Անտոն Մեծ (Սուրբ Անտոն) (251[3][4], Coma, Եգիպտոս[1][2] - մոտ 357[1][2], Թեբե), ճգնավոր-կրոնավոր, Հայ Առաքելական Եկեղեցու տոնելի սուրբ։ Գրիգոր Ա Լուսավորիչը, 302 թ-ին Կեսարիայից Մեծ Հայք գալով, ձեռնադրել և իր հետ բերել է նաև ազգությամբ հույն Անտոն և Կրոնիդես ճգնավորներին։ Անտոնը և Կրոնիդեսը գործել են Տարոնի Իննակընյան բարձունքի Գիսանեի մեհյանի տեղում Գրիգոր Լուսավորչի հիմնած Մշո Սուրբ Կարապետ վանքում։ Այստեղ հաստատել են միաբանական ուխտ, վանահայր նշանակել իրենց աշակերտներից Եպիփանին, որը միաժամանակ Տարոն գավառի առաջնորդ Զենոբ Գլակի տեղապահն էր։ Անտոնը և Կրոնիդեսը շուրջ 15 տարի գործել են Մշո Սուրբ Կարապետի վանքում, ապա մոտ 40 տարի ճգնել շրջակա անտառներում։

Արագ փաստեր Անտոն Մեծ, Ժամանակաշրջան ...
Անտոն Մեծ
Thumb
ԺամանակաշրջանՀռոմեական կայսրություն[1][2]
Ծնունդ251[3][4]
ԾննդավայրComa, Եգիպտոս[1][2]
Վախճանմոտ 357[1][2]
Վախճան վայրԹեբե
ԵկեղեցիԱրևելյան Ուղղափառություն, Հայ Առաքելական Եկեղեցի, Ղպտի Ուղղափառ Եկեղեցի, Կաթոլիկություն, Բողոքականություն
Սրբացված կարգպատվելի, կաթոլիկ սուրբ[1][2], Eastern Orthodox saint? և սուրբ
Պաշտամունքի վայրՍուրբ Անտոնի վանք, Եգիպտոս
Հիշատակության օրհունվարի 30 (Արևելյան Ուղղափառություն) հունվարի 17 (Արևմտյան Քրիստոնեություն)
Աշխատանքքրիստոնյա վանական, մենակյաց և գրող
ԵրկիրՀին Հռոմ
ԲնակավայրDayr al-Maymun?
Փակել

Անտոնի գերեզմանը մատնանշվում է Մշո Սուրբ Կարապետ վանքին մերձ մի մատուռում։ Հայ եկեղեցին սուրբ Անտոնի և սուրբ Կրոնիդեսի հիշատակը նշում է Խաչվերացի 5-րդ կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը, տոնելի մյուս հայ ճգնավորների հետ։ Թեև չկա նրանց նվիրված առանձին շարական, բայց Յոթը խոտաճարակներին նվիրված շարականում հիշատակվում են նաև նրանք․

Սուրբ երջանիկ երկնահանդես,
Ճգնող Անտոն, Կրոնիդես․
Ի հողանիւթ ծնեալ զարմէս՝
Գերազանցեալ ի բնութենէս․․․։

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.