From Wikipedia, the free encyclopedia
Սուր, ձեռնամարտում գործադրվող հատող և ծակող սառը զենք։ Բաղկացած է միսայրի կամ երկսայրի, սուր կամ բութ ծայրով պողպատյա շեղբից և երախակալից (դաստապան)։ Երբեմն շեղբը երախակալից բաժանվում է խաչաձև կռվանով։ Սուր կրել են կողքից կախվող պատյանի մեջ։ Սուրի նեոլիթյան նախատիպերը եղել են ոսկրե կոթերին ամրացված վանակատե շեղբերը։ Մեր թվարկությունից առաջ 2-րդ հազարամյակում բրոնզե սրերը տարածված են եղել Միջագետքում, Անդրկովկասում և Արևմտյան Եվրոպայում։ Մետաղյա հնագույն սրերը բաժանվում են հատողների և ծակողների։ Ծակող-հատող սրերն առաջացել են մ․ թ․ ա․ 2-րդ հազարամյակում։ Մ․ թ․ ա․ 1-ին հազարամյակից Անդրկովկասում, Միջին Արևելքում և Եվրոպայում երևան են եկել երկաթյա (հաճախ բրոնզե երախակալով) երկար սրերը։ Սկյութները գործածել են կարճ սրեր։ Մ․ թ․ ա․ 1-ին հազարամյակի 2-րդ կեսին Եվրոպայում հետևակը և ծանրազեն հեծելազորը գործածել են երկար, հատող սրեր։ Մ․ թ․ ա․ III—մ․ թ․ III դդ․ հռոմեական հետևակը գործածել է կարճ և լայն, իսկ հեծելազորը՝ երկար հատող սրեր։ Հայկական լեռնաշխարհում բրոնզե տարատեսակ սրեր հայտնաբերվել են մ․ թ․ ա․ 2-րդ հազարամյակի հնավայրերից (Լճաշեն, Արթիկ և այլն)։ Միջին դարերում պողպատյա սուրը եղել է Հայոց զորքերի հիմնական զինատեսակներից։ Հայ պատմիչները սուրը հաճախ անվանել են «երկսայրի», «պողովատ», «պողովատիկ»
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 201)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուր (զենք)» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.