հայ պատմագետ From Wikipedia, the free encyclopedia
Սուրիկ Հայկազի Ասմարյան (սեպտեմբերի 1, 1943, Արմավիր, Հոկտեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 28, 2020, Արմավիր, Արմավիրի մարզ, Հայաստան), հայ մանկավարժ[1], քաղաքական գործիչ, ՀԽՍՀ և Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր (1990-1995)[1][2][3]։
Սուրիկ Ասմարյան | ||
| ||
---|---|---|
1990-1991 | ||
| ||
1991-1995 | ||
Կուսակցություն՝ | ԽՄԿԿ և ՀՀՇ | |
Կրթություն՝ | ՎՊՀ (1969) | |
Մասնագիտություն՝ | պատմաբան, մանկավարժ և քաղաքական գործիչ | |
Ծննդյան օր | սեպտեմբերի 1, 1943 | |
Ծննդավայր | Արմավիր, Հոկտեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | |
Վախճանի օր | դեկտեմբերի 28, 2020 (77 տարեկան) | |
Վախճանի վայր | Արմավիր, Արմավիրի մարզ, Հայաստան | |
Քաղաքացիություն | Հայկական ԽՍՀ և Հայաստան |
Ծնվել է 1943 թվականի սեպտեմբերի 1-ին Հոկտեմբերյանի շրջանի Արմավիր գյուղում[1]։ Սովորել և ավարտել է` Արմավիրի միջնակարգ դպրոցը, իսկ 1969 թվականին՝ Կիրովականի մանկավարժական ինստիտուտը՝ պատմություն և հասարակագիտություն առարկանների ուսուցչի մասնագիտությամբ[1]։ 30 տարի աշխատել է ուսմասվար՝ Հոկտեմբերյանի թիվ 84 միջնակարգ պրոֆտեխնիկական ուսումնարանում[1][2]։ Եղել է «Արմավիր» թերթի խմբագիրը[1]։
1982-1989 թվականներին եղել է ԽՄԿԿ անդամ, 1989-1995 թվականներին՝ ՀՀՇ խմբակցության անդամ։ 1990 թվականին ընտրվել է ՀԽՍՀ, ապա 1991-ին Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր։ Եղել է ՀՀ ԳԽ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ[1][2]։ 1995-1996 թվականներին եղել է՝ «Հայաստանի գյուղացիական միություն» հասարակական կազմակերպության վարչության նախագահ, 1996-1999 թվականներին՝ «Ագրարագյուղացիական միություն» հասարակական կազմակերպության փոխնախագահ, միառժամանակ՝ Արմավիրի մարզպետարանի սոցապ բաժնի վարիչ։ Հայաստանի գյուղատնտեսության նախարարի օգնական։ Հայ-ամերիկյան «Ագրոգիտասփյուռ»-ի Արմավիրի մասնաճյուղի փոխնախագահ[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.