Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Սոֆի Ժերմեն (ֆր.՝ Marie-Sophie Germain, ապրիլի 1, 1776[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն - հունիսի 27, 1831[4][1][3][…], Փարիզ, Հուլիսյան միապետություն), ֆրանսիացի մաթեմատիկոս, փիլիսոփա, մեխանիկ։ Մեծ ներդրում է ունեցել դիֆերենցիալ երկրաչափության, թվերի տեսության և մեխանիկայի զարգացման մեջ։
Ծնվել է | ապրիլի 1, 1776[1][2][3][…] Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն |
---|---|
Մահացել է | հունիսի 27, 1831[4][1][3][…] (55 տարեկան) Փարիզ, Հուլիսյան միապետություն բնական մահով |
Գերեզման | Պեր Լաշեզ[5][6] և Grave of Sophie Germain |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, ֆիզիկոս և փիլիսոփա |
Գործունեության ոլորտ | թվերի տեսություն, մեխանիկա, ֆիզիկա[7], մաթեմատիկա[7] և փիլիսոփայություն[7] |
Ալմա մատեր | Գյոթինգենի համալսարան[8] |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[9] |
Գիտական ղեկավար | Կառլ Գաուս[8] |
Ազդվել է | Արքիմեդես[5] |
Պարգևներ | |
Հայր | Ambroise-François Germain? |
Ստորագրություն | |
Sophie Germain Վիքիպահեստում |
Սոֆին ինքնուրույն սովորել է ոսկերիչ հոր գրադարանում և մանկուց զբաղվել է մաթեմատիկական տեսություններով, հատկապես հայտնի Մոնտյուքլի «Մաթեմատիկայի պատմությունով», թեև ծնողները խոչընդոտում էին նրա պարապմունքներին, քանզի մտածում էին, որ աղջկա զբաղվածությունը հարմար չէ համար։
Նամակագրության մեջ է եղել Ժան Լը Ռոն Դ'Ալամբերի, Ժոզեֆ Լուի Լագրանժի, Ժոզեֆ Ֆուրիեի և այլ մաթեմատիկոսների հետ։ Շատ դեպքերում Սոֆին թաքնվել է տղամարդու անվան տակ, առավել հաճախ՝ «Մեսյե Լե Բլան» անվան տակ (վերջինս իրական մարդ է եղել՝ Լագրանժի աշակերտը)։ Ժոզեֆ Լուի Լագրանժի և Ադրիեն-Մարի Լեժանդրի հետ նրան հաջողվել է հանդիպել անձամբ, հայտնի գիտնականներն էլ հետաքրքրվել են տաղանդավոր աշակերտով, սկսել են ուղղորդել և խրախուսել նրա կրթոթյունն ու ձգտումը։
1804 թվականից ի վեր, Կառլ Գաուսի «Թվաբանական հետազոտություններ» գրքից ստացած ուժեղ տպավորության տակ լինելով, Սոֆին նրա հետ նամակագրության մեջ է մտել իր սովորական կեղծանվամբ։ Ապագա մաթեմատիկոսն ու հայտնի գիտնականը քննարկել են թվերի տեսության մասին մի շարք հարցեր։ 1806 թվականին, պրուսական արշավի ընթացքում, նապոլեոնյան բանակը օկուպացրել է Գյոթինգենը։ Սոֆին հուզված նամակ է գրել իր ծանոթ գեներալ Ժոզեֆ Մարի դե Պերնետիին՝ աղերսելով հոգ տանել, որ Գաուսը չարժանանա Արքիմեդեսի ճակատագրին։ Գեներալը Գաուսին փոխանցել է, որ ինքը հովանավոր ունի, և շուտով Սոֆիի գաղտնիքը բացահայտվել է։ Գաուսը խորապես զգացված էր։
Նրանց նամակագրությունը այս իարդարձությունից հետո դեռ որոշ ժամանակ շարունակվել է։
1808 թվականին Սոֆի Ժերմենը հուշագրություններ է գրել բարակ սկավառակների տատանումների մասին ("Mémoire sur les vibrations des lames élastiques"), որի համար արժանացել է Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի մրցանակին։
1811 թվականին Սոֆին մասնակցել է Փարիզի գիտությունների ակադեմիայի կողմից հայտարարված մրցույթին՝ առաձգական տատանումների տեսության (Խլադնիի պատկերների ծագումը) թեմայով։ Մրցատյունի կազմում են եղել Ադրիեն-Մարի Լեժանդրը, Լապլասը, Սիմեոն Պուասոնը։ Լագրանժին պահանջվել է հինգ տարի հետազոտությունների և խորհրդատվական օգնության համար, նախքան 1816 թվականը, երբ նա ձեռք է բերել «առաջին կարգի մրցանակ» (որոշվել է մրցանակը ոչ ոքի չշնորհել)։
Սոֆին դարձել է Փարիզի գիտությունների ակադեմիայի նիստերին մասնակցելու իրավունք ստացած առաջին կինը։ Սոֆիի առաձգականության տեսության աշխատանքները շարունակվել են քննարկել նաև հետագայում։
Սոֆին զբաղվել է նաև թվերի տեսությամբ։ Իր պարզ թվերի համար ապացուցել է Ֆերմայի մեծ թեորեմի այսպես կոչված «Առաջին դեպք»-ը, ասելով, որ այդ պարզ թվերի համար ճիշտ է նաև այն պնդումը, որ -ը նույնպես պարզ թիվ է։
1830 թվականին Գյոթինգենի համալսարանը, Գաուսի երաշխավորությամբ, Սոֆիին շնորհել է գիտությունների պատվավոր դոկտորի կոչում, բայց նա չի հասցրել ստանալ այն։
Մահվանից առաջ (կրծքագեղձի քաղցկեղից) Սոֆին փիլիսոփայական էսսե գրելու միտք է ունեցել, որը նույնպես չի հասցրել ավարտել։ Այն հրապարակվել է հետմահու «Ընդհանուր դատողություններ գիտությունների և գրականության մասին» վերնագրով ("Considérations générales sur l' état des sciences et des lettres aux différentes époques de leur culture")։ Փարիզում 1807 թվականին հրապարակվել են նրա փիլիսոփայական աշխատությունները։
Սոֆին ամուսնացած չի եղել, երբեք վճարովի չի աշխատել։ Ապրում էր հոր ուղարկած գումարով։
Ֆրանսիայի ինստիտուտի պարգև (1816 թվական)
Սոֆի Ժերմենի պատվին անվանակոչված են․
«Ապացույց»[10] ֆիլմում հիշատակվում է Ժերմենի անունը և «Ժերմենի թվերը»՝ որպես պատասխան այն կասկածանքին, որ կինը չի կարող լինել հաջողակ մաթեմատիկոս։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.