Սուրբ Հրեշտակապետ եկեղեցի (Ֆաթիհ)

From Wikipedia, the free encyclopedia

Սուրբ Հրեշտակապետ եկեղեցի (Ֆաթիհ)map

Սուրբ Հրեշտակապետ եկեղեցի կամ (Պալաթի եկեղեցի), հայ առաքելական եկեղեցի Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Ֆաթիհ շրջանի Այվանսարայ թաղամասում։

Արագ փաստեր Սուրբ Հրեշտակապետ եկեղեցի, Հիմնական տվյալներ ...
Սուրբ Հրեշտակապետ եկեղեցի
Thumb
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏեղագրությունԱյվանսարայ
Thumb
Thumb
 Surp Hreshdagabet Church Վիքիպահեստում
Փակել

Կոստանդնուպոլսի անկումից հետո սուլթան Մեհմեդ II-ի հրամանով հունական եկեղեցիների մի մասը մզկիթի էին վերածվում, իսկ որոշներն էլ փոխանցվում էին հայ համայնքին։ Այդ եկեղեցիների թվում է սուրբ Հրեշտակապետ եկեղեցին, որը հայերին է փոխանցվել 1628 թվականին[1][2]։ Փոխանցման թվականի մասին կան նաև այլ տվյալներ։ Երուսաղեմի Գրիգոր Պարոն Տեր Պատրիարքի հիշատակարանի համաձայն, եկեղեցին հայերին է փոխանցվել 1631 թվականին, իսկ Երեմիա Չելեպի Քյոմյուրճյանի համաձայն՝ 1636-ին։ Եկեղեցին 1692-ին ծագած հրդեհից հետո վերակառուցվել է կայսերական հրամանագրով։ Եկեղեցին հրդեհվել է նաև 1729 թվականին Պալաթի նշանավոր հրդեհի ժամանակ[3], ապա փայտաշեն կառուցվել և Հովհաննես Թ Կոլոտ Բաղիշեցի պատրիարքի ձեռամբ օծվել 1730 թվականին։ Դրանից հետո էլ եկեղեցին մի քանի անգամ վնասվել է Պալաթի հրդեհներից։ 1827 թվականի հրդեհից հետո, որպեսզի չեզոքացվի առաջիկա հրդեհների վտանգը, Մահմուդ II-ի հրովարտակով եկեղեցին հինգերորդ անգամ վերակառուցվեց քարով և կրով։ Բացումը տեղի է ունեցել 1835 թվականին Ստեփանոս Բ Աղավնի Զաքարյան պարիարքի կողմից։ 1900 թվականին հրդեհված Սուրբ Հովհան Ոսկեբերան եկեղեցու (հայտնի նաև «Փոքր Արմաշ» անունով) Աստվածամոր սրբապատկերը Մաղաքիա Օրմանյան պատրիարքի տնօրինությամբ տեղափոխվել է Պալաթի եկեղեցի և տեղադրվել ավագ խորանի աջակողմյան պատի մեջ։

Եկեղեցու վերջին վերանորոգումը եղել է 2005 թվականին։ Օծվել և պաշտանմունքի համար վերաբացվել է պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանի կողմից[4]։

Եկեղեցու դիմաց գտնվում է հին Պալաթ Խորենյան հայկական դպրոցը, որն այժմ լքված է և պատկանում է եկեղեցու հիմնադրամին։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.