Սուրբ Հովհաննես եկեղեցի (Չինսուրա)
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Սուրբ Հովհաննես եկեղեցի, հայկական եկեղեցի Հնդկաստանի Չինսուրա քաղաքում[1]։
Սուրբ Հովհաննես եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Հնդկաստան |
Տեղագրություն | Hugli-Chuchura? |
Դավանանք | Հայկական պատարագ |
Հիմնական ամսաթվերը | 1695 |
Նվիրված | Հովհաննես Մկրտիչ |
Անվանված | Հովհաննես Մկրտիչ |
Հիմնադրված | 1695 |
Armenian Church of St. John the Baptist, Chinsurah Վիքիպահեստում |
Հայերը Չինսուրայում հաստատվել են 1645 թվականին՝ հոլանդացիներից հետո, որոնց համայնքը ձևավորվել է 1625 թվականին։ Մինչև 19-րդ դարի վերջը Չինսուրայում հայկական համայնքը եղել է բավական մեծ։
Չինսուրայի Սուրբ Հովհաննես եկեղեցին կառուցվել է 1697[2] թվականին (այլ տվյալներով՝ 1695 թվականին[1]) և նվիրված է Հովհաննես Մկրտչին։ Այն երկրորդ ամենահին քրիստոնեական եկեղեցին է Բենգալիայում և ամենահին հայկական եկեղեցին՝ Հնդկաստանում։ Եկեղեցին լավ է պահպանվել Կալկաթային մոտ գտնվելու և Եկեղեցիների հայկական կոմիտեի խնամքի շնորհիվ։
Ամեն տարի հունվարի 13-14-ը եկեղեցում նշվում է Հովհաննես Մկրտչի տոնը, որի մասունքները (ձեռքի ոսկորի մի մասը), ինչպես համարվում է, գտնվում է Սուրբ Նազարեթի վանքում, որը տեղակայված է 65 կմ հեռավորության վրա և տոնի ժամանակ տարվում է Սուրբ Հովհաննես եկեղեցի ուխտագնացների կողմից[3]։
Եկեղեցու կողքին գտնվում է Արցախի Գյուլիստանի հայտնի իշխաններ Մելիք-Բեգլարյանների ընտանեկան գերեղմանատունը։
2007 թվականի մարտի 1-ին Չինսուրայի Սուրբ Հովհաննես եկեղեցի է այցելել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.