From Wikipedia, the free encyclopedia
Սուրբ Հակոբ-Հայրապետ եկեղեցի, հայկական ավերված եկեղեցի, որը գտնվում էր Ադրբեջանի կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շոռոթ գյուղում (Ջուղայի շրջան)[1],գյուղի կենտրոնական մասում[2][3]։
Սուրբ Հակոբ Հայրապետ եկեղեցի (Շոռոթ) | |
Երկիր | Ադրբեջան |
---|---|
Ճարտարապետություն | |
Կարգավիճակ | ավերված |
Ճարտարապ. ոճ | հայկական ճարտարապետություն |
Եկեղեցին կառուցվել է 12-րդ դարում և վերանորոգվել 17-րդ դարի կեսերին[2][3]։ Եկեղեցու շինանարությանը մասնակցել է Շոռոթի ամբողջ ժողովուրդը, նրա իշխանական և ունևոր դասը (խոջաներ Մկրտիչը, Այվազը, Փարսադանը, Գրիգորը, Սարգիսը, Նազարեթը և ուրիշներ)։
Եկեղեցու ամենավառ ճարտարապետական առանձնահատկություններից էր նրա խաչաձև բազիլիկ հատակագիծը և վեհասլաց և սրագագաթ գմբեթը, որն անգամ հեռվից ուրվագծվում էր որպես գեղեցիկ ճարտարապետական կառույց։ Եկեղեցու ներքին և արտաքին որմերում, մուտքերի կամարների տակ ագուցված էին 17-րդ դարի մի շարք խաչքարեր։ Եկեղեցու ծածկում տեղադրված են եղել չորս ավետարանիչներին խորհրդանշող քանդակներ։ Ուներ երեք մուտքեր՝ արևմտյան, հյուսիսային և հարավին ճակատներում, որոնք զարդարված էին խաչքանդակներով։
Հորինվածքով այն քառամույթ գմբեթակիր եկեղեցի էր, որի ուղղանկյուն հատակագիծը ներառում էր ընդարձակ դահլիճը, ավագ խորանը և երկհարկ ավանդատները։ Արևմտյան ճակատի սյունապատ շքամուտքը ավերվել է 1841 թվականին տեղի ունեցած երկրաշարժից։ Ներքին, արևմտյան ճակատին և գմբեթի արտաքին մասում կային հայերեն արձանագրություններ, իսկ գմբեթը զարդարում էին հայ բանաստեղծ և նկարիչ Նաղաշ Հովնաթանի կողմից 1680-ականներին արված որմնանկարները և 30 տնից կազմված բանաստեղծությունը՝ «Տաղ եւ գավասանութիւն սրբոյ եկեղեցւոյն Շոռոթ գեղջին եւ բարձրաբերձ կաթողիկէին, որ կառուցեալ է ի վերայ նորա»[2][3]։
Եկեղեցին ավերվել է 1997 թվականից մինչև 2006 թվականի հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում։ Այդ մասին փաստում է Caucasus Heritage Watch-ի հետաքննությունը[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.