հայ բժիշկ-կենսաբան From Wikipedia, the free encyclopedia
Սոս Հմայակի Սիսակյան (հոկտեմբերի 25, 1936, Դարղալու, Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 2, 2014)[1], հայ բժիշկ-կենսաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1986), պրոֆեսոր (1987)։
Ծնվել է | հոկտեմբերի 25, 1936 |
---|---|
Ծննդավայր | Դարղալու, Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հուլիսի 2, 2014 (77 տարեկան) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1961) |
Մասնագիտություն | բժիշկ և կենսաբան |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1986) և պրոֆեսոր (1987) |
Աշխատավայր | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Զավակներ | Հմայակ Սիսակյան |
Սրտաբան Հմայակ Սիսակյանի հայրը։
Սոս Սիսակյանը ծնվել է 1936 թվականին Արարատի շրջանի Այգեզարդ գյուղում։ 1961 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը[2]։ 1970 թվականից աշխատել է Երևանի պետական բժշկական համալսարանի բժշկական կենսաբանության և գենետիկայի ամբիոնում, 1988 թվականից՝ վարիչ։
Աշխատանքները վերաբերում են փորձարարական պայմաններում սրտամկանի ինֆարկտի ժամանակ արյան մազանոթային համակարգում տեղի ունեցող փոփոխություններին և նրանց շտկման ուղիների որոնմանը։ Մշակել և ներդրել է սրտամկանի արյան մազանոթային համակարգի մանրադիտակային հայտնաբերման և նրա ֆունկցիոնալ վիճակի ուսումնասիրման նոր եղանակ։ Հեղինակ է ուսումնամեթոդական ձեռնարկների ու դասագրքերի[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.