Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (Մուժումբար)
հայկական եկեղեցի Մուժումբար գյուղում From Wikipedia, the free encyclopedia
հայկական եկեղեցի Մուժումբար գյուղում From Wikipedia, the free encyclopedia
Սուրբ Հռիփսիմե, հայ առաքելական եկեղեցի Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի Մուժումբար գյուղում։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Ատրպատականի հայոց թեմին։ Գտնվում է Թավրիզից 47 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Գյուղը մինչև 1946 թվականը բնակեցված է եղել առավելապես հայերով[2]։
Սուրբ Հռիփսիմե եկեղեցի | |
---|---|
Եկեղեցու ներսում | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Իրան |
Տեղագրություն | Արևելյան Ադրբեջան |
Թեմ | Ատրպատականի հայոց թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն) |
Ներկա վիճակ | գործող |
Ժառանգության կարգավիճակ | Իրանի ազգային ժառանգություն[1] |
Ճարտարապետական տիպ | բազիլիկա |
Կառուցման ավարտ | 17-րդ դար |
Saint Hripsime Church of Mujumbar Վիքիպահեստում |
Եկեղեցին կառուցվել է 17-րդ դարում։ Տուժել է 2012 թվականի օգոստոսին տեղի ունեցած երկրաշարժի պատճառով։ Նույն թվականի նոյեմբերից սկսվել են եկեղեցու վերականգնման աշխատանքները, որի ծախսերն իր վրա է վերցրել Իրանի հուշարձանների պահպանության հարցերով գործակալությունը։ Մինչ վերականգնման աշխատանքներն սկսելը տեղում նաև պեղումներ են կատարվել, քանի որ հնագետի կարծիքով սուրբ Հռիփսիմեն կառուցվել է Միհր աստծուն նվիրված հեթանոսական մի տաճարի տեղում, որը թվագրվում է 3-րդ դարին։
Այստեղ փրկվել են հարյուրավոր հայեր՝ թուրք-պարսկական պատերազմից և շահ Աբբասի կազմակերպած բռնագաղթից հետո։ Իրանի մշակույթի նախարարությունը Սուրբ Հռիփիմե եկեղեցին և մերձակայքում գտնվող հնագույն Սուրբ Աներևույթ ժամատան ավերականերն ընդգրկել է պետության կողմից պահպանվող օբյեկտների ցանկում։ Ըստ ժամատան արձանագրութեան՝ այն կառուցվել է 1810 թվականին՝ թավրիզեցի ոսկերիչ Կարապետ Հայրապետեանի միջոցով։ Սուրբ Աներևույթից քիչ այն կողմ գտնվել են սուրբ Վարվառա կույսի մատուռը, սուրբ Երևման խաչ և սուրբ Հովհաննես ուխտատեղիները։
Այստեղ 2017 թվականին սուրբ Գայանե և Հռիփսիմե կույսերի տոնի առթիվ կայացել է առավոտյան ժամերգություն Իրանի հայկական համայնքի մասնակցությամբ[3]։
Եկեղեցու կամարները սրբատաշ սև բազալտից են։ Պատերն ու ծածկը կառուցված են կոպիտ մշակված քարից։ Հորինվածքը եռանավ բազիլիկ կառույց է։ Մկրտության ավազանի տեղը և մոմավառության խորշերը կանգուն են։ Եկեղեցու արևմտյան պատին գրված է[4]. «ՇԻՆԵՑԱՒ ՏՈՒՆՆ ….. ՌՃԽԷ-ին, ԵՍ ԻՍԱ ԽԱՆ ԳՐԵՑԻ, ՈՒՍՏԱ ՕԽԱՆ ՇԻՆԵՑ»
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.