From Wikipedia, the free encyclopedia
Սու-25 ինքնաթիռի ավիավթար, ՀՀ ռազմաօդային ուժերին պատկանող Սու-25 տիպի գրոհիչ ինքնաթիռի ավիավթար, որը տեղի է ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 4-ին Մարալիկի տարածաշրջանում։ Վթարի հետևանքով զոհվել են օդաչուներ փոխգնդապետ Արմեն Բաբայանը և մայոր Մովսես Մանուկյանը[1][2]։
Սու-25 ինքնաթիռի ավիավթար | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Տեսակ | ավիապատահար |
Թվական | դեկտեմբերի 4, 2018 |
Վայր | Մարալիկ, Շիրակի մարզ, Հայաստան |
Զոհվածներ | 2 մարդ |
Օդանավ | |
Մոդել | Սու-25 |
Կենդանի մնացած | 0 |
Դեկտեմբերի 4-ին, ժամը 10:20-ի սահմաններում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը հայտնել էր, որ կորել է կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ։ Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10:06-ին` Գյումրու «Շիրակ» օդանավակայանից[3][4]։
Ավիավթարի կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը[5]։
Ինքնաթիռի վթարի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 378-րդ հոդվածի 2-րդ մասի (թռիչքների կամ դրանց նախապատրաստման կանոնները խախտելը) հատկանիշներով[6]։ ՀՀ Քննչական կոմիտեն հայտնել է, որ հայտնաբերվել է ինքնաթիռի սև արկղը[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.