիչների միության և Կինեմատոգրաֆիստների միության անդամ[1]։
Սվետոզար Ռուսակով | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | ապրիլի 3, 1923 |
Ծննդավայր՝ | Տուչկովո |
Վախճանի թիվ՝ | օգոստոսի 15, 2006 (83 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն՝ | ԽՍՀՄ Ռուսաստան |
Մասնագիտություն՝ | մուլտիպլիկատոր և նկարիչ-բեմադրող |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0750554 |
svetozarrusakov.ru/main |
Սվետոզար Ռուսակովը ծնվել է 1923 թվականի ապրիլի 3-ին Մոսկվայի մարզի Տուչկովո քաղաքատիպ ավանում, պրոֆեսիոնալ հեղափոխական Կուզմա Ֆեդոտովիչ Ռուսակովի (1883-1944) ընտանիքում, որն աքսորում և ցարական տաժանավայրում անցկացրել է տասնմեկ տարի։
Սվետոզար Ռուսակովը սովորել է դպրոցում և Պիոներների կենտրոնական տան գեղարվեստի ստուդիայում։ Հայրենական մեծ պատերազմի սկզբում Մոսկվայի ԿԿ կոմերիտմիության կողմից զորակոչվել է աշխատանքային ռազմաճակատ Սմոլենսկի շրջանում։
Աշխատել է Նովոսիբիրսի «ՏԱՍՍ պատուհաններում» և «Կրասնայա զվեզդա» (ռուս.՝ «Красная звезда») բանակային թերթում։ 1943 թվականից եղել է գործող բանակի շարքերում։ Մասնակցել է մարտերի 3-րդ Բելառուսական և 2-րդ Ուկրաինական ռազմաճակատներում, նախ՝ հետևակի կազմում, հետո որպես Առանձին հակատանկային դիվիզիոնի հրետանային հետախույզ։ Կոնտուզիայի է ենթարկվել ու վիրավորվել, եղել է II կարգի հաշմանդամ։
Զորացրվելուց հետո՝ 1946 թվականին, ընդունվել է Կալինինի անվան գեղարվեստա-արդյունաբերական ուսումնարան, որը գերազանցությամբ ավարտելուց հետո ուսումը շարունակել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի գեղարվեստի ֆակուլտետում, որը նույնպես ավարտել է գերազանցությամբ 1956 թվականին։ Հետագա տարիներին աշխատել է որպես բեմադրող նկարիչ «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում։ 1986 թվականին անցել է թոշակի։
Սվետոզար Ռուսակովը եղել է «Դե, սպասիր» մուլտսերիալի 16 սերիաների անփոխարինելի բեմադրող նկարիչը։ Ստեղծել է գայլի ու նապաստակի կերպարները, ինչպես նաև բազմաթիվ այլ հայտնի մուլտֆիլմերի հերոսների, որոնք ճանաչման են արժանացել հանդիսատեսի կողմից և ստացել մրցանակներ Համամիութենական ու միջազգային կինոփառատոններում։
Սվետոզար Ռուսակովը մահացել է 2006 թվականի օգոստոսի 15-ին Մոսկվայում։ Թաղվել է Մոսկվայի Դոնսկի գերեզմանատանը[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.