From Wikipedia, the free encyclopedia
Սպորտային սարքավորումները, որոնք նաև կոչվում են սպորտային պարագաներ, այն գործիքների, նյութերի, հագուստի և հանդերձանքի ամբողջությունն են, որոնք օգտագործվում են տարբեր սպորտաձևերում մրցելու համար։ Սրանց դասվում են գնդակները, ցանցերը և պաշտպանիչ սարքավորումները, ինչպիսիք են սաղավարտները։ Սպորտային սարքավորումները կարող են օգտագործվել որպես պաշտպանիչ հանդերձանք կամ գործիք, որն անհրաժեշտ է մարզիկներին սպորտով զբաղվելու համար։ Ժամանակի ընթացքում սպորտային սարքավորումները զարգացել են, ի հաշիվ այն բանի որ տարբեր սպորտաձևերում սկսել են ավելի շատ պաշտպանիչ հանդերձանք պահանջել վնասվածքները կանխելու համար[1]։ Սպորտային սարքավորումներ կարելի է գտնել ցանկացած հանրախանութում կամ հատուկ սպորտային սարքավորումների խանութներում։
Պատմականորեն շատ մարզիկներ մշակել են իրենց սեփական սպորտային սարքավորումները։ Օրինակ, ֆուտբոլային գնդակի օգտագործումը սկիզբ է առել հին Չինաստանից՝ մ.թ.ա. 225-ից մինչև մ.թ.ա.. 220 թվականները[2][փա՞ստ]: Ֆուտբոլը մնում է 21-րդ դարի ամենահայտնի սպորտաձևը, գնդակի նյութը դարերի ընթացքում ամբողջովին փոխվել է՝ սկսած կենդանիների կաշվից, մինչև բազմաշերտ երեսպատված պոլիէսթեր կամ բամբակ[3][փա՞ստ]։
Սպորտային սարքավորումների արդյունաբերության բարելավմանը զուգահեռ, մարզիկների կատարողականը նույնպես բարելավվում է։ Դա պայմանավորված է նրանով, որ սարքավորումներն ավելի արդյունավետ, ավելի թեթև և ամուր են դառնում՝ ձևավորելով կենսամեխանիկական համակարգ՝ շփվելով մարզիկի հետ[4]։
Սպորտային հանդերձանքի զանգվածային կիրառումից ի վեր, նոր սպորտային սարքավորումները պարունակում են էլեկտրոնային սարքավորումներ՝ տվյալների հավաքագրման համար։
Սպորտային արդյունաբերության տարբեր ոլորտներում կիրառվում են ստանդարտների և մոնիտորինգի գործընթացներ, որոնք ուղղված են սպորտային պարագաների արտադրության մեջ երեխաների աշխատանքի վերացմանը, օրինակ՝ 1997 թվականի Ատլանտայի համաձայնագիրը՝ կապված Պակիստանում ֆուտբոլային արդյունաբերության մեջ երեխաների աշխատանքի հետ[5]։
Գնդակը հաճախ այն է, ինչի միջոցով հաճախ զբաղվում են տարբեր սպորտաձևերում։ Սպորտային գնդակը սովորաբար կլոր է, բայց կարող է նաև ունենալ այնպիսի ձև, ինչպիսին օգտագործվում է ամերիկյան ֆուտբոլում, բեյսբոլում և բասկետբոլում։ Այլ դեպքերում նշվում է սպորտի անվանումը, ինչպես կրիկետի գնդակը, գոլֆի գնդակը, լաքրոսի գնդակը կամ թենիսի գնդակը։
Թռչող սկավառակներն օգտագործվում են տարբեր խաղերի համար, ինչպիսիք են սպորտային սկավառակով ֆրիսթայլը, սկավառակով գոլֆը և ֆրիզբին։
Շատ խաղերում դարպասաձողերը գտնվում են խաղադաշտի յուրաքանչյուր ծայրում, հիմնականում երկու ուղղահայաց սյուներ, որոնք հենասյուն են հանդիսանում իրենց վերևի հորիզոնական սյան համար։ Որոշ խաղերում, ինչպիսիք են ֆուտբոլը, հոկեյը կամ ջրագնդակը, խաղի նպատակը գնդակը փոխանցելը կամ անցկացնելն է սյուների միջև, մինչդեռ մյուսներում, օրինակ՝ ռեգբի, գնդակը պետք է անցնի դարպասաձողի վրայով։
Ցանցերն օգտագործվում են թենիսի, վոլեյբոլի, ֆուտբոլի, բասկետբոլի, հոկեյի և բադմինտոնի համար։ Ձկնորսության տարբեր ձևերի համար օգտագործվում է այլ տեսակի ցանց։
Ռակետներն օգտագործվում են ռակետային սպորտաձևերի համար, ինչպիսիք են թենիսը, սքվոշը և բադմինտոնը, որոնք օգտագործվում են գնդակը հարվածելու համար։
Սրանց դասին է պատկանում ձկնորսական կարթը, որը օգտագործվում է ձկնորսության համար։
Ձողերն օգտագործվում են այնպիսի սպորտաձևերի համար, ինչպիսիք են հոկեյը և լակրոսը։ Մականները օգտագործվում են այնպիսի սպորտաձևերի համար, ինչպիսիք են բեյսբոլը, կրիկետը և ռաունդինգը (Մեծ Բրիտանիա)։ Մականների մեկ այլ տեսակ օգտագործվում է գոլֆի համար։
Footwear for sports includes:
Պաշտպանիչ սարքավորումները հաճախ կրում են տարբեր սպորտաձևերում, ներառյալ ավտոարշավը և կոնտակտային սպորտաձևերը, ինչպիսիք են հոկեյը և ամերիկյան ֆուտբոլը, կամ այն սպորտաձևերը, որտեղ խաղացողների կամ այլ առարկաների բախման հետևանքով վնասվածքների վտանգ կա։ Պաշտպանիչ սարքավորումները ներառում են՝
Մարզումային սարքավորումների օրինակները ներառում են ֆիտնեսային գնդակներ, դիմադրության գոտիներ, հավասարակշռության սկավառակներ, ծանրաձողեր, ձգումներ կատարելու ձողեր և մարզասրահի սարքավորումներ։ Նաև պաշտպանիչ սարքավորումներ, ինչպիսիք են ծանրաձողերը բարձրացնելու գոտիները և վերնաշապիկները։
Հատուկ սպորտային սարքավորումներ, այն սարքավորումներն են, որոնք սովորաբար կրում են մարզիկները՝ ըստ իրենց կարիքների կամ ցանկությունների։
Տրանսպորտային միջոցները (երբեմն մասնագիտացված) օգտագործվում են որպես սարքավորումներ որոշ սպորտաձևերի համար, ներառյալ ավտոսպորտը, հեծանվավազքը, օդագնացությունը, առագաստանավային սպորտը և օդապարիկով թռիչքը։
Հարթ ետնամասով փոքր մեքենաները հաճախ օգտագործվում են վնասվածք ստացած մարզիկներին դաշտից դուրս տանելու համար, առավել հաճախ ամերիկյան ֆուտբոլում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.